Իվան Գոլունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Վալենտինովիչ Գոլունով
Иван Валентинович Голунов
Ծնվել էՀունվարի 19,1983 (36 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունMoscow International Film School? (1996)
ՄասնագիտությունԼրագրող
ԳործունեությունՀետաքննող-լրագրող
ԱշխատավայրՄեդուզա
Պարգևներ և
մրցանակներ
 Ivan Golunov Վիքիպահեստում

Իվան Վալենտինովիչ Գոլունով (ռուս.՝ Иван Валентинович Голунов, հունվարի 19, 1983(1983-01-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հետաքննող-լրագրող։ «Մեդուզա» համացանցային-հրատարակչության հետաքննությունների բաժնի թղթակից[1], նախկինում հոդվածներ է հրապարակել «Վեդոմստի», ռուսական Ֆորբս, ՌԲԿ ու ուրիշ ԶԼՄ-ներում։

Ռուսական իշխանության բարձր էշելոններում կաշառակերության մասին ռեզոնասային շարքի հետաքննությունների հեղինակ[⇨]: «Ռեդկոլլեգիա» ամենամսյա մրցանակի դափնեկիր՝ 2017 թվականի հոկտեմբերին (Ալեքսանդր Բորզենկոյի, Ալեքսանդր Գորբաչյովի ու Դանիել Տուրովսկիի հետ համատեղությամբ)[2] ու 2018 թվականի օգոստոսի համար[3]։

Լայն ճանաչում է ձեռք բերել 2019 թվականի հունիսին ձերբակալումից ու թմրանյութերի վաճառքի փորձի մեղադրանքի առաջադրումից հետո, որոնք բազմաթիվ ԶԼՄ-ներ ու հասարակական գործիչներ համարել են շինծու ու իր լրագրողական հետաքննությունների վրեժ։ Գործը փակվեց հինգ օր անց, իսկ լրագրողն ազատ արձակվեց[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Գոլունովը ծնվել է 1983 թվականի փետրվարի 19-ին Մոսկվայում[5]։ Մայրը` Սվետլանա Միխայլովնա Գոլունովան, եղբայրը` Վլադիմիրը։

1990-ական թվականների վերջին նա ստաժավորում է անցել «Նովայա գազետայում», այնուհետև աշխատել է «Աֆիշա» ամսագրում, որտեղ գրել է Մոսկվայի մարզի ուղեցույցը[6]։ Աշխատել է «Վեդոմստի» (2003-2005, 2008-2009), Ֆորբս (Ռուսաստան) (2005-2008) թերթերում, «Սլոն» հրատարակչությունում (2009-2014), ՌԲԿ մեդիահոլդինգում (սկսած 2014-ից), ինչպես նաև՝ «Դոժդ» հեռուստաընկերությունում (2012-2013)։ 2016 թվականից հանդիսանում է «Մեդուզա» համացանցային-հրատարակչության հատուկ թղթակից, որպես ֆրիլանսեր[7][8]։

2018 թվականի սկզբից սկսել է Ռուսաստանում սգո բիզնեսի հետաքննությունը, որը նվիրված էր 2016 թվականի մայիսի 14-ին Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցած կռվին[9]։ 2018 թվականի օգոստոսի 14-ին «Մեդուզայում» հրապարակվեց «Դագաղ, գերեզմանատուն, հարյուրավոր միլիարդավոր ռուբլիներ։ Ինչպես պաշտոնյաները, ուժայիններն ու ավազակները կիսում սգո շուկան՝ և ինչ գործ ունի այստեղ Տեսակը» անվամբ հետաքննության առաջին մասը[3]։ 2019 թվականի փետրվարին Գոլունովը սկսեց Մոսկվայում իրավիճակի վերաբերյալ հետաքննության երկրորդ մասը, սևագրությունը նա հանձնեց խմբագրին իր ձերբակալությունից մի ժամ առաջ, լրամշակված հոդվածը հրապարակվեց իր ազատ արձակվելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 1-ին[10]։

«Գոլունովի գործ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալություն ու դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Գոլունովը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 2019 թվականի հունիսի 6-ին 14:30-ի շրջակայքում, թմրանյութերի վաճառքի փորձի կասկածանքով, իսկ Վեշնյակովսկի փողոցում գտնվող իր բնակարանը խուզարկեցվել է։ Իրավապաշտպանների, լրագրողական համայնքի ու բազմաթիվ հասարակական գործիչների կարծիքով՝ ձերբակալման գործընթացն ու Գոլունովի նկատմամբ հետագա օպերատիվ գործողություները իրականացվել են օրենքի կոպիտ խախտումներով, իսկ «Գոլունովի գործը»՝ ամբողջովին շինծու է, որի նպատակն է լրագրողի հետագա մասնագիտական գործունեության խոչընդոտելը։ Ձերբակալման օրը Գոլունովը հասցրեց փոխանցել սգո բիզնեսի մասին հետաքննության սևագիրը «Մեդուզայի» իր գործընկերներին[11]։ Հետաքննությունը, որը Իվան Գոլունովը համարում էր իր քրեական հետապնդման պատճառը հետաքրքրեց մոտ 15 հրատարկչությունների (ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այդ մասին հաղորդեց «Մեդուզայի» գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը)։

Հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակեց թմրանյութերի ինը լուսանկարներ, որոնք իբր հայտնաբերվել են Գոլունովի մոսկովյան տանը[12]։ Վկայակոչվելով այդ փաստերին ՌԴ նախագահի մամլո խոսնակ՝ Դմիտրի Պեսկովը, պատասխանեց Գոլունովի գործին մասին լրագրողների տված հարցերին։ Ավելի ուշ ՆԳՆ-ն ճշտեց, որ Իվան Գոլունովի բնակարանում արվել է միայն մեկ լուսանկար[13]։

Հունիսի 8-ին ժամը 12:25-ին Գոլունովին մեղադրանք առաջադրվեց խոշոր չափերի թմրանյութեր վաճառել փորձելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, ՔՕ 228.1 հոդվածի 4-րդ մասի կետ «գ»-ով)։ Ոստիկանների տարբերակով` նա մտադիր էր վաճառել 3,56 գր. մեֆեդրոն, ու ևս 5,42 գր. կոկային էլ պահել է տանը[14]։

Ավելի ուշ Գոլունովի ինքնազգացողությունը վատանում է, սակայն քննիչ Իգոր Լոպատինն ու ՆԳՆ-ի Արևմտյան շրջանի գլխավոր քննիչ Եվգենի Մաշինը երկու անգամ խոչընդոտում են կողերի փակ կոտրվածքի ու գլխուղեղի ցնցումի կասկածով այնտեղ եկած շտապ օգնության բրիգադների աշխատանքներին ու մերժում են հոսպիտալացնել նրան[15]։ Այդ ժամանակահատվածում քննիչ Իգոր Լոպատինը փաստաբաններ՝ Դմիտրի Ջուլիայից ու Օլգա Դինզեյից պահանջեց չհրապարակման ստորագրություն տալ, ինչպես նաև հաղորդեց, որ պատրաստվում է դատարանից խնդրել երկարաձգել ձերբակալությունը մինչև 72 ժամ։

Իվան Գոլունովը Նիկուլինսկի շրջանային դատարանի դահլիճում

Սակայն հետագայում Գոլունովին այնուամենայնիվ տեղափոխեցին 71-րդ հիվանդանոց։ Ըստ շտապ օգնության բժիշկների՝ Գոլունովի վրա հայտնաբերվել են վնասվածքներ՝ արյունահավաք գլխի մազածածկույթի ու ծոծրակային մասերում, կրծքավանդակի բազմակի քերծվածքներ առջևի ու հետևի մակերևույթի վրա, 10-11-րդ կողերի վնասում, նաև կասկածում են փակ գանգուղեղային վնասվածք ու գլխուղեղի ցնցում։

Իրավապաշտպան Պավել Չիկովի տվյալներով ձերբակալման պահից արդեն անցել է 48 ժամ, դատարանը խափանման միջոց չի ընտրել, համաձայն (ՌԴ ՔՈ-ի 94-րդ հոդվածի 2-րդ մասի) նա պետք է անհապաղ ազատ արձակվի դատարանի, դատախազի, քննիչի կամ քննչական մարմինի կողմից (ՌԴ ՔՈ-ի 10-րդ հոդված մաս 2)։

Հունիսի 8-ի երեկոյան դատավոր Միխայիլ Մաքսիմովը մինչև օգոստոսի 7-ը տնային կալանք նշանակեց Գոլունովին։ Լրագրողին ազատեցին որոշ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելուց հետո[16][17][18]։

ԶԼՄ-ների ու հասարակության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 8-ին ռուսական հեռուստաալիքների գլխավոր նորություններով, վերլուծական ու հասարակական-քաղաքական հաղորդումներով տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի Գոլունովի մասնակցություն է ունեցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ[19]:

Իվան Գոլունովի ձերբակալությունը բուռն արձագանք ստացավ միջազգային հեղինակավոր լրագրողների ու իրապաշտպանական կազմակերպությունների կողմից[20][21], ինչպես նաև խոշոր բացասական արձագանք ռուս հասարակության մեջ[22]։ Հունիսի 7-8-ը առանց դադարի Մոսկվայում՝ ներքին գործերի նախարարության գլխավոր շենքի ու Նիկուլինսկի դատարանի մոտ անցկացվում էին միայնակ պիկետային ակցիաներ ի աջակցություն Գոլունովի, նմանատիպ ակցիաներ անցկացվեցին նաև՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում ու բազմաթիվ քաղաքներում։

Բազմաթիվ հասարակական գործիչներ ու իրավապաշտպանական կազմակերպություններ աջակցություն հայտնեցին Գոլունովին։ «Անհապաղ ազատ արձակել Իվան Գոլունովին»` այսպիսի վերնագիր ուներ լրագրողների արհմիության ու ԶԼՄ-ների աշխատակիցների բաց նամակի վերնագիրը.

Մենք անհավանական ենք համարում այն, որ պրոֆեսիոնալ հետաքննողը, ով զբաղվել է իշխանության և ստվերային բիզնեսի համար չափազանց զգայուն թեմաներով ու ստացել է բազմաթիվ սպառնալիքներ, գործնական հանդիպման գնալիս իր մոտ ունեցել է թմրանյութեր:

Լրագրողների արհմիության ու ԶԼՄ-ների աշխատակիցների բաց նամակից[23]

Մեդիազոնա համացանցային-հրատարկչությունը հրապարակեց բաց նամակ` «Մեր ետևից եկել են» վերնագրով.

Մենք կասկած չունենք, որ ձերբակալումը կապված է Գոլունովի աշխատանքի հետ, իսկ թմրամիջոցները նրանք են նետել` կոշտ ու ցուցադրական։ Որպեսզի վախենցնեն բոլորին։ Նրան ծեծել են ոստիկանությունում։ Իր մոտ չեն թողնում փաստաբանին։ Շուտով դատարանը կարող է նրան ուղարկել ՁՊՎ:

«Մեդիազոնա» հրատարկչության բաց նամակից[24]

Ակցիաներ ի աջակցություն Իվան Գոլունովի անցկացվեցին Լոնդունում Ռուսաստանի դեսպանատան, Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան, Իսրայելում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ինչպես նաև Բեռլինում[25] ու Մինսկում։ Հունիսի 11-ին` պիկետներ անցկացվեցին Ռիգայում Ռուսաստանի դեսպանատան մոտ[26][27][28]

Հունիսի 9-ին «Լուրեր. Հերթապահ մաս» հաղորդման մեջ «Ռասիա-24» հեռուստաընկերության եթերում, տարածվեց տեղեկություններ Գոլունովի հարբածության մասին։ Ցուցադրված տեղեկանքում պատմվում էր ձերբակալման պահին Գոլունովի հարբածության մասին, վերջին թողարկումում հարբածության մասին տեղեկությունները վերագրվեց որպես ոստիկանների կողմից հաղորդում[29]։

Հենց այդ օրը ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի XXX բացման արարողության ժամանակ ժյուրիի նախագահ Կոնստանտին Խաբենսկին իր աջակցությունը հայտնեց Իվան Գոլունովին.

Այսօր փորձում են փակել մի անհարմար լրագրողի, ով փորձում է ճիշտն ասել։ Եթե դա հաջողվի, ապա, իմ ընկերներ, վաղը այս հիասքանչ կինոփառատոնը նույնպես կդառնա անհարմար` ամենայն հարգանքով Վլադիմիր Ռոստիսլավովիչի նկատմամբ` կարող է անհարմար դառնալ նույն պատճառով, ուստի ես մտածում եմ, որ պետք է միասնական լինենք…

Կոնստանտին Խաբեսկի, Սոչի[30]

Պատմության մեջ առաջին անգամ ՌԲԿ-ն, «Կոմերսանտն» ու «Վեդոմստին» հունիսի 10-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան ու միանման շապիկներով, որոնք առաջին գծի վրա գրած էր` «Ես/Մենք Իվան Գոլունով ենք»[31]։

«Կրեմլում հետևում են «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի քրեական գործին», - հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախագահի մամլո խոսնակին հարցրեցին, թե ինչպե՞ս է Կրեմլը գնահատում ոստիկանության աշխատանքը, որը Գոլունովի ձերբակալման առաջին ժամերից ապատեղեկացրել է հանրությանը` հրապարակելով Գոլունովի հետ կապ չունեցող նարկոլաբարատորիաների լուսանկարներ[32]։

«Սխալ հնարավոր է։ Սխալներ են թույլ տալիս այդ թվում նաև լրագրողները, երբ գրում են այս կամ այն նյութերը։ Ընդ որում, մեծ քանակությամբ», - պատասխանեց Պեսկովը։

Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան օմբուդսմենի ամենամյա զեկույցի ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Մեդուզայի» հատուկ թղթակից Իվան Գոլունովի գործի մասին[33]։

Լրագրող Աննա Լուգանսկայան «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» վերնաշապիկով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պետական մրցանակի հանձնման ժամանակ։ Կրեմլ, 2019 թվականի հունիսի 12

Ռուսական հրատարակչությունների լրագրողներ, այդ թվում՝ «Դոժդ», «Նովայա գազետա», «Մոսկվայի Էխո», «Սնոբ», The Bell, RTVi ու «Մեդիզոնա», հարցումներ ուղարկեցին քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն, ՆԳՆ ու Մոսկվայում ՆԳՆ-ի կենտրոնական կառավարում պահանջելով «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի ձերբակալման պատճառով անցկացնել ծառայողական քննություն։

Գլխավոր դատախազությունը հետաքրքրվել է բոլոր շահագրգիռներ անձանցով ու գնորդներով, ովքեր արևմտյան վարչական շրջանում մասնակցություն են ունեցել թմրանյութերի գործով միջոցառումներին[34]։

Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ժամանակ տվյալներ հաղորդեց նախօրեին՝ իր ու գլխավոր դատախազ Յուրի Չայկոյի հետ տեղի ունեցած հանդիպումից, ու հավելեց, որ ստացել է գլխավոր դատախազության ու անձամբ Չայկայի կողմից Գոլունովի գործի նկատմամբ խիստ հսկողության երաշխիքներ[35]։

2019 թվականի հունիսի 11-ին Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը հրապարակեց հետաքննություն, որում նշվում էին Գոլունովի գործի ենթադրյալ պատվիրատուները[36][37][38][39][40][41][42]։

2019 թվականի հունիսի 12-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի կողմից պետական պարգևների հանձման ժամանակ հայտնի դաշնակահարի դուստր՝ լրագրող Աննա Լուգանսկայան ի աջակցություն Իվան Գոլունովի եկավ «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» վերնաշապիկով[43][44][45][46][47][48][49]։

Հետապնդման դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 9-ին Ռուսաստանի առողջապահության նախարարության արտահաստիքային հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը հայտարարեց, որ Գոլունովի հետազոտված կենսաբանական նյութում թմրանյութի հետքեր չկան[50]։

Երեքշաբթի՝ հունիսի 11-ին ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարեց, որ «մեղքի չապացուցված լինելու պատճառով» «Մեդուզայի» հատուկ թղթակից Իվան Գոլունովի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է, իսկ հենց Իվան Գոլունովը ազատ կարձակվի տնային կալանքից[51]։

ТАСС գործակալությունը հղում անելով ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին հաղորդեց, որ Գոլունովին ձերբակալած ոստիկանները, քննության ընթացքում հեռացված են աշխատանքից։ Մոսկվայի գլխավոր վարչության թմրադեղերի ապօրինի շրջանառության բաժնի պետ գեներալ-մայոր Յուրի Դևյատկինը և Մոսկվայի Արևմտյան շրջանի ոստիկանապետ գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովը կհեռացվեն Ռուսաստանի ՆԳՆ-ում աշխատանքից[52]։

«Մեդուզայի» գլխավոր տնօրեն Գալինա Տիմոշենկոն շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցել են Գոլունովին[53]։

Ավելի ուշ Տիմոշենկոն, «Մեդուզայի» գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը, «Նովոյ գազետայի» խմբագրական խորհրդի նախագահ Դմիտրի Մուրատովն ու The Bell-ի հիմնադիր Ելիզավետա Օստետինսկայան համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում հաղորդեցին, որ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը համարում եմ միջազգային աջակցության հետևանք, և, որ լրագրողական հետաքննությունները կշարունակվեն[54]։

«Իրավապաշտպան բացիկներ» կազմակերպության փաստաբան Սերգեի Բադամշկինը հայտարարեց, որ նա և իր պաշտպանյալը կօժանգակեն քնննությանը այլ քրեական գործի շրջանակներում[55]։

Տնային կալանքից ազատ արձակվելուց հետո Գոլունովը առաջին անգամ հանդես եկավ մեկնաբանությամբ. «Իմ բարոյական վնասի փոխհատուցում կլինի այն, որ նման բան այլևս ոչ ոքի հետ տեղի չունենա», - ասաց լրագրող, հավելելով, որ կշարունակի իր աշխատանքը[56]։

Լրագրողի ազատ արձակվելուց հետո ՌԲԿ-ն ու Կոմերսանտը հրապարակեցին Գոլունովի դեմ քրեական գործի մասնակից ոստիկանների լուսանկարներն ու հետևյալ ցուցակը՝

  • Դմիտրի Կոժանով, օպերլիազոր
  • Մաքսիմ Մարատովիչ Ումետբաև՝ oպերլիազոր [1]/ Մեդուզային տված հարցազրույցից պարզ է դառնում, որ նա երկու անգամ հարվածել է Գոլունովի քունքին։
  • Դենիս Կոնովալով՝ ավագ օպերլիազոր
  • Իգոր Լոպատին՝ քննիչ
  • Ակբար Սերգալիև՝ օպերլիազոր
  • Ռոման Ֆեոֆանով՝ օպերլիազոր
  • Անդրեի Շիրով՝ ՆԳՆ-ի արևմտյան վարչական շրջանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության բաժնի պետ
  • Եվգենի Մաշին՝ ՆԳՆ-ի արևմտյան վարչական շրջանի քննչական բաժնի պետ[57][58]։

2019 թվականի հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գոլունովի գործի հետ կապված աշխատանքից հեռացրեց ՆԳՆ-ի երկու գնդապետների՝ ՆԳՆ-ի մոսկովյան տարածքային կառավարման թմրամիջոցների շրջանառության վերահսկողության վարչություն բաժնի պետ Յուրի Դեվյատկինին ու ՆԳՆ-ի Մոսկվայի արևմտյան վարչական շրջանի ղեկավար Անդրեյ Պուչկովին։ ՌՔԿ-ն նաև ստուգումներ է իրականացնում Գոլունովի քրեական գործը մշակած ու նրան ձերբակալած իրավապահների նկատմամբ։ Նրանց ժամանակավոր հեռացրել են պաշտոններից[59][60]։

Իվան Գոլունովը քրեական գործի դադարեցումից հետո տվեց առաջին հարցազրույցը, որում պատմեց լրտեսումների ու սպառնալիքների մասին[61]։

Հունիսի 15-ին Գոլունովը հարցաքննվեց որպես վկա, այն գործով, որով նրան մեղադրում էին։ Այդ մասին հայտնեց իր փաստաբան Սերգեյ Բադամշինը[62]։

Հունիսի 16-ին վերցվել է որպես պետական պաշտպանության տակ գտնվող վկա[63]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 12-ին Մոսկվայում անցկացվեց չհամաձայնեցված երթ քրեական գործերի կեղծման դեմ, ի սկզբանե այն ներկայացվել էր որպես Իվան Գոլունովի ազատության համար երթ[64]։ Նախօրեին՝ Գոլունովի ազատ արձակումից հետո, «Մեդուզան» հայտարարությամբ հանդես եկավ, որում հունիսի 12-ին առաջարկեց «մի փոքր խմել», այնուհետև զբաղվել համաձայնեցված ակցիայի կազմակերպման հարցերով[65]։ Հունիսի 12-ին ակցիայի կազմակերպիչները հրաժարվեցին փակ ռեժիմում համաձայնության գալ Մոսկվայի քաղաքապետարանի հետ, իսկ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հանրային քննարկման առաջարկից հրաժարվեցին քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու դիմում գրեցին դատախազություն պատրաստվող ակցիայի մասին[66][67]։ Կազմակերպիչների մի խումբն էլ համաձայնեցին պաշտոնյաների հետ խոսել իրենց պայմաններով, սակայն հաջողության չհասան[68]։ Ակտիվիստները ակցիայից չեն պատրաստվում հրաժարվել.

Մենք ողջունում ենք ՆԳՆ-ի որոշումը դադարեցնել քրեական հետապնդումը մեր ընկերոջ ու կոլեգա՝ Իվան Գոլունովի նկատմամբ ու նախաձեռնած միջոցառման հիմնական խնդիրը համարում ենք կատարված։ Սակայն, չնայած Իվանի ազատ արձակվելուն, երթը դեռ արդիական է՝ մեղավորները պատժված չեն[69]։

Մասնակիցները պահանջում էին պատժել նրանց, ովքեր Գոլունովին թմրանյութեր են նետել, սարքել ու պատվիրել քրեական գործը[70]։ Մոսկվայում ի աջակցություն Իվան Գոլունովի տեղի ունեցած երթի ժամանակ ձերբակալվեց 549 մարդ, այդ թվում «Վեդոմստիի» թղթակից, ինչպես նաև քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին[71][72][73][74][75][76]։

Ակցիայի ընթացքում ու ավարտից հետո ցուցարարների կողմից արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից օրենսդրության խախտումներ[77][78]։

Հետագայում նախատեսվում են նոր ցույցեր, դրա մասին ավելի մանրամասն Իվան Գոլունովի գործ հոդվածում[79]։

Քաղաքացիական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլունովը բազմիցս բողոքներ է ներկայացրել քաղաքային ենթակառուցվածքների խնդիրների վերաբերյալ, դրանք ուղարկելով Մոսվայի քաղաքապետի պորտալ՝ «Նաշ գորոդ»։ 2017 թվականին նա նկատեց, որ Վնուկովո օդանավակայանի մոտ գտնվող հրապարակում դադարել են վառվել լապտերները։ Պորտալում Գոլունովը հաղորդեց այդ խնդրի մասին։ 21 օր անց նրան պատասխանեցին ու խոստացան անցկացնել վերանորոգման աշխատանքներ։ Նա սկսեց սպասել, ու սպասեց ևս 768 օր։ Ի վերջո, լապտերները պարզապես ապամոնտաժվեցին։ Սակայն, 2019 թվականի հունվարի դրությամբ՝ լրագրողը «Նաշ Գորոդը» «արդյունավետ գործիք» անվանեց այն դեպքում, եթե պետք է մերկասառույցը մաքրել մայթերից կամ միացնել լամպ շքամուտքի մոտ[80]։

2019 թվականի հունիսին Ցվետնոյ բուլվարի մոտ Գոլունովի ձերբակալությունը սկիզբ դրեց ռեզոնանսային «Գոլունովի գործին», այն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լրագրողը լուսանկարել է փոսն ու տապալված ճանապարհային նշանը «Նաշ գորոդ» պորտալին ուղարկելու համար[81]։

Իվան Գոլունովի հետաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Գոլունովի հրապարակումները ժամանակագրական կարգով՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кто работает в «Медузе»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Александр Борзенко, Иван Голунов, Александр Горбачёв, Даниил Туровский: «„Христианского государства" не существует. Но за ним, возможно, стоит ФСБ «Медуза» выяснила, откуда взялись православные радикалы и что про них думают в РПЦ»». Премия «Редколлегия». 2017-10.
  3. 3,0 3,1 «Иван Голунов: «Гроб, кладбище, сотни миллиардов рублей. Как чиновники, силовики и бандиты делят похоронный рынок - и при чём тут Тесак»». Премия «Редколлегия». 2018-08.
  4. «Освобождение Голунова и как это отразится на наркополитике». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Журналисту Ивану Голунову предъявили обвинение». Forbes.ru (ռուսերեն). Forbes. 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  6. Голунов Иван Вокруг Москвы. Путеводитель «Афиши». — путеводитель. — М.: Афиша Индастриз, 2007. — 402 с. — 61 000 экз. — ISBN 978-5-91151-013-8
  7. «What Ivan Golunov's ordeal reveals about Russia». The Economist. 2019 թ․ հունիսի 13. ISSN 0013-0613. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Голунов Иван Валентинович биография и пресс-портрет». whoiswho.dp.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  9. meduza.io https://meduza.io/episodes/2019/07/07/effekt-streyzand-kak-delalos-novoe-pohoronnoe-rassledovanie-razgovor-s-ivanom-golunovym-i-ego-soavtorami. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. https://meduza.io/episodes/2019/07/07/effekt-streyzand-kak-delalos-novoe-pohoronnoe-rassledovanie-razgovor-s-ivanom-golunovym-i-ego-soavtorami
  11. DW на русском (2019T12:28). «Реакция на решение суда о домашнем аресте для Ивана Голунова: Люди у суда скандируют «Иван не виновен». Сам Голунов связывает это дело со своими расследованиями о похоронном бизнесе. В день задержания он успел сдать редакции черновик нового расследования» (ռուսերեն). @dw_russian. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. «Официальная информация ГУ МВД России по г. Москве, 07.06.2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  13. Полиция уточнила, что на сайте МВД только одно фото из квартиры Голунова, ТАСС, 07.06.2019
  14. «Задержание корреспондента «Медузы» Ивана Голунова». Медиазона (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  15. «Полиция утверждает, что Ивана Голунова не били. Тогда откуда эти травмы?» (ռուսերեն). Медуза. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  16. meduza.io https://meduza.io/news/2019/06/08/ivana-golunova-uvezli-iz-bolnitsy-v-sud. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. Иван Голунов отправлен под домашний арест, Радиостанция «Эхо Москвы», 08 июня 2019
  18. Журналиста Ивана Голунова, отправленного под домашний арест, доставили в Главное следственное управление МВД по Москве
  19. «История №1 на НТВ и ложная информация у «России 24». Как ТВ осветило дело Ивана Голунова | Общество». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  20. El Pais «Arrestado un reputado periodista de investigación ruso en un sospechoso caso» 07.06.2019
  21. The Telegraph «Russian journalist taken to hospital amid accusations he was beaten by police» 08.06.2019
  22. Ведомости (2019 թ․ հունիսի 12). «Беспрецедентное дело Ивана Голунова: что дальше». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  23. «Свободу Ивану Голунову!» (ռուսերեն). profjur.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  24. «За нами пришли. От редакции «Медиазоны»» (ռուսերեն). «tochka Zрения®». Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  25. «Акции солидарности с Иваном Голуновым». Медиазона (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  26. «В Риге - пикет в поддержку журналиста Ивана Голунова». rus.lsm.lv (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  27. «Около 150 человек собрались на пикет в защиту Ивана Голунова - RUS TVNET Foto». foto.rus.tvnet.lv (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  28. Журналисты в Риге устроили пикет в поддержку Ивана Голунова (ռուսերեն), Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին, Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին
  29. Ведомости (2019 թ․ հունիսի 9). ««Россия 24» рассказала об опьянении Голунова и показала справку об обратном». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  30. Константин Хабенский на открытии «Кинотавра», «Meduza», 9 июня 2019
  31. ««Ведомости», «Коммерсант» и РБК сегодня выйдут с одинаковой надписью на первой полосе – «Я/Мы Иван Голунов»» (ռուսերեն). Радиостанция «Эхо Москвы». Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  32. «Кремль: в деле журналиста Голунова остаётся много вопросов» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  33. «Москалькова доложила Путину о деле спецкора «Медузы» Голунова» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  34. «Адвокат: Генпрокуратура запросила данные о всех понятых, которые участвовали в мероприятиях по делам о наркотиках с полицейскими из ЗАО» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  35. «Матвиенко сообщила, что генпрокурор Чайка пообещал ей лично контролировать дело спецкора «Медузы»». Медиазона (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  36. «Навальный опубликовал материал о людях из расследования Голунова». 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  37. Deutsche Welle (www.dw.com). «Навальный рассказал о связях полковника ФСБ и мэрии Москвы | DW | 11.06.2019» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  38. «Фонд борьбы с коррупцией нашел недвижимость на сотни миллионов рублей у подполковника ФСБ Марата Медоева» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  39. «Навальный рассказал об имуществе подполковника ФСБ, якобы инициировавшего дело журналиста Голунова» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  40. «Навальный узнал о квартирах на сотни миллионов рублей у семьи сотрудника ФСБ из статьи Голунова | Общество» (ամերիկյան անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  41. «ФБК нашел элитное жилье у семьи сотрудника ФСБ из расследования Голунова». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  42. «Тактическая уступка власти. Чего ждать после освобождения Ивана Голунова | Общество» (ամերիկյան անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  43. БИЗНЕС Online. «Девушка в футболке с Голуновым рассказала, как на нее отреагировали в Кремле: «Путин час стоял напротив меня»» (ռուսերեն). БИЗНЕС Online. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  44. «Дочь известного пианиста Луганского пришла сегодня на приём в Кремль в футболке в поддержку журналиста Ивана Голунова».
  45. ««Я показала, что мне не ок». Зачем девушка пришла на прием к Путину в футболке «Мы Иван Голунов» | Общество» (ամերիկյան անգլերեն). Forbes.ru. 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  46. «На прием к Путину в Кремль пришла девушка в футболке «Я/Мы Иван Голунов»» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  47. «На вручение наград в Кремль пришла девушка в футболке «Я/Мы Иван Голунов»». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  48. meduza.io https://meduza.io/feature/2019/06/12/vladimir-putin-stoyal-pryamo-naprotiv-tselyy-chas. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  49. «"Путин стоял напротив меня". Акция в поддержку Голунова в Кремле». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  50. Эксперты не обнаружили следов наркотиков в биологическом материале Голунова
  51. «Прекращено уголовное дело Ивана Голунова». meduza.io. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  52. «Официальная информация». 77.xn--b1aew.xn--p1ai. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  53. https://www.interfax.ru/russia/664864
  54. Иван Голунов на свободе. Заявление Галины Тимченко, Ивана Колпакова, Дмитрия Муратова, Елизаветы Осетинской и Сергея Бадамшина, Meduza, 17:48, 11 июня 2019
  55. «МВД прекратило уголовное дело Ивана Голунова» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  56. ««Компенсацией моего морального ущерба будет то, чтобы такое больше не произошло ни с кем». Иван Голунов - после освобождения». meduza.io. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  57. «Дело Ивана Голунова: какие вопросы остались после освобождения журналиста». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  58. «Силовики в деле Ивана Голунова» (ռուսերեն). www.kommersant.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  59. «Дело Голунова: почему Путин уволил генералов». gazeta.ru. 2019 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  60. «В МВД опровергли массовое увольнение сотрудников на фоне дела Голунова» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  61. «Иван Голунов дал первое интервью после прекращения уголовного дела и рассказал о слежке и угрозах» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  62. «Адвокат Голунова сообщил, что журналиста как свидетеля допросила полиция».
  63. https://meduza.io/news/2019/06/16/ivanu-golunovu-predostavili-zaschitu
  64. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  65. «Иван Голунов на свободе. Заявление Галины Тимченко, Ивана Колпакова, Дмитрия Муратова, Елизаветы Осетинской и Сергея Бадамшина». Meduza. 11.06.2019.
  66. «Инициаторов марша за свободу Ивана Голунова пригласили в мэрию Москвы. В ответ они предложили встретиться на «Дожде»».
  67. «Мэрия Москвы пожалуется в прокуратуру на инициаторов марша за свободу Ивана Голунова».
  68. ««Пусть каждый решает сам». Инициаторы марша 12 июня рассказали о провале переговоров в мэрии Москвы».
  69. «Марш за свободу Ивана Голунова».
  70. «В Москве 12 июня пройдет марш за свободу журналиста Ивана Голунова» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  71. Списки задержанных на акции против сфабрикованных дел в Москве // ОВД.info, 12.06.2019
  72. «Москалькова: применение силы к задержанным свидетельствует о непрофессионализме полиции» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  73. «Москалькова сообщила о поручениях Путина по делу Голунова». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  74. «Патрушев ответил на сообщения о причастности спецслужб к делу Голунова». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  75. «Списки задержанных на акции против сфабрикованных дел в Москве». ОВД-ИНФО. 12.06.2019.
  76. «Навальный получил 10 суток ареста за участие в акции в поддержку Голунова 12 июня». www.kommersant.ru (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  77. «В Москве в отделе полиции «Алексеевский» грубо обращаются с задержанными на марше». ОВД-ИНФО. 12.06.2019.
  78. ««Повалил меня и бил ногой по животу». Как нацгвардеец избил подростка на марше в поддержку Ивана Голунова» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  79. «Право на защиту нарушено в принципе» // Коммерсантъ.
  80. «Журналист „Медузы“ подал заявку на ремонт фонаря. Он прождал 789 дней - и в конце концов фонарь просто выкопали», Медуза, 25.01.2019.
  81. «„Я сказал, что правда на моей стороне. Была такая пафосная фраза“ Интервью Ивана Голунова - корреспондента „Медузы“ и свободного человека», Медуза, 15.06.2019.
  82. Mario Biagioli, Vincent Antonin Lépinay From Russia with Code: Programming Migrations in Post-Soviet Times. — Duke University Press, 2019. — 394 с. — ISBN 9781478003342
  83. Vladimir Gel’man The vicious circle of post-Soviet neopatrimonialism in Russia(անգլ.) // Post-Soviet Affairs. — 2016. — В. 5. — Т. 32. — С. 468, 472. — ISSN 1060-586X. — doi:10.1080/1060586X.2015.1071014
  84. Vladimir Gel'man Authoritarian Modernization in Russia: Ideas, Institutions, and Policies. — Taylor & Francis, 2016. — С. 21. — 227 с. — ISBN 9781317177074
  85. V. Gel'man Исключения и правила: «истории успеха» и «недостойное правление» в России // Общественные науки и современность. — 2018. — В. 6. — С. 5–15. — doi:10.31857/S086904990002748-4
  86. Irina Busygina Russia–EU Relations and the Common Neighborhood: Coercion vs. Authority. — Routledge, 2017. — 203 с. — ISBN 9781315443942
  87. Lena Jonson, Andrei Erofeev Russia - Art Resistance and the Conservative-Authoritarian Zeitgeist. — Routledge, 2017. — 482 с. — ISBN 9781351738347
  88. Natalia Sienko The authority vs. the Orthodox Church – historical and contemporary role of the Russian Orthodox Church as an actor in the political system(անգլ.) // Facta Simonidis. Zeszyty Naukowe Państwowej Wyższej Szkoły Zawodowej w Zamościu. — 2018. — В. 1. — Т. 11. — С. 297–312. — ISSN 1899-3109.
  89. Nina Khrushcheva, Jeffrey Tayler In Putin's Footsteps: Searching for the Soul of an Empire Across Russia's Eleven Time Zones. — St. Martin's Press, 2019. — С. 294. — 321 с. — ISBN 9781250163240
  90. Alfred Evans Property and Protests: The Struggle Over the Renovation of Housing in Moscow(անգլ.) // Russian Politics. — 2018. — В. 4. — Т. 3. — С. 548–576. — ISSN 2451-8913. — doi:10.1163/2451-8921-00304005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գոլունով» հոդվածին։