Լաուրա Բոլդրինի
Լաուրա Բոլդրինի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Left, Ecology and Freedom? և Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան (1985) |
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 28, 1961 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մաչերատա, Մարկե, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | lauraboldrini.it |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Լաուրա Բոլդրինի (իտալ.՝ Laura Boldrini, ապրիլի 28, 1961, Մաչերատա, Մարկե, Իտալիա), իտալացի լրագրող և քաղաքական գործիչ, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ (2013-2018)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին ավարտել Է Լա Սապիենցայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո աշխատել Է RAI հեռուստառադիոընկերությունում։ 1989-1993 թվականներին աշխատել է Պարենի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունում։ 1993-1998 թվականներին աշխատել է Պարենի համաշխարհային ծրագրում՝ որպես Իտալիայի ներկայացուցիչ։ 1998-2012 թվականներին Լաուրա Բոլդրինին եղել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, Հարավային Եվրոպայում տեղեկատվական գործունեության համակարգող, մասնակցել է բազմաթիվ առաքելությունների «թեժ կետերում», այդ թվում՝ նախկին Հարավսլավիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Իրանում, Սուդանում, Կովկասում, Անգոլայում և Ռուանդայում։
2010 թվականի ապրիլին հրատարակել է Tutti indietro գիրքը, որում նա նկարագրում է հումանիտար ճգնաժամերի լուծման իր փորձը և այն մարդկանց գործունեությունը, որոնք իրենց կյանքը վտանգում են աֆրիկյան ափից եկած փախստականներին փրկելու համար։ Լաուրա Բոլդրինին հոդվածներ է գրում մի քանի ամսագրերում և իր բլոգը վարում La Repubblica թերթի կայքում։
2013 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Սիցիլիայի և Մարկեի ընտրատարածքներում՝ «Ձախեր, բնապահպանություն, ազատություն» կուսակցության ցուցակով[1] (ընդգրկվել է այդ կուսակցության 23 պատգամավորության թեկնածուների թվում, որոնք չեն անցել նախնական ընտրությունները[2]): Ընտրվել է պատգամավորների պալատ՝ ի թիվս «Ձախեր, բնապահպանություն, ազատություն» կուսակցության 37 ներկայացուցիչների և մնացել խմբակցությունում՝ 12 պատգամավորի հեռանալուց հետո[3]։
Պատգամավորների պալատում ներկայացված կուսակցությունների դաշինքների միջև երկարատև խորհրդակցություններից հետո 2013 թվականի մարտի 16-ին Լաուրա Բոլդրինին ընտրվել է պալատի նախագահ՝ ստանալով պատգամավորների 618 ձայներից 327-ը[4]։ Բոլդրինին Իտալիայի պատմության մեջ երրորդ կինն է, որը զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, Լեոնիլդե Իոտտիից և Իռեն Պիվետիից հետո։
Լոբբինգ է արել ինտերնետ հասանելիության իրավունքի ճանաչումը մարդու անքակտելի իրավունքով, որի թեմայով օրինագիծ է մտցրել[5]։
2018 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարտություն է կրել Միլանի 1-ին միամանդատ շրջանում՝ ստանալով ձայների 4,6%-ը՝ որպես ձախ կոալիցիայի թեկնածու Ազատ և հավասար և մնացել է չորրորդ տեղում (հաղթող դարձել է ձախ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչ, դեմոկրատական կուսակցությունից Բրունո Տաբաչին, որը հավաքել է 41,2 %)[6]։ Այնուամենայնիվ, պատգամավորների պալատ է ընտրվել «Ազատ և Հավասար» ցուցակով՝ Լոմբարդիայի բազմամանդատ թիվ 1 ընտրատարածքում[7]։
2018 թվականի դեկտեմբերին Սիր քաղաքական նախագիծը ձախողված է համարել և հիմնադրել Futura անունով նոր կուսակցություն, այսինքն՝ «Ապագա», որի ծրագրային սկզբունքները պետք է դառնային ֆեմինիզմի, կամավորականության և շրջակա միջավայրի պաշտպանության գաղափարները[8]։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել Բոլդրինիի՝ դեմոկրատական կուսակցություն տեղափոխվելու մասին[9]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տղամարդկանց և կանանց իրավահավասարության ու հավասար հնարավորությունների հարցերով ազգային հանձնաժողովի մեդալ (1999)։
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (2004)։
- Լրագրողների Ազգային խորհրդի Տարվա լավագույն լրագրող մրցանակ (2009)։
- Ռենատո Բենեդետտո Ֆաբրիցիի մրցանակ, ANPI ազգային մրցանակ (2011)։
- Չեզենա քաղաքի մրցանակ (2011)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է լրագրող Լուկա Նիկոզիայի հետ, ունեն դուստր[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sel presenta le liste in Sicilia Boldrini e Forgione in testa | lasicilia.it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-03-20
- ↑ «Da Laura Boldrini a Giorgio Airaudo. I 23 candidati di Sel che non passano dalle primarie»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-03-20
- ↑ «Composizione del gruppo SINISTRA ECOLOGIA LIBERTA'» (իտալերեն)։ Camera dei Deputati։ Վերցված է 2014-08-08
- ↑ «Laura Boldrini Presidente della Camera - Top News - ANSA.it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-03-20
- ↑ [1], ANSA.it
- ↑ «Risultati - Camera - Collegio uninominale milano 1»։ la Repubblica։ 2018-03-08։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Elezioni politiche, Laura Boldrini ripescata col proporzionale»։ il Giorno։ 2018-03-06։ Վերցված է 2019-09-24
- ↑ Marco Zonetti (2018-02-22)։ «Laura Boldrini fonda la rete civica Futura, ma è già trapassato remoto»։ Affari Italiani։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laura Boldrini nel Pd, Zingaretti: "Benvenuta, il partito è più aperto e più forte"»։ la Repubblica։ 2019-09-24։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Camera, eletta Laura Boldrini (Sel). Terza donna presidente»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-03-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Laura Boldrini Վիքիպահեստում |
---|
|