Իրմա Գրեզե
Իրմա Գրեզե գերմ.՝ Irma Grese | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Wrechen, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1945[1][2][3] (22 տարեկան) |
Մահվան վայր | Hamelin Prison, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին |
Քաղաքացիություն | Գերմանիա, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | տանջող, համակենտրոնացման ճամբարի պահակ և բուժքույր |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Irma Grese Վիքիպահեստում |
Իրմա Իդա Գրեզե (գերմ.՝ Irma Ida Ilse Grese, հոկտեմբերի 7, 1923[1][2][3], Wrechen, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - դեկտեմբերի 13, 1945[1][2][3], Hamelin Prison, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին), նացիստական մահվան ճամբարների վերակացու։ Աշխատել է հիմնականում Ռավենսբրյուկ, Աուշվից-Բիրկենաու և Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարներում։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմա Իդա Գրեզեն ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 7-ին Ֆելդբերգերում (Մաքլենբուրգ)։ Նրա հայրը գյուղացի Ալֆրեդ Գրեզեն էր, ով Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ էր սկսած 1937 թվականից։ Բացի Իրմայից, նրանց ընտանիքում ևս չորս երեխաներ կային։
1936 թվականին Իրմայի մայրը՝ Բերտա Գրեզեն, ինքնասպանություն գործեց։ Արդյունքում Իրմա Գրեզեն չստացավ համապատասխան կրթություն. 15 տարեկան հասակում թողեց դպրոցը։ Դրանից հետո նա մտավ Գերմանացի աղջիկների խորհրդի շարքերը, ինչպես նաև հիտլերյուգենդի կանանց շարժման կազմ։
Մուտք ՍՍ-ի օժանդակ ստորաբաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք տարիների ընթացքում Իրմա Գրեզեն փոխեց մի քանի մասնագիտություններ։ Որոշ ժամանակ նա աշխատեց բուժքույրի ասիստենտ ՍՍ-ի Հոենլիխեն առողջարանում, սակայն որպես բուժաշխատող նրա գործունեությունը դադարեց շուտով։ 1942 թվականին Իրման համալրեց ՍՍ-ի օժանդակ ստորաբաժանման շարքերը՝ անտեսելով հոր դժգոհությունը։
Աշխատանք համակենտրոնացման ճամբարներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմա Իդա Գրեզեն սկսեց աշխատել կանանց հատուկ Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում 1942 թվականին։ 1943 թվականի մարտին նրան տեղափոխում են Օսվենցիմ մահվան ճամբարի Բիրկենաու բաժանմունք։ 1943 թվականի վերջին նրան շնորհվեց ավագ վերակացուի պաշտոնը։
Այդպես քսանամյա աղջիկը դարձավ երկրորդ անձը ճամբարի պարետից հետո։ Գրեզեն չէր պատրաստվում ամբողջ կյանքը վերակացու աշխատել։ Նա երազում էր զինվորական ծառայությունից հետո կինոաստղի կարիերայի մասին։
Մահվան ճամբարների վերապրածները հետագա իրենց հուշերում և վկայություններում նշել են Իրմա Գրեզեի դաժանության մասին։ Նրա մականուններից էին «Շիկահեր սատանա», «Մահվան հրեշտակ», «Հիասքանչ հրեշ»։ Կալանավորների հանդեպ խոշտանգումներ իրականացնելիս նա օգտագործում էր էմոցիոնալ և ֆիզիկական բռնություններ. կանանց այնքան էր ծեծում, որ մահանում էին և ուրախանում էր կալանավորների անկանոն գնդակահարություններից և վայելում։ Նա սոված էր պահում իր շներին, որպեսզի հետո դրանք հարձակվեին կալանավորների վրա։ Իրման անձամբ էր ընտրում իր հայեցողությամբ բանտարկյալներին և ուղղորդում գազախցիկներ։ Գրեզեն ծանր երկարաճիթ կոշիկներ էր հագնում, ատրճանակի կողքին էլ մշտապես մտրակ էր կրում[4]։
Արևմտյան հետպատերազմյան մամուլում հաճախակի է խոսվել Իրմա Իդա Գրեզեի հնարավոր սեքսուալ կապերի մասիին ՍՍ-ի աշխատակիցների և պահակախմբի անդամների հետ, ինչպես նաև Բերգեն-Բելզենի պարետ Յոզեֆ Կրամերի («Բելզենի գազան») և նույնիսկ Ժոզեֆ Մենգելեի հետ[5]։
1945 թվականի մարտին Գրեզեի անձնական խնդրանքով նրան տեղափոխում են Բերգեն-Բելզեն։ Այստեղ մեկ ամիս անց` 1945 թվականի ապրիլի 17-ին, նրան գերի են վերցնում անգլիացիները։
Բելզենի դատական պրոցես
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բելզենի դատավարությունը», որն իրականացրել են բրիտանական ռազմական դատարանում, սկսվեց 1945 թվականի սեպտեմբերի 17-ին և ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 17-ին։ Իրմա Գրեզեի հետ միասին այդ պրոցեսին քննվեցին նաև ճամբարի այլ աշխատակիցների գործերը՝ պարեկ Յոզեֆ Կրամերի, վերակացու Յուաննա Բորմանի և բուժքույր Էլիզաբեթ Ֆոլկենռատի։ Իրմա Իդա Գրեզեին մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին մահապատժի՝ կախաղանի։
Մահապատժի իրականացմանը նախորդող գիշերը Գրեզեն ծիծաղում և երգում էր իր գործընկեր Էլիզաբեթ Ֆոլկենռատի հետ միասին։ Նույնիսկ, երբ Գրեզեի պարանոցին անցկացրին կախաղանի օղակը, նա շարունակեց մնալ հանգիստ։ Նրա վերջին բառերն էին՝ «Արա՛գ», որոնք ուղղված էին անգլիացի դահիճ Ալբերտ Փիրփոինթին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119484692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
- ↑ «Содрогнитесь, братья! 11 самых жестоких женщин в истории»
- ↑ Olga Lengyel (1995). Five Chimneys. Academy Chicago. pp. 001–231. ISBN 0-89733-376-4
- ↑ «Nazi She-Devils». Mirror. 2005 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. 2. Auflage. S. Fischer, Frankfurt am Main 2003, ISBN 3-10-039309-0
- Hermann Langbein: Menschen in Auschwitz. Frankfurt am Main, Berlin Wien, Ullstein-Verlag, 1980, ISBN 3-548-33014-2
- Claudia Taake: Angeklagt: SS-Frauen vor Gericht. Diplomarbeit an der Universität Oldenburg 1998, ISBN 3-8142-0640-1 (Download: PDF 153 Seite, 744 kB).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 11 самых жестоких женщин в истории
- Об эстетике Третьего Рейха Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
- Обсуждение и фотографии Ирмы Грезе на форуме reibert.info
- The Belsen Trial Արխիվացված 2014-05-04 Wayback Machine, Law-Reports of Trials of War Criminals, The United Nations War Crimes Commission, Volume II, London, HMSO, 1947, retrieved on 22 December 2006.
- SS-Frauen am Galgen Արխիվացված 2010-01-11 Wayback Machine (German), max.mmvi.de, retrieved on 22 December 2006.
- Irma Grese, Capital Punishment U.K., retrieved on December 6, 2009.
- Irma Grese, Auschwitz.dk, retrieved on December 22, 2006.
- Auschwitz: Inside The Nazi State; Corruption: Episode 4, PBS.org, retrieved on December 22, 2006.
- Excerpts from The Belsen Trial - Part 5 of 5: Testimony of and concerning Irma Grese Արխիվացված 2011-06-04 Wayback Machine,The Nizkor Project, retrieved on December 22, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմա Գրեզե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1945 մահեր
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի կանայք
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Կին մարդասպաններ
- Հանցագործներ
- Հոլոքոստ
- Մահապատժի դատապարտվածներ
- Մահապատժի ենթարկված անձինք
- Մարդասպաններ
- Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ