Կլարա Ցետկինի մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Ցետկինի մեդալ
Տեսակմեդալ
Երկիր Արևելյան Գերմանիա
Հիմնադրվել էփետրվարի 18, 1954
ՀիմնադիրCouncil of Ministers of the GDR?
ՊարգևադրողCouncil of Ministers of the GDR?
Անվանված էԿլարա Ցետկին

Կլարա Ցետկինի մեդալ (գերմ.՝ Clara-Zetkin-Medaille), Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական ​​պարգև, որը սահմանվել է 1954 թվականի փետրվարի 18-ին երկրի նախարարների խորհրդի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը ստեղծվել է Գերմանիայի գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինի հիշատակը հավերժացնելու համար։

Մեդալը շնորհվել է այն կանանց և կանանց աշխատանքային կոլեկտիվներին, որոնք երկրի սոցիալիստական հասարակության զարգացման նվաճումների, խաղաղության, մայրության և սեռերի միջև հավասարության համար պայքարում ունեցել են հաջողություն։ Մեդալով պարգևատրված կանայք պետք է վառ օրինակ տային, թե ինչպիսին է «սոցիալիստական հասարակության կինը»։

Մեդալը նույն անձին շնորհվում էր միայն մեկ անգամ[1][2]։ Մինչև 1964 թվականը շքանշան ստացողները պարգևատրվում են նաև տարեկան 300 մարկ թոշակով։ Հետագայում նրանք միանվագ ստացել են 2500 մարկ, իսկ կոլեկտիվներին պարգևատրելիս՝ յուրաքանչյուր անդամի համար 500 մարկ։ Ստացողների թիվը եղել է սահմանափակ․ մինչև 1977 թվականը տարեկան տրվել է 80 մրցանակ, 1978-1985 թվականներին՝ 120 մրցանակ, 1986 թվականից՝ 150 մրցանակ։ Մինչև 10 կին ընդգրկող կոլեկտիվների անդամներին պարգևատրելիս նրանցից յուրաքանչյուրը ստացել է մեդալ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ամեն տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին։

Մեդալի արտաքին տեսք և կրելու ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1958 թվականներին մեդալը հատվել է արծաթից և ունեցել է 36 մմ տրամագիծ։ Մեդալի դիմերեսին պատկերված է եղել Կլարա Ցետկինի դեմքը՝ շրջապատված դափնու երկու տերևով։ Մեդալի դարձերեսին եղել գրառում՝ գերմ.՝ FÜR / FRIEDEN, EINHEIT / DEMOKRATIE UND / AUFBAU («Հանուն խաղաղության, միասնության, ժողովրդավարության և վերածննդի»«Հանուն խաղաղության, միասնության, ժողովրդավարության և վերածննդի»)։ 1959 թվականից մինչև 1972 թվականը մեդալը մնաց նույնը, միայն փոփոխվել է մեդալի դարձերեսի մակագրությունը՝ գերմ.՝ FÜR / FRIEDEN / UND / SOZIALISMUS («Հանուն խաղաղության և սոցիալիզմի»)։ 1973-1977 թվականներին Կլարա Ցետկինի մեդալը պատրաստվել է արծաթապատ մետաղից։ 1978 թվականից հատված մեդալի տրամագիծը եղել է 35 մմ, իսկ հակառակ կողմում կարգախոսի փոխարեն հայտնվել է ԳԴՀ զինանշանը։

Մեդալը կրել են ձախ կրծքավանդակի վերին մասում՝ 35 մմ լայնությամբ և 18 մմ երկարությամբ կապույտ ժապավենի վրա, մեջտեղից կտրված 5 մմ կապույտ կտորով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Taschenlexikon Orden und Medaillen - Staatliche Auszeichnungen der DDR, 2nd edition VEB Bibliographisches Institut Leipzig 1983, Author Günter Tautz, Page 14
  2. Auszeichnungen der Deutschen Demokratischen Republik Bartel/Karpinski, Militärverlag der DDR 1979, Page 150

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Ցետկինի մեդալ» հոդվածին։