Իսկ դու խանդո՞ւմ ես
Իսկ դու խանդո՞ւմ ես | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1892 |
բարձրություն | 66,2 սանտիմետր |
լայնություն | 89,3 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Իսկ դու խանդո՞ւմ ես» (Aha oe feii?), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 66×89 սմ։ Այսօր «Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[1] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը Պոլ Գոգենը վրձնել է պոլինեզական ժամանակահատվածում։ Նկարի տաիտերեն անվանումը թարգմանաբար նշանակում է «Ինչո՞ւ ես դու բարկանում»[2]։
«Noa Noa» գրքում[3], որի հեղինակը Պոլ Գոգենն է, հեղինակը նկարի մասին արտահայտվել է այսպես.
Նկարիչը կտավն ավարտելուց հետո ուղարկում է կնոջը, որն այդ պահին գտնվում էր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հեղինակը ուղարկում էր, որպեսզի կինը այն վաճառի։ Սակայն բարձր գնի պատճառով այն չի վաճառվում։ 1895 թվականին «Իսկ դու խանդո՞ւմ ես» նկարը գնում է Էդգար Դեգան 500 ֆրանկով։ 1908 թվականից ցայսօր այն պահվում է Ռուսաստանի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է երկու տաիտուհիների, որոնք լողացել են ջրում ու զանազան դիրքերով ավազներին արևային լոգանք են ստանում։ Նրանցից մեկը նստած է, մյուսը՝ պառկած։ Ծովափի ավազը հարթ է, որը պատկերված է նարնջագույնի տարբեր գուներանգներով։ Նստած աղջկա գլխին կա ծաղիկներից հյուսված դրասանգ։ Երկուսն էլ հոլանի են պատկերված։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 128. — ISBN 978-5-900743-34-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսկ դու խանդո՞ւմ ես կատեգորիայում։ |