Իվո Յոսիպովիչ
Իվո Յոսիպովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հարավսլավիայի կոմունիստների միություն և Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մոստարի համալսարան և Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | հոգեբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան |
Դավանանք | ագնոստիցիզմ |
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1957[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ante Josipović? |
Մայր | Milica Josipović? |
Ամուսին | Tatjana Josipović? |
Զավակներ | Lana Josipović? |
Կայք՝ | predsjednica.hr/stranica/18/ |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Իվո Յոսիպովիչ (խորվ.՝ Ivo Josipović, օգոստոսի 28, 1957[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, մանկավարժ։ Խորվաթիայի նախագահը 2010 թվականի փետրվարի 18-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը։ Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) նախկին անդամ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, կինը՝ Տատյանան իրավունքի պրոֆեսոր և իրավական փորձագետ է։ Նրանք ունեն դուստր՝ Լանան (ծնվել է 1991 թվականին)։ Իվոյի ծնողները գալիս են Դալմացիայից (Բաշկա ջուր)։ Նա ծնվել է Զագրեբում, որտեղ ավարտել է տարրական և երաժշտական դպրոցը։ Պատանեկության տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով։ Տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին[4]։
Յոսիպովիչը ավարտել է Զագրեբի համալսարանի իրավունքի ֆակուլտետը և Զագրեբի երաժշտական ակադեմիան։ Այժմ դասավանդում է երկու բուհերում[5]։ 1994 թվականին պաշտպանել է «քրեական դատավարությունը և կալանքի տակ պահելու իրավունք» թեմայով ատենախոսություն, ունի դոկտորի աստիճան։ Պրոֆեսորը խորվաթական և արտասահմանյան հրատարակություններում 85 գիտական աշխատությունների հեղինակ է։
2005 թվականին ընտրվել է Զագրեբի քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր՝ 2003 և 2008 թվականներին։
2009 թվականի հունիսի 20-ին Յոսիպովիչը դարձել է Խորվաթիայի նախագահի պաշտոնի համար պայքարի թեկնածու՝ SDP փրայմերիզում հուլիսի 12-ին առաջ անցնելով Լյուբո Յուրչիչից[6]։ Ընտրարշավը վարում էր «Նոր արդարություն» կարգախոսով։
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարի 11-ին Խորվաթիայի ԿԸՀ-ն հայտարարել էր Իվո Յոսիպովիչի հաղթանակի մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Յոսիպովիչը հաղթել է հավաքելով ձայների 60,29 %-ը՝ առաջ անցնելով իր մրցակից Միլան Բանդիչից, որը հավաքել է 39,71 %[7]։ Նրա կառավարման ընթացքում Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցություններն ավարտվել են հանրաքվեի հաջող անցկացմամբ։
2015 թվականի հունվարի 11-ին հերթական նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Կոլինդա Գրաբար Կիտարովիչին[8]։
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոսիպովիչը 50-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։ 1991 թվականից Յոսիպովիչը Զագրեբի ժամանակակից երաժշտության բիենալեի նախագահն է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Ամսաթիվ | Պարգևներ | |
---|---|---|---|
![]() |
2011 թվականի մայիսի 12 — | Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
![]() |
2011 թվականի հուլիսի 6[9] — | «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ժապավենով զարդարված մեծ խաչի ասպետ | |
![]() |
2013 թվականի ապրիլի 8 — | Սերաֆիմովի շքանշանի ասպետ | |
![]() |
2013 թվականի մայիսի 11 — | Սպիտակ արծվի շքանշանի ասպետ | |
![]() |
2014 թվականի հոկտեմբերի 21 — | Փղի շքանշանի ասպետ | |
![]() |
— | Երեք աստղերի շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ivo Josipović Homepage»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2020-05-11
- ↑ «Ivo Josipović Homepage»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2020-05-11
- ↑ SDP Vijesti
- ↑ «На выборах президента Хорватии победил Иво Йосипович»։ Lenta.ru։ 11 января 2010։ Վերցված է 2010-08-13
- ↑ Кандидат от оппозиции победила действующего президента Хорватии
- ↑ Информация на официальном сайте Президента Италии
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի նախագահի պաշտոնական կայքը
- Իվո Յոսիպովիչ Ֆեյսբուքում
- Պատգամավորների էջը Խորվաթիայի խորհրդարանի կայքում
- Պատգամավորի էջը HDS կուսակցության կայքում
- Samba de Camera-ը YouTube-ում
|