Jump to content

Լեա Գրունդիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեա Գրունդիգ
գերմ.՝ Lea Grundig
Ի ծնեգերմ.՝ Lea Langer
Ծնվել էմարտի 23, 1906(1906-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրԴրեզդեն, Գերմանական ռայխ[4]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1977(1977-10-10)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՄիջերկրական ծով
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, նկարազարդող, նկարչուհի, համալսարանի դասախոս և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգծանկար և փորագրում
Պարգևներ
Կառլ Մարքսի շքանշան ԳԴՀ ազգային մրցանակ և Կլարա Ցետկինի մեդալ
ՊաշտոնMember of the Landtag of Saxony?
ԱնդամակցությունԳերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
ԱմուսինHans Grundig?
ստորագրություն
Изображение автографа
 Lea Grundig Վիքիպահեստում

Լեա Գրունդիգ (գերմ.՝ Lea Grundig մարտի 23, 1906(1906-03-23)[1][2][3][…], Դրեզդեն, Գերմանական ռայխ[4] - հոկտեմբերի 10, 1977(1977-10-10)[1][2][3][…], Միջերկրական ծով), գերմանացի նկարիչ[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Լանգերը ծնվել է հրեական ընտանիքում, որը հարգում էր հուդայականության ավանդույթները։ Արդեն երիտասարդ տարիներին աղջիկը հրաժարվում է կատարել տանը ընդունված կրոնական ծեսերը։ 1922 թվականից մինչև 1924 թվականը սովորել է Դրեզդենի կիրառական արվեստի դպրոցում, 1924 թվականից մինչև 1926 թվականը` Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում։ Այստեղ Լիան հանդիպում է իր ապագա ամուսնուն` նկարիչ Հանս Գրունդիգին, ինչպես նաև Օտտո Դիքսին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր աշխատանքի վրա։ 1926 թվականին աղջիկը դառնում է ԳԿԿ-ի անդամ և հեղափոխական նկարիչների ասոցիացիայի Դրեզդենի բաժնի հիմնադիրներից մեկը։ 1928 թվականին Լեա Լանգերը, ծնողների կամքին հակառակ, ամուսնանում է Հանս Գրունդիգի հետ։ Գերմանիայում իր կյանքի հաջորդ տարիներին նա նկարում է մի շարք գրաֆիկական շարքեր՝ «Հառցբուրգյան ճակատ» («Harzburger Front»), «Հրեան մեղավոր է» («Der Jude ist schuld!»), «Պատերազմը սպառնում է մեզ» («Krieg droht!»), «Մահվան հովտում» («Im Tal des Todes») և «Գետտո» («Ghetto»):

Հանս Գրունդիգ Լեայի դիմանկարը (թանաք, 1928)

1935 թվականին Լեա Գրունդիգին արգելվել է ցուցադրել իր գործերը, 1936 թվականին նացիստները նրան ձերբակալել են։ Ազատվելուց հետո Լեա Գրունդիգն արտագաղթել է Բրատիսլավա։ 1940 թվականին հայտնվում է Սլովակիայում` փախստականների ճամբարում, իսկ մեկ տարի անց արտագաղթում է Պաղեստին։ Մինչև 1942 թվականը Լեա Գրունդիգն ապրում է Աթլիթ փախստականների ճամբարում, որից հետո՝ Հայֆայում և Թել Ավիվում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը վերադառնում է Եվրոպա։ 1948 թվականի նոյեմբերից մինչև 1949 թվականի փետրվարը բնակվում է Պրահայում, այնուհետև մեկնում Դրեզդեն։ 1949 թվականին Լեա Գրունդիգը դասավանդել է Դրեզդենի արվեստի ակադեմիայում, այցելել ՉԺՀ, Կուբա և Կամբոջա։ 1961 թվականին եղել է ԳԴՀ Արվեստի ակադեմիայի անդամ, 1964 թվականից մինչև 1970 թվականը ընտրվել է ԳԴՀ նկարիչների միության նախագահ։ 1964 թվականից Լեա Գրունդիգը հանդիսանում էր Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն կենտրոնական կոմիտեի անդամ։ 1958 թվականին Բեռլինում լույս են տեսնում նկարչուհու հուշերը՝ «Դեմքեր և պատմություն» վերնագրով (Lea Grundig: Gesichte und Geschichte): Autobiografie, Dietz Verlag, Berlin 1958):

1975 թվականին և 1976 թվականին նրա աշխատանքների խոշոր ցուցահանդեսներ անցկացվեցին Բեռլինում և Դրեզդենում։ Մահացել է Միջերկրական ծովում ճանապարհորդելիս։ Լեա Գրունդիգը թաղված է Դրեզդենում, ամուսնու՝ Հանս Գրունդիգի գերեզմանի կողքին։

1972 թվականին Լեա Գրունդիգը ամեն տարի համասարանի ուսանողների և շրջանավարտների ամենամյա մշակութային-մանկավարժական և գեղարվեստական նվաճումները խրախուսելու նպատակով իր սեփական միջոցներով Գրայֆսվալդի համալսարանում կազմակերպել է Հանս և Լեյ Գրունդիգ հիմնադրամը։ Մրցանակները դադարել են շնորհվել 1996 թվականից։ 2011 թվականին Գրայֆսվալդի համալսարանը Հանս և Լեյա Գրունդիգ հիմնադրամից միջոցներ է փոխանցել Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lea Grundig (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lea GrundigOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Грундиг Леа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Grundig, Lea | Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur». www.bundesstiftung-aufarbeitung.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. (PDF) https://www.dresden.de/media/pdf/berichte/strassennamen.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martin Beier и др.: Lea Grundig. Jüdin, Kommunistin, Graphikerin. Katalog, Ladengalerie, Berlin. Galerie St. Etienne, New York City. Berlin 1996, ISBN 3926460563.
  • Brigitte Birnbaum: Die Maler aus der Ostbahnstrasse. Aus dem Leben von Hans und Lea Grundig. Kinderbuchverlag, Berlin 1990, ISBN 3358015564.
  • Erhard Frommhold (изд.) / Hans und Lea Grundig: Hans und Lea Grundig. VEB Verlag der Kunst, Dresden 1958.
  • Lea Grundig: Gesichte und Geschichte. Autobiografie, 10. Aufl., Dietz Verlag, Berlin 1984.
  • Wolfgang Hütt: Lea Grundig. VEB Verlag der Kunst, Dresden 1969.
  • Georg Reinhardt: Lea Grundig. 1906—1977. Zeichnungen u. Radierungen. Katalog, Schriftenreihe der Hans-Thoma-Gesellschaft. Reutlingen 1981.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Գրունդիգ» հոդվածին։