Լառա Ֆաբիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լառա Ֆաբիան
Lara Fabian 2012.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Lara Crokaert
Ի ծնե անունարևմտ․ ֆլամանդ․՝ Lara Sophie Katy Crokaert
Նաև հայտնի է որպեսLara Fabian
Ծնվել էհունվարի 9, 1970(1970-01-09)[1][2] (52 տարեկան)
Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[3] և Flag of Belgium.svg Բելգիա
Ժանրերփոփ երաժշտություն, փոփ ռոք և դասական փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգչուհի և Երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԼեյբլPolydor Records, Sony Music, Universal Music Group և Sony Music Entertainment
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԱմուսինGabriel Di Giorgio?
ՊարգևներVictory of the album revelation of the year?
Կայքlarafabian.com
Lara Fabian Վիքիպահեստում

Լառա Ֆաբիան (ֆր.՝ Lara Fabian, իսկական ազգանունը Կրոկարտ (հոլ.՝ Crokaert, հունվարի 9, 1970(1970-01-09)[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիական-իտալական ծագմամբ երգչուհի, կանադական քաղաքացիությամբ։ Երգում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ 1988 թվականին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացնելով Լյուքսեմբուրգը, և գրավել է 4-րդ հորիզոնականը։

Մանկություն և առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լառա Ֆաբիանը ծնվել է 1970 թվականի հունվարի 9-ին Բելգիայի Էտերբեկ քաղաքում։ Նրա մայրը՝ Լուիզան, Սիցիլիայից էր, իսկ հայրը՝ Բելգիայից։ Կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Սիցիլիայում, և միայն 1975 թվականին նրանց ընտանիքը հաստատվեց Բելգիայում։ Լառան ընդամենը 5 տարեկան էր, երբ նրա հայրը դստեր մոտ նկատեց երաժշտական ունակություններ։ Լառան 8 տարեկան էր, երբ ծնողները գնեցին առաջին դաշնամուրը նրա համար, որով էլ ստեղծեց իր առաջին մեղեդիները։ Այդ ժամանակվանից նա Բրյուսելի կոնսերվատորիայում սկսում է զբաղվել երգեցողությամբ և սոլֆեջոյով։

Լառան իր սկսել է կարիերան 14 տարեկան հասակում։ Նրա հայրը կիթառահար էր և հանդես էր գալիս նրա հետ երաժշտական ակումբներում։ Դրան զուգահեռ նա շարունակում է ուսումը կոնսերվատորիայում։ Մասնակցել է մրցույթների։ Ինչպես օրինակ՝ 1986 թվականին անցկացված «Tremplin de la chanson»-ի մրցույթը, որտեղ նա հաղթում է։ Գլխավոր մրցանակը սկավառակի ձայնագրումն էր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]