Jump to content

Լեոպոլդ Ռանկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ Ռանկե
Leopold Ranke
Ծնվել էդեկտեմբերի 21, 1795(1795-12-21)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 20, 1795(1795-12-20)[4]
Վիե, Roßleben-Wiehe, Kyffhäuserkreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Մահացել էմայիսի 23, 1886(1886-05-23)[1][5][2][…] (90 տարեկան)
Բեռլին, Գերմանական ռայխ[6][3]
ԳերեզմանSophienkirche
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)HU Berlin
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Պրուսիայի պատմագիր
ԱնդամակցությունՍերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սերբական գրականության ընկերություն, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[3] և Լինչեի ազգային ակադեմիա[7]
Ալմա մատերԼայպցիգի համալսարան (1818) և Պֆորտայի ցամաքային դպրոց
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[9][10]
Եղել է գիտական ղեկավարAlbert Hauck?, Philipp Jaffé?, Տիմոֆեյ Գրանովսկի և Heinrich von Sybel?[11]
Հայտնի աշակերտներAlbert Hauck? և Adolf Holm?[12]
Պարգևներ
Ամուսին(ներ)Clarissa Graves?
Երեխա(ներ)Otto von Ranke?[13], Maximiliane von Ranke?[13], Fridhelm von Ranke?[13] և Albrecht von Ranke?[13]
ՀայրGottlieb Israel Ranke?
ՄայրFriederike Lehmicke?
 Leopold von Ranke Վիքիպահեստում

Լեոպոլդ Ռանկե Լեոպոլդ ֆոն Ռանկե (Leopold von Ranke, դեկտեմբերի 21, 1795(1795-12-21)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 20, 1795(1795-12-20)[4], Վիե, Roßleben-Wiehe, Kyffhäuserkreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - մայիսի 23, 1886(1886-05-23)[1][5][2][…], Բեռլին, Գերմանական ռայխ[6][3]), գերմանացի պատմաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1825-1871), Պրուսական թագավորության պաշտոնական պատմագիր (1841 թվականից)։ Ռանկեի հայացքները ձևավորվել են իդեալիզմի և բողոքականության ազդեցությամբ։ Ըստ նրա, պատմ․ ընթացքը աշխարհի կառավարման «աստվածային պլանի» իրականացումն (պրովիդենցիալիզմ) է, և որում վճռական է կրոնի դերը, խիստ կարևորել է քաղ․ և դիվանագիտական պատմությունը, «մեծ մարդկանց» (թագավորներ, պապեր, զորավարներ) գործունեությունը, անտեսել սոցիալական հարաբերությունները։ Այդ սկզբունքներն արտահայտված են նրա «Ռոմանական և գերմանական ժողովուրդների պատմությունը 1494-1535 թթ. (1824), «Հարավային Եվրոպայի թագավորներն ու ժողովուրդները 16-17-րդ դարերում» (1827), «Գերմանական պատմությունը Ռեֆորմացիայի դարաշրջանում» (հ․ 1-6, 1839-1847), «Պրուսական պատմության տասներկու գիրք» (հ․ 1-5, 1874), «Ֆրանսիական պատմությունը, հատկապես 16 և 17 դարերը» (հ․ 1-5, 1852-1861), «Անգլիական պատմությունը, հատկապես 16 և 17-րդ դարերը» (հ․ 1-7, 1859-1868) և այլն աշխատություններում, որոնք պերճ են շարադրանքով, սակայն ծայրահեղ մակերեսային ե այլ բովանդակությամբ։ Ռանկեի ներդրումը պատմագիտության զարգացման մեջ նրա հետազոտական մեթոդիկան է, որի համաձայն՝ օբյեկտիվ ճշմարտությունը բովանդակվում է գլխավորապես (քաղ․ բնույթի) արխիվային նյութերում (ինչ չկա փաստաթղթերում, գոյություն չունի պատմության համար), աղբյուրների ճիշտ օգտագործումը պահանջում է բանասիրական վերլուծություն, Փաստաթղթերի հավաստիության հաստատում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Ռանկե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 599