Իվան Ղալամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իվան Գալամյանից)
Իվան Ղալամյան
Ի ծնե անուն Իվան Ալեքսանդրի Ղալամյան
Ծնվել է հունվարի 23, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Թավրիզ
Երկիր Իրան
Մահացել է ապրիլի 14, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1] (78 տարեկանում)
Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտություն ջութակահար, մանկավարժ,մեթոդիստ
Գործիքներ ջութակ
Հայտնի գործիքներ
ջութակ

Իվան (Հովհաննես) Ալեքսանդրի Ղալամյան (անգլերեն՝ Ivan Galamian՝ Այվն Գալա՛մյան, ֆրանսերեն՝ Jan Galamian՝ Ժան Գալամյան) (23 հունվարի 1903 Թավրիզ, Իրան - 14 Ապրիլի 1981 Նյու Յորք, ԱՄՆ) 20-րդ դարի անվանի ջութակահար-մեթոդիստ:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ղալամյանը ծնվել է 1903 թ. Թավրիզում: 1904 թ.-ին Ղալամյանների ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: 1916-1919 թթ. Մոկվայի ֆիլհմոնիկ դպրոցում Իվանը աշակերտում է ականավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին: 1919-ին, ավարտելով ուսումը, 16-ամյա Իվանը ընդունվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1919-ին Ղալամյանը հեռանում է Ռուսաստանից, իսկ 1922-ին տեղափոխվում է Փարիզ, որտեղի կոնսերվատորիայում ուսումը շարունակում է ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչԼյուսիեն Կապեի մոտ:

Սկսած 1924-ից Իվան Ղալամյանը մի քանի տարի շարունակ մենակատար ջութակահարի գործունեություն է ծավալում, որը սակայն երկար չի տևում: Շուտով Ղալամյանը թողնում է համերգային կատարողի գործունեությունը և մինչև կյանքի վերջը նվիրվում է ջութակի մանկվարժությանը: 1937թ-ին արդեն հայտնի մանկավարժի համբավ ունեցող Ղալամյանը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում է Նյու Յորքում: 1941 թ․ Իվան Ղալամյանը ամուսնանում է Ջուդիթ Ջոնսոնի հետ: Սկսած 1944-ից նա դասավանդում է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտկան ինստիտուտում, իսկ 1946-ից աշխատանքի է անցնում Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարում է ջութակի բաժինը:

Իր ուսուցիչների միջոով Ղալամյանը մանկավարժությունը փոխառում է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծում սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծ տեղ է հատկացնում Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային: Նրա մեթոդիկան հետագայում շարունակում է նրա ասիստենտը՝ Դորոթի Դիլեյը (1917-2002):[2]

Աշակերտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամյանի ամենահայտնի աշակերտներից են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը և այլք: Ղալամյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ:

Ղալամյանի հեղինակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամյանը հեղինակ է երկու հիմնարար մեթոդիկ գրքերի՝ «Ջութակի նվագի և դասավանդման սկզբունքները» և «Ժամանակակից ջութակի տեխնիկան»

  • Galamian I. Principles of Violin Playing and Teaching. Dover Publications, Inc., Mineola, New York 2013, Ivan Galamian, A Biographical Sketch, © by Stephanie Chase, 108 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 2, Double and Multiple Stops in Scale and Arpeggio Exercises. Boston: Galaxy Music Corporation, 1977, 41 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 1, Scales and Arpeggio Exercises with Bowing and Rhythm Patterns. New York: Schirmer, 1963, Part 1, 75 p, Part two, 40 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #130239437 // Gemeinsame Normdatei Ստուգված է մայիսի 6-ին 2014:
  2. Green E. A. H. Miraculous Teacher: Ivan Galamian and the Meadowmount experience, Copyright E. A. H Green, 1993, 180 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]