Լեո Վիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Վիներ
անգլ.՝ Leo Wiener
Ծնվել է1862[1][2][3][…]
Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Մահացել է1939[1][2][3][…]
Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Վարշավա[5], Բեռլին[5] և Օռլեան շրջան[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, էսպերանտիստ, խմբագիր և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[5], Միսուրիի համալսարան[5] և Նոր Անգլիայի կոնսերվատորիա[5]
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Ալմա մատերSzkoła Główna Warszawska?
Տիրապետում է լեզուներինէսպերանտո[4], իդիշ և անգլերեն
Երեխա(ներ)Նորբերտ Վիներ
 Levi Wiener Վիքիպահեստում

Լեո Վիներ (անգլ.՝ Leo Wiener) (1862[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - 1939[1][2][3][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի անվանի լեզվաբան, պատմաբան և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյբ (Լեոն) Զելմանովիչ Վիները[6] ծնվել է Ռուսաստանի կայսրության Բելոստոկ քաղաքում[7]։ Նրա հայրը Զելման Սիմհովիչ Վիներն էր[8], իսկ մայրը` Ֆրեյդա Շոլիմովնա Ռաբինովիչը, երկուսն էլ բնիկ Կորչինի քաղաքից են եղել։ Նա սովորել է Մինսկի, ապա Վարշավայի գիմնազիայում, ընդունվել Բեռլինի տեխնոլոգիական ինստիտուտը, որի երկրորդ տարին ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել ԱՄՆ-ում։

Միացյալ Նահանգներում նա ստիպված էր փոխել մի շարք աշխատանքներ. նա ծառայում էր երկաթուղում, մրգերի փոխադրող էր, մաթեմատիկա էր դասավանդում, իսկ ավելի ուշ՝ գերմաներեն և ֆրանսերեն Կանզաս Սիթիի Միսուրիի համալսարանում։

Լեո Վիները լեզվաբան էր և գիտեր ավելի քան 20 լեզու։ Լեզվաբանության ոլորտում նրա առաջին ուսումնասիրությունները կապված էին հրեական բանասիրության և գրականության հետ։ Դրանք նվիրված էին իդիշի լեզվական տարրերին բելառուսերեն, ռուսերեն, լեհերեն և գերմաներեն լեզուներով։

1896 թվականից Լեո Վիներն ընդունեց Հարվարդի համալսարանի սլավոնական լեզուների և գրականության ուսուցչի պաշտոնը, 1911 թվականից դարձավ սլավոնական լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր։

Լեո Վիները դարձավ ռուսական գրականության գիտական ուսումնասիրության պիոներ, ԱՄՆ-ում «Ռուսական գրականության անթոլոգիա նախնական ժամանակաշրջանից մինչև այսօր» (1902-1903) առաջին կազմողը։ Անթոլոգիան ընդգրկում էր Միխայիլ Լոմոնոսովից մինչև Ֆեոդոր Դոստոևսկի և Անտոն Չեխով լավագույն ստեղծագործությունները և մի քանի անգամ տպագրվեց, վերջերս՝ 2001 թվականին[9]։

Լեո Վիները Լև Տոլստոյի ստեղծագործությունների հայտնի խթանող և թարգմանիչ էր։ Վիները եղել է Լև Տոլստոյի 24 հատորով հավաքած աշխատությունների թարգմանիչը և խմբագիրը, որոնք տպագրվել են անգլերենով Բոստոնում 1904-1912 թվականներին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Բերտա Կանը, ծնվել է Գերմանիայում։ Որդին հայտնի գիտնական Նորբերտ Վիներն է։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • French Words in Wolfram Von Eschenbach. 1893.
  • Ռուս հրեաների ժողովրդական երգերը, անգլ.՝ Popular poetry of the Russian Jews. 1898.
  • Իդիշական գրականության պատմությունը XIX դարում, անգլ.՝ The history of Yiddish literature in the nineteenth century. 1899.
  • The Ferrara Bible. 1900.
  • Ռուսական գրականության անթոլոգիաները սկզբնական շրջանից մինչ օրս, անգլ.՝ Anthology of Russian Literature from the Earliest Period to the Present Time. 1902 - 1903.
  • Gypsies as fortune-tellers and as blacksmiths. 1910.
  • Philological fallacies: one in romance, another in Germanic. 1914.
  • Commentary to the Germanic laws and mediaeval documents. 1915.
  • Գաղափար ռուս ժեղեվրդի մասին, An Interpretation of the Russian People. 1915.
  • Magdalen (with Josef Svatopluk Machar). 1916.
  • Contributions Toward a History of Arabico-Gothic Culture. 1917 - 1921.
  • Africa and the discovery of America. 1922.
  • Ժամանակակից դրաման Ռուսաստանում, The contemporary drama of Russia. 1924.
  • The philological history of "tobacco" in America. 1925.
  • Mayan and Mexican origins. 1926.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Վիներ» հոդվածին։