Լաստենի գորշագույն
| Լաստենի | |
Լաստենի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
| Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
| Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
| Ցեղ | Լաստենի (Alnus) |
| Տեսակ | Լաստենի (A. incana) |
| Միջազգային անվանում | |
| Alnus incana | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Լաստենի գորշագույն - (լատիներեն՝ Álnus incána) Կեչազգիների ընտանիքից է։ Մինչև քսան մետր բարձրության հասնող ծառ է, ծաղկում է ապրիլ - մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին, սակայն կոները բացվում են, սերմերը թափվում միայն փետրվար - մարտ ամիսներին։ Լաստենին խոնավասեր բույս է։ Աճում է գետերի և գետակների հովիտներում, լճերի ափերին, խոնավ անտառներում, նախաանտառային գոտիներում և այլն։ Դեղորայքային հումքը լաստենու կոներն են, որոնք հավաքում են աշնանը և ձմռանը` հոկտեմբերից մինչև մարտ ամիսները ընկած ժամանակամիջոցում։ Մկրատով կտրում են բարակ ճյուղերը և ձեռքով դրանց վրայից հավաքում կոները, որոնք հետո չորացնում են տաք տեղերում կամ վառարաններում։ Չոր կոները պահպանվում են չորս տարի։
Քիմիական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ է դաբաղող նյութերով։ Պարունակում է նաև ալկալոիդներ և այլ նյութեր։
Բուժական ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի արտահայտված հակալուծողական հատկություն։ Աչքի է ընկնում նաև հակաբորբոքային, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններով։ Կիրառվում է բարակ և հաստ աղիների, լուծով ուղեկցվող բորբոքային հիվանդությունները բուժելիս։ Օգտակար է նաև ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, այրվածքների, մաշկի և բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ։
Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստում են չորս գրամ կոները մեկ բաժակ եռման ջրում թրմելով։ Ջրաթուրմը կարելի է պատրաստել նաև լաստենու կեղևից` տասնհինգ գրամ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմելու ձևով։ Խորհուրդ է տրվում խմել մեկ ճաշի գդալ, օրական երեքից - չորս անգամ։ Լաստենու կոները եփուկի ձևով կիրառվում են նաև այրվածքների և մաշկի բորբոքումների ժամանակ` թրջոցներ դնելով, լոգանք ընդունելով։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 43
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաստենի գորշագույն» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաստենի գորշագույն» հոդվածին։ |
| ||||||||||||||