Իցհակ Պերլման
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերլման
Իցհակ Պերլման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ יצחק פרלמן |
Ծնվել է | օգոստոսի 31, 1945[1][2][3][…] (78 տարեկան) Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր և պրոֆեսոր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Բրուքլինի քոլեջ և Ջուլիարդ դպրոց |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Buchmann-Mehta School of Music? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4] |
Պարգևներ | |
Կայք | itzhakperlman.com |
![]() |

Իցհակ Պերլման (անգլ.՝ Itzhak Perlman, եբրայերեն՝ יצחק פרלמן; օգոստոսի 31, 1945[1][2][3][…], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել, Թել Ավիվ), հրեական ծագումով իսրայելաամերիկյան ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ջութակահարներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լեհաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում (հայրը` Տերնոպոլից, այժմ` Ուկրաինա)` Թել Ավիվում, որն այդ ժամանակ մտնում էր Պաղեստին բրիտանական ենթամանդատային տարածքի կազմի մեջ։ Մեծացել է Իսրայելում։ Սկսել է հետաքրքրվել ջութակով ռադիոյով դասական երաժշտության համերգ լսելուց հետո։ Սովորել է Թել Ավիվում` երաժշտական ակադեմիայում[5], հետո ԱՄՆ-ում` Ջուլիարդ դպրոցում` Իվան Ղալամյանի և Դորոթի Դելեյի մոտ[6]։

Նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1963 թվականին Քարնեգի հոլում։ 1964 թվականին նա շահել է Լեվենտրիտտի անվան ամերիկյան ամենահեղինակային մրցույթը։ Դրանից անմիջապես հետո սկսել է ելույթ ունենալ անհատական համերգներով։ Բացի այդ, Պերլմանին հրավիրում էին հեռուստատեսության տարբեր շոուների։ Մի քանի անգամ նա նվագել է Սպիտակ տանը։ Պերլմանը «Գրեմմի» մրցանակի հնգակի մրցանակակիր է` դասական երաժշտության կատարելու համար։
Չորս տարեկան հասակում Պերլմանը հիվանդացել է պոլիոմիելիտով, որի պատճառով ստիպված է օգտվել հենակներից տեղաշարժման համար[7] և ջութակ է նվագում նստած վիճակում։
Նա նաև մի քանի անգամ կատարել է արիաներ օպերաներից (բաս) և 1981 թվականին նույնիսկ մասնակցել է Պուչչինիի «Տոսկա»յի ձայնագրմանը։ Գլխավոր դերերը կատարեցին Ռենատա Սկոտտոն, Պլասիդո Դոմինգոն և Ռենատո Բրուզոնը։
Դասական երաժշտությունից բացի` Իցհակ Պերլմանը հայտնի է նաև հրեական ժողովրդական երաժշտության կատարելու համար։ Դրանք ժողովրդական երգերի գործիքային վերամշակումներ են, որոնք կատարվում են եբրայերենով` Իսրայելի ֆիլարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (Tradition: Itzhak Perlman plays popular Jewish melodies, 1987): Երաժիշտը հայտնի է նաև տարբեր կլեզմերական կոլեկտիվների հետ իր աշխատանքով (Itzhak Perlman in the Fiddler’s House, 1995; Itzhak Perlman Live in the Fiddler’s House, 1996; A Jewish Violin — The Best of Klezmer and Traditional Jewish Music, 2007): Հանդես է եկել որպես կլեզմերական երաժշտության և հրեական ֆոլկլորի մասին հեռուստածրագրերի հաղորդավար, որոնք նկարահանվել են եբրայերենով և անգլերենով։ 1993 թվականին կատարել է սոլո ջութակի համար «Շինդլերի ցուցակը» ֆիլմի երաժշտությունում (Օսկար լավագույն երաժշտության համար)։ 1994 թվականին դաշնակահար Օսկար Փիթերսոնի հետ` քվինտետի կազմում ձայնագրել է ջազային կոմպոզիցիաների ալբոմ (Side by Side: Itzhak Perlman & Oscar Peterson, 1994): 2012 թվականին թողարկվեց նրա պատարագային և ժողավրդական երաժշտության ալբոմը` կանտոր Իցհոկ Մեյեր Հելֆգոթի «Eternal Echoes: Songs & Dances for the Soul» հետ միասին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեվենտրիտտի անվան մրցույթի դափնեկիր (1964)
- Grammy Award for Best Chamber Music Performance (1979, 1981, 1988, 1991)
- Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)
- Grammy Award for Best Instrumental Soloist Performance (without orchestra)
- Grammy Award for Best Classical Album
- Medal of Liberty (1986)
- National Medal of Arts (2000)
- Նախագահական Ազատության մեդալ (2015)
Ներգրավված է Gramophone ամսագրի փառքի սրահ[8]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tradition (1987)
- Duos (1987)
- Vivaldi: The Four Seasons/3 Violin Concertos (1992)
- Dvořák in Prague: A Celebration (Sony Classical, 1994, and Kultur Video, 2007)
- The American Album (1995)
- In the Fiddler's House (1995)
- Holiday Tradition (1998)
- Concertos from My Childhood (EMI, 1999)
- The Essential Itzhak Perlman (Sony Classical, 2009)
- Eternal Echoes: Songs and Dances for the Soul (Sony Classical, 2012) with Yitzchak Meir Helfgot
- Violin Sonatas (Universal Music Classics/Deutsche Grammophon, 2015)
- The Perlman Sound (Warner Classics, 2015)
Անդրե Պրևինի հետ`
- The Easy Winners (Angel Records, 1975)
- A Different Kind of Blues (EMI/Angel, 1980)
- It's a Breeze (EMI/Angel, 1981)
Օսկար Փիթերսոնի հետ`
- Side by Side (TELARC CD-83341 1994)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «Perlman, Itzhak»։ Oxford Music Online։ Վերցված է 1 October 2011
- ↑ «Perlman, Itzhak Biography: Contemporary Musicians»։ Enotes.com։ Վերցված է 1 July 2011
- ↑ «'I Woke Up and I Couldn't Walk': This is the Polio That should become Just a Memory»։ The Jerusalem Post։ Վերցված է 18 May 2018
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ицхак Перлман(անգլ.) Allmusic կայքում
- Իցհակ Պերլման (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թել Ավիվ քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իսրայելի ջութակահարներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ջութակահարներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ