Լառա Ֆաբիան
Լառա Ֆաբիան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Lara Crokaert |
Ի ծնե անուն | արևմտ․ ֆլամանդ․՝ Lara Sophie Katy Crokaert |
Նաև հայտնի է որպես | Lara Fabian |
Ծնվել է | հունվարի 9, 1970[1][2] (53 տարեկան) Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք և դասական փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, երգչուհի, ստուդիական երաժիշտ և կինոդերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | Polydor Records, Sony Music, Universal Music Group և Sony Music Entertainment |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Ամուսին | Gabriel Di Giorgio? |
Պարգևներ | |
Կայք | larafabian.com |
![]() |
Լառա Ֆաբիան (ֆր.՝ Lara Fabian, իսկական ազգանունը Կրոկարտ (հոլ.՝ Crokaert, հունվարի 9, 1970[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիական-իտալական ծագմամբ երգչուհի, կանադական քաղաքացիությամբ։ Երգում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ 1988 թվականին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացնելով Լյուքսեմբուրգը, և գրավել է 4-րդ հորիզոնականը։
Մանկություն և առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լառա Ֆաբիանը ծնվել է 1970 թվականի հունվարի 9-ին Բելգիայի Էտերբեկ քաղաքում։ Նրա մայրը՝ Լուիզան, Սիցիլիայից էր, իսկ հայրը՝ Բելգիայից։ Կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Սիցիլիայում, և միայն 1975 թվականին նրանց ընտանիքը հաստատվեց Բելգիայում։ Լառան ընդամենը 5 տարեկան էր, երբ նրա հայրը դստեր մոտ նկատեց երաժշտական ունակություններ։ Լառան 8 տարեկան էր, երբ ծնողները գնեցին առաջին դաշնամուրը նրա համար, որով էլ ստեղծեց իր առաջին մեղեդիները։ Այդ ժամանակվանից նա Բրյուսելի կոնսերվատորիայում սկսում է զբաղվել երգեցողությամբ և սոլֆեջոյով։
Լառան իր սկսել է կարիերան 14 տարեկան հասակում։ Նրա հայրը կիթառահար էր և հանդես էր գալիս նրա հետ երաժշտական ակումբներում։ Դրան զուգահեռ նա շարունակում է ուսումը կոնսերվատորիայում։ Մասնակցել է մրցույթների։ Ինչպես օրինակ՝ 1986 թվականին անցկացված «Tremplin de la chanson»-ի մրցույթը, որտեղ նա հաղթում է։ Գլխավոր մրցանակը սկավառակի ձայնագրումն էր։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lara Fabian (1991)
- Carpe diem (1995)
- Pure (1997)
- Lara Fabian Live 1998 (1998)
- Eponyme (version anglaise) (1999)
- Nue (2001)
- Lara Fabian Live 2002 (2002)
- En toute intimite (2003)
- A Wonderful Life (2004)
- 9 (Neuf) (2005)
- Un Regard 9 (Live) (2006)
- Toutes les femmes en moi (2009)
- Every woman in me (2009)
- Mademoiselle Zhivago (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Biographie de Lara Fabian (ֆր.)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգչուհու պաշտոնական կայքէջը(անգլ.)(ֆր.)(իտալ.)
- Լառա Ֆաբիանի ռուսերեն կայքէջը Archived 2011-06-25 at the Wayback Machine.
- Անդրեյ Շուվալով. (14.05.2005)։ «Լառա Ֆաբիան՝ կենսագրություն»։ frenchmusicals.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 3
|