T-քվարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսկական քվարկից)
Jump to navigation Jump to search
t-քվարկ
իսկական քվարկ
գագաթ-քվարկ
Top antitop quark event.svg
Ենթադասքվարկ և Ֆերմիոն
Տեսակներատոմային մասնիկ
ԿազմությունՏարրական մասնիկ
ՎիճակագրությունՖերմիոնային
ՍերունդԵրրորդ
Հիմնարար փոխազդեցություններԷլեկտրամագնիսականություն
Ձգողականություն
Թույլ
Ուժեղ
Նշանակումըt
Հակամասնիկt-հակաքվարկ
ՏեսությունՄակոտո Կոբայաշի, Տոշհիդե Մասկավա (1973)
ՀայտնագործումՖերմիլաբի բախիչային դեդեկտորի և D0 գիտափորձի համագործակցությամբ (1995)
Զանգված173.34 ± 0.27 ԳէՎ/c2[1]
Կյանքի տևողություն10-25 վ
Տրոհումb-քվարկ (99.8%)
s-քվարկ (0.17%)
d-քվարկ (0.007%)
Էլեկտրական լիցք+23 e
Սպին12
Մոնտե Կարլո դրույթով համար6

t-քվարկ, գագաթ-քվարկ (նշանակումը՝ t, անգլ.՝ top «վերև»)[2], իսկական քվարկ (անգլ.՝ truth quark), +(2/3)e լիցքով քվարկ, պատկանում է երրորդ սերնդին։ Զանգվածը 173,1 ± 1,3 ԳէՎ/c2 է[3], ստանդարտ մոդելի մասնիկներից ամենածանրն է. զանգվածը մոտ է ռենիումի միջուկի զանգվածին։ t-քվարկի կյանքի տևողությունը 10−25 վ է՝ 20 անգամ փոքր ուժեղ փոխազդեցության ժամանակային սանդղակից։ Կյանքի կարճ տևողության պատճառով չի հասցնում առաջանալուց հետո հադրոնանալ (հադրոնի մաս դառնալ) և իրենք դրսևորում է որպես «լերկ» քվարկ։ Այսպիսով գոյություն չունեն վալենտական t-քվարկ պարունակող հադրոններ (բայց վիրտուալ t-քվարկներ կան ցանկացած հադրոնում)։ Համարյա միշտ տրոհվում է b-քվարկի և W-բոզոնի (թույլ տրոհում). տրոհումների շուրջ 9 %-ը ընթանում է լիցքավորված թեթև լեպտոնների (էլեկտրոնի կամ մյուոնի) և համապատասխան նեյտրինոյի ճառագայթումով։ Ծանր τ-լեպտոնի առաջացումով ընթացող տրոհումները դեռ բավարար վիճակագրությամբ չեն դիտվել։ Տրոհման էլեկտրամագնիսական կանալները ճնշված են (ավելի թեթև u- կամ c- քվարկներում t→γu, t→γc ռեակցիաներով ռադիոակտիվ տրոհում չի դիտվել, այդպիսի ռեակցիաների փորձարարական հավանականությունը փոքր է 0.6 %-ից)։ Կանխատեսված են համանման թույլ ռեակցիաները՝ ֆոտոնի փոխարեն Z-բոզոնի արձակումով (tZ0u, tZ0c), սակայն դեռ չեն դիտվել (հավանականությունը փոքր է 14 %-ից)։ t-քվարկի տրոհումն արգելված է ուժեղ փոխազդեցության հաշվին։

Հայտնաբերվել է1995 թ. Ֆերմիլաբի Թևաթրոն բախիչով(կոլայդեր), CDF[4] և D0[5] համագործակցությամբ։ Մինչև Մեծ հադրոնային բախիչի գործարկումը Թևաթրոնը աշխարհում միակ փորձարարական համալիրն էր, որտեղ կարող էր առաջանալ t քվարկների զույգ։ Այդ արագացուցիչում բախվող պրոտոն-հակապրոտոն զույգի էներգիան զանգվածների կենտրոնի համակարգում 1.96 ՏէՎ է։ Այդպիսի էներգիայի դեպքում t-քվարկ+t-հակաքվարկ զույգերը ծնվում են շուրջ 7 պիկոբառն հատույթով, ինչը համընկնում է ստանդարտ մոդելի կանխատեսումներին (6.7-7.5 պիկոբառն 175 ԳէՎ/c2 զանգվածով t- քվարկի համար)։

t-քվարկի հայտնաբերումը վերջնականապես հաստատեց քվարկների գոյության իրականությունը, դրանով փակելով նրանց գոյության մասին ժամանակակից ֆիզիկայում չլուծված հարցը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The ATLAS, CDF, CMS, D0 Collaborations (2014)։ «First combination of Tevatron and LHC measurements of the top-quark mass»։ Վերցված է 2014 թ․ մարտի 19 
  2. FAQ: Топ-кварк 7 фактов о наиболее массивной частице Стандартной модели
  3. Tevatron Electroweak Working Group, Top Subgroup
  4. F. Abe և այլք: (1995)։ «Observation of Top Quark Production in ppbar Collisions with the Collider Detector at Fermilab»։ Physical Review Letters 74 (14): 2626–2631։ Bibcode:1995PhRvL..74.2626A։ PMID 10057978։ doi:10.1103/PhysRevLett.74.2626 
  5. S. Abachi և այլք: (1995)։ «Search for High Mass Top Quark Production in ppbar Collisions at s½ = 1.8 TeV»։ Physical Review Letters 74 (13): 2422–2426։ Bibcode:1995PhRvL..74.2422A։ doi:10.1103/PhysRevLett.74.2422 
  6. «Жарче Солнца»։ Конфайнмент и реальность кварков։ Лента.Ру։ 2012-06-28։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]