Լի Ռեմիք
| Լի Ռեմիք | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 14, 1935[1][2][3][…] |
| Ծննդավայր՝ | Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Վախճանի թիվ՝ | հուլիսի 2, 1991[1][2][3][…] (55 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0001665 |
Լի Էնն Ռեմիք (անգլ.՝ Lee Ann Remick, դեկտեմբերի 14, 1935[1][2][3][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 2, 1991[1][2][3][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր, ինչպես նաև «Օսկար » և «Թոնի» մրցանակների հավակնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 14-ին Մասաչուսեթսում։ Պատանեկության տարիներին հաճախել է պարի դպրոց, ինչպես նաև դերասանական դասընթացներ Բերնարդ քոլեջում և Նյու Յորքի Դերասանական ստուդիայում։ 1953 թվականին Լին իր առաջնելույթն է կատարել Բրոդվեյում։
Իսկ կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1957 թվականին Էլյա Կազանի «Դեմքը ամբոխի մեջ» ֆիլմում։ Դրան հաջորդել են նշանակալից դերեր «Երկար շոգ ամառ » (1958) և «Սպանության անատոմիա » (1959) ֆիլմերում։ 1960 թվականին նա նկարահանվել է Էլյա Կազանի ևս մեկ ֆիլմում՝ «Վայրի գետը» կինոնկարում (1960 թ.)։ 1962 թվականին Ռեմիքն առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Գինու և վարդերի օրեր» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Ջեք Լեմմոնի կնոջ՝ Քիրստեն Առնեսեն Քլեյի դերի տպավորիչ կատարման համար։
1966 թվականին Լին առաջադրվել է Թոնի մրցանակի Բրոդվեյի «Սպասիր մինչև մութն ընկնի» պիեսում իր դերակատարման համար։ Մեկ տարի անց պիեսը էկրանավորվեց, բայց նույնանուն ֆիլմում գլխավոր դերը խաղաց Օդրի Հեփբըրնը։ Լի Ռեմիքի դերասանական հիշարժան աշխատանքներից է նաև Դեմիենի մոր՝ Քեթրին Թորնի կերպարի մարմնավորումը 1976 թվականին նկարահանված «Օմենը» / «The Omen»միստիկական թրիլլերում։
Իր առաջին ամուսնուց՝ Բիլ Քոլերանից (1957–1968), Լին ունեցել է մեկական որդի և դուստր։ Նրա երկրորդ ամուսինը բրիտանացի պրոդյուսեր Քիփ Գոուենսն էր (1970–1991): Լի Ռեմիքը մահացել է քաղցկեղից, լոսանջելեսյան իր տանը, 1991 թվականի հուլիսի 2-ին՝ 55 տարեկան հասակում։ Կինոարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար Լին աստղի է արժանացել Հոլիվուդյան Փառքի ծառուղում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1957 | ֆ | Դեմքը՝ ամբոխում | A Face in the Crowd | Բեթթի |
| 1958 | ֆ | Երկար, շոգ ամառ | The Long, Hot Summer | Յուլա Վառներ |
| 1959 | ֆ | Սպանության անատոմիա | Anatomy of a Murder | Լորա Մենիոն |
| 1960 | ֆ | Վայրի գետը | Wild River | Քերոլ Հարտ Բոլդուին |
| 1962 | ֆ | Փորձարկում՝ սարսափով | Experiment in Terror | Քելլի Շերվուդ |
| 1962 | ֆ | Գինու և վարդերի օրեր | Days of Wine and Roses | Քիրստեն Առնսեն Քլեյ |
| 1963 | ֆ | Վազող մարդը | The Running Man | Ստելլա Բլեք |
| 1969 | ֆ | Դժվարին գործարք | Hard Contract | Շեյլա Մեթքաֆ |
| 1970 | ֆ | Երբեմն էլ՝ մեծ երանություն | Sometimes a Great Notion | Վիվ Սթեմփեր |
| 1976 | ֆ | Օմենը | Omen | Քեթրին Թորն |
| 1977 | ֆ | Հեռախոսը | Telefon | Բարբարա |
| 1978 | ֆ | Մեդուզայի հպումը | The Medusa Touch | դոկտոր Զոնֆելդ |
| 1979 | ֆ | Եվրոպացիները | The Europeans | Եվգենյա Յանգ |
| 1980 | ֆ | Պարգև | Tribute | Մեգգի Սթերտոն |
| 1989 | հֆ | Աշխարհի շուրջը՝ 80 օրում | Around the World in 80 Days | Սառա Բեռնար |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դերասանուհու մրցանակ - 1963 թ. Սան Սեբաստիանի կինոփառատոնում ՝ Գինու և վարդերի օրեր ֆիլմի համար
- Ոսկե գլոբուս 1974 - «Հեռուստատեսային դրամատիկական լավագույն դերասանուհի» («Կապույտ ասպետ»)
- Ոսկե գլոբուս 1976 - «Հեռուստատեսային դրամատիկական լավագույն դերասանուհի» («Լեդի Ռենդոլֆ Չերչիլ»)
- BAFTA 1975 - «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Ջենի. Լեդի Ռենդոլֆ Չերչիլ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Ռեմիք Internet Movie Database կայքում
- Lee Remick at filmreference.com
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ռեմիք» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 2 մահեր
- 1991 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Քաղցկեղից մահացածներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ