Օմեն (ֆիլմ, 1976)
Օմեն անգլ.՝ The Omen | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ[3][4][5], միստիկ ֆիլմ[3][4] և թրիլեր |
Թեմա | գերբնական և Նեռ |
Թվական | սեպտեմբերի 25, 1976[6] և 1976 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Դոններ[3][7][5][…] |
Պրոդյուսեր | Հարվի Բերնհարդ |
Սցենարի հեղինակ | Դեյվիդ Զելցեր |
Դերակատարներ | Գրեգորի Պեկ[7][8][5][…], Լի Ռեմիկ[8][5][9], Դևիդ Ուորներ[8][5][9], Բիլլի Ուայթլոու[8], Հարվի Սթիվենս[8], Պատրիկ Տրոտոն[8], Ռոբերտ Ռիետտի, Նիկոլաս Քեմփբել[8], Լեո Մակկերն[8], Մարտին Բենսոն[8], John Stride?[10], Freda Dowie?[10], Tommy Duggan?[10], Հարվի Բերնհարդ[10] և Bruce Boa?[10] |
Օպերատոր | Գիլբերտ Թեյլոր |
Երաժշտություն | Ջերի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Ստյուարտ Բեյրդ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Չիկագո և Windsor Safari Park? |
Կինոընկերություն | 20th Century Fox |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 2 800 000 $ |
Հաջորդ | Damien: Omen II? |
«Օմեն» (անգլ.՝ The Omen Նշան/ Նախանշան), 1976 թվականի ռեժիսոր Ռիչարդ Դոնների ամերիկյան միստիկական թրիլեր/ սարսափ ֆիլմ, կինոսերիալ «Օմենի» առաջին մասը, որը պատմում է Նեռի Երկրի վրա իշխելու մասին:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում:
Սցենարիստ Դևիդ Զելցերը վերամշակեց սցենարը և հրատարակեց հանրահայտ վեպ «Նախանշանը», որը սկիզբ դրեց «Օմեն» գրքերի շարքին, որոնք շարունակեցին Ժոզեֆ Հովարդը և Գորդոն Մագկիլը[11]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Տորնը, ամերիկացի դիվանագետ Իտալիայում, մտահոգ գնում է հռոմեական ծննդատուն՝ նրա որդին մահացել է ծննդաբերության ժամանակ: Տեղի քահանան՝ հայր Սպիլետտոն, Ռոբերտին առաջարկում է որդեգրել մի տղայի, որը զուգադիպությամբ ծնվել էր Տորնի երեխայի հետ նույն օրը: Քահանան ասում է, որ տղան որբացել է՝ նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ:
Վախենալով, որ Քեթրինը՝ Ռոբերտի կինը, չի դիմանա դաժան լուրը լսելով, Ռոբերտը համաձայնվում է որդեգրել տղային, կնոջը չհայտնելով դրա մասին: Քահանան Ռոբերտին հայտնում է, որ երեխայի անունը Դեմիեն է:
5 տարի անց Ռոբերտը ստանում է Անգլիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ինչի կապակցությամբ Տորն ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն: Դեմիենի 5-ամյակին նրա դայակը՝ Հոլլին պուրակում հսկայական ռոթվայլեր է նկատում: Շան հայացքը ասես հիպնոզացնում է աղջկան: Կարճ ժամանակահատվածից հետո խնջույքի հրավիրված բոլոր հյուրերը սարսափով տեսնում են, թե ինչպես է Հոլլին, բարձրանալով տան տանիք, կոկորդը պարանով փաթաթած ցատկում ներքև և մահանում:
Տորների ընտանիքում նոր դայակ է հայտնվում՝ միսս Բեյլոկ: Պարզվում է, որ ոչ Ռոբերտը ոչ էլ Քեթրինը աշխատանքի չեն հրավիրել նրան: Այն հարցին, թե որտեղից է նա հայտնվել, նոր դայակը բացատրում է, որ ուղարկվել է գործակալի կողմից ով լուրերից իմացել է Հոլլիի մահվան մասին: Նա փորձում է համոզել Դեմիենի ծնողներին վերջինիս իր հետ եկեղեցի չտանել (որի շքամուտքում Դեմիենի մոտ հիստերիկա է սկսվում), ինչպես նաև տուն է բերում մի շան՝ այն նույն ռոթվայլերին: Չնայած բոլոր համոզումներին, որ Դեմիենը շատ է կապվել շանը, որը երեխայի համար հիանալի պահակ է հանդիսանում, Ռոբերտը նոր դայակից պահանջում է ազատվել շնից:
Ռոբերտի գրասենյակ է գալիս քահանա Բրեննանը, որը փորձում է համոզել Տորնին, որ վերջինիս որդին նեռ է: Ռոբերտը հրաժարվում է նրան լսել և դուրս է հրավիրում տնից: Ավելի ուշ քահանան ևս մեկ անգամ փորձում է խոսել Ռոբերտի հետ: Նա պնդում է հանդիպել վերջինիս հետ այգում և լսել նրան: Այգում Բրեննանը նորից պնդում է, որ Ռոբերտի որդին Սատանա է: Բացի դրանից, քահանան պնդում է, որ Քեթրինը հղի է, սակայն Դեմիենի կողմնակիցները թույլ չեն տա, որպեսզի նա ծնվի և կսպանեն Քեթրինին, ինչից հետո նաև հենց Տորնին: Քահանան խնդրում է Տորնին գնալ հին քաղաք Մեգիդդո և այնտեղ գտնել Բուգենհագեն անունով մարդու: Ռոբերտը նորից հրաժարվում է հավատալ Բրենոնին և հեռանում է: Նրա գնալուց հետո եղանակը կտրուկ փոխվում է: Քահանան վազում է եկեղեցի, սակայն դուռը փակ է լինում: Այդ պահին կայծակը հարվածում է տանիքի վրա գտնվող մետաղական ձողին, որը ընկնելով խոցում է քահանային:
Տանը Ռոբերտը նկատում է, որ Քեթրինը վախենում է Դեմիենից: Նա նաև հայտնում է, որ հղի է (ինչպես որ պնդում էր քահանան), սակայն մտադիր է աբորտ անել:
Ավելի ուշ միսս Բեյլոկը, խնամելով փոքրիկ Դեմիենին, պարզապես մանկական հեծանիվ քշող երեխային ուղորդում է այն աթոռի վրա, որի վրա կանգնած էր Քեթրինը: Աթոռին հարվածելով Դեմիենը հավասառակշռությունից շեղում է խորթ մորը, ինչից վերջինս ընկնում է աստիճաններից: Հիվանդանոց եկած Ռոբերտը իմանում է, որ նրա կինը կենդանի է մնացել, սակայն երեխան, որին նա սպասում էր մահացել է:
Ռոբերտին զանգում է լուսանկարիչ Կիտ Ջեննինգսը, որը դեսպանի կյանքի տարբեր միջոցառումներ էր նկարահանում, այդ թվում նաև Դեմիենի 5-ամյակը: Նա խնդրում է Ռոբերտին գալ իր մոտ: Լուսանկարիչը պատմում է, որ իր լուսանկարներում տարօրինակ բծեր է գտել, որոնք ասես մահվան նախանշաններ լինեն. ամպանման պարան դայակի պարանոցի շուրջ և բիծ, որը խոցում էր հայր Բրեննոնին: Ռոբերտի այն հարցին, թե ինչ շահ ունի լուսանկարիչը ցույց է տալիս իր լուսանկարը, որտեղ նույնպես ամպանման գիծ կա, որը հատում է լուսանկարչի գլուխը:
Ռոբերտը որոշում է միանալ հետաքննությանը: Հերոսները գնում են ծննդատուն, որպեսզի իմանան, թե ով էր Դեմիենի իրական մայրը: Տեղ ժամանելով, նրանք իմանում են, որ 5 տարի առաջ հաստատությունը այրվել է և ոչ մի փաստաթուղթ չի մնացել: Քահանան, որը առաջարկեց Ռոբերտին որդեգրել Դեմիենին կենդանի մնաց հրդեհի ժամանակ, սակայն լուրջ այրվածքներ ստացավ և հիմա ապրում է հեռավոր մենաստանում: Ռոբերտը և Ջեննինգսը գնում են Ֆրոզինոնում գտնվող մենաստան: Թորնը հուսահատորեն խնդրում է քահանային նշան տալ, որտեղ փնտրել Դեմիենի կենսաբանական մոր նասին տեղեկություններ: Վերջինս նշում է Չերվետ գերեզմանոցի անունը:
Գերեզմանոցում դեսպանը և լուսանկարիչը գտնում են ոմն Մարիա Սկիանոյի գերեզմանը, որը մահացել է այն նույն օրը, երբ ծնվել է Դեմիենը: Կողքին գտնվում է նրա որդու գերեզմանը: Տորնը և Ջենինգը բացում են գերեզմանը և սարսափահար գտնում են շնագայլի կմախք, իսկ մյուս գերեզմանում՝ փոքրիկի կմախք՝ ջարդված գանգով: Տորնը հասկանում է, որ դա նրա հարազատ որդին է ում սպանել են, որպեսզի Ռոբերտը իր խնամակալության տակ վերցնի Դեմիենին: Հանկարծ, լուսնակարչի և դեսպանի վրա է հարձակվում ռոթվեյլերների ոհմակ, որոնցից նրանք փրկվում են ու հեռանում: Հյուրանոցից Ռոբերտը զանգում է հիվանդանոցում գտնվող կնոջը և պահանջում է, որպեսզի վերջինս շուտափույթ լքի Լոնդոնը: Քեթրինը չի հասցնում դա անել՝ միսս Բեյլոկը սպանում է նրան: Իմանալով կնոջ մահվան մասին, Ռոբերտը հուսալքվում և Ջենիննգսին հայտնում է, որ ուզում է սպանի Դեմիենին: Նրանք մեկնում են Մեգիդդո քաղաք: Բուգենհագենը, որի մասին ասում էր քահանան էկզորսիստ է: Նա Ռոբերտին 7 սեպ է տալիս, որոնց միջոցով պետք է սպանել հրեշին և բացատրում է, որ Նեռի հեռացման ծիսակարգը անհրաժեշտ է իրականացնել եկեղեցում: Նա նաև հաստատում է դեսպանի մտավախությունները միսս Բեյլոկի մասին՝ նա սատանայի որդու ծառան է: Տորնը սարսափի մեջ է երեխային սպանելու մտքից, ինչին Բուգենհեգենը պատասխանում է, որ Դեմիենն ոչ մարդկային երեխա է: Ռոբերտը կարող է համոզվել դրանում՝ Դեմիենի մարմնի վրա պետք է նշան լինի երեք վեցերի տեսքով՝ գազանի թիվը: Չնայած դրան, դեսպանը չի վերցնում սեպերը: Ջենիննգսը հանդիմանելով վերցնում է սեպերը, սակայն այդ պահին ոչ հեռվում կանգնած բեռնատար մեքենայի արգելակը փչանում է և պոկված հայելին հատում է լուսանկարչի գլուխը: Ցնցվելով իր ընկերոջ մահվամբ Տորնը վերցնում է սեպերը:
Ուշ երեկոյան Ռոբերտը վերադառնում է տուն: Նա նորից է նկատում ռոթվեյլերին: Նրան հաջողվում է փակել շանը նկուղում: Ռոբերտը բարձրանում է վերև, մի փունջ մազ է կտրում Դեմիենի գլխից և համոզվում է նրա էության մեջ՝ երեխայի մազերի տակ գտնվում է հրեշի թվանշանը: Այդ պահին նրա վրա է հարձակվում քնից արթնացած դայակը: Ռոբերտը պայքարում է դայակի հետ և վերջնարդյունքում սպանում է նրան: Նա անգթորեն քաշում է Դեմիենին մինչև մեքենա և նրան տանում եկեղեցի՝ լրջորեն մտադրված լինելով սպանել նրան: Դեսպանը մեծ արագության վրա է ընթանում և նրան սկսում է ոստիկանությունը հետապնդել: Մտնելով եկեղեցի, Ռոբերտը մոտեցնում է թուրը սակայն վերջին պահին վարանում է, նրա հետևից մտած ոստիկանությունը սպանում է դեսպանին:
Ռոբերտի հողարկավորությանը Դեմիենը բռնած է նախագահի ձեռքից: Դեմիենը շրջվում և ժպտում է...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Գրեգորի Պեկ | դեսպան Ռոբերտ Թորն |
Լի Ռեմիկ | Ռոբերտի կինը՝ Քեթրին Թորն |
Դևիդ Ուորներ | Կիտ Ջեննինգս |
Բիլլի Ուայթլոու | օրիորդ Բեյլոկ |
Հարվի Սթիվենս | Դեմիեն Թորն |
Պատրիկ Տրաուտոն | հայր Բրեննան |
Մարտին Բենսոն | հայր Սպիլետտո |
Էնթոնի Նիկոլլս | բժիշկ Բեկկեր |
Շեյլա Ռեյնոր | օրիորդ Խորտոն |
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար լավագույն երգի համար - Ave Satani (Ջերրի Գոլդսմիթ)
- Ոսկե գլոբուս (1977) - Լավագույն դերասանական դեբյուտը տղամարդու դերում (Խարվի Սթիվենս)
- BAFTA (1977) - Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր (Բիլլի Ուայթլոու)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.bfi.org.uk/films-tv-people/4ce2b6b20d7cd
- ↑ 2,0 2,1 Каталог полнометражных фильмов AFI
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0075005/
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film874811.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://stopklatka.pl/film/omen-1976
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/es/film874811.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0075005/fullcredits
- ↑ 9,0 9,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=40143.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Дэвид Зельцер
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օմեն», 1976(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Օմեն», 2006(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1976 ֆիլմեր
- Ռիչարդ Դոների ֆիլմեր
- Բրիտանական սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 20th Century Fox ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր դևերի մասին
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր