Իսլամական իրավաբանության հիմքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իսլամական իրավաբանության հիմքեր (արաբ․՝ أصول الفقه‎‎՝ ուսուլ ալ-ֆիկհ) իսլամական իրավունքի՝ Ֆիկհի հիմք հանդիսացող աղբյուրների ուսուցում և քննարկում։ Դրանց հետևորդները հայտնի են որպես ուսուլիներ։

Շիա իսլամը ունի երեք կրոնական արտահայտություն՝ զանգվածային հայտնի կրոն, Սուֆիների առեղծվածային կրոն և կղերական դասերի գիտական, իրավական կրոն։ Վերջինս գերիշխում մյուսներին հարգանքի և ազդեցություն առումով որ վայելում է։ Շա իսլամում ուսուլի դպրոցը գերակշռվում է մյուս իրավական դպրոցներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ տասներկուական շիա իսլամի առաջին անգամ ի հայտ եկավ որպես մյուս խմբերից առանձին հստակ միավոր՝ հիջրայի 2-3-րդ դարերում (8-9-րդ դարեր), ուլաման էր, որ իր վրա վերցրեց նրա ուսմունքների սահմանումը և բանավեճի մեջ մտնելու ունակության զարգացումը։ Սուննի իսլամում խալիֆը համարվում էր համայնքի խորհրդանշական ղեկավար, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դադարում է իրականացնել քաղաքական գործունեություն։ Բայց շիա իսլամում, թաքնված իմամների ժամանակաշրջանում, շիականները հակված են իրենց առավել ուսյալ ուլամաներից սովորելու, նման գործիչները էին Շեյխ ալ-Մուֆիդ և Շեյխու'թ-Թաիֆա, ովքեր իրենց համայնքի ղեկավարներն էին։

Իր իրավական և իրավաբանական կիրառման ձևերի մեծ մասում, Տասներկուական Շիականությունը սուննի իսլամից երկու դար հետ է առաջացել, և հակված է մոտ հեռավորության վրա նրան հետևելու։ Այսպիսով, Ավանդույթի կանոնական գրքերը գրվել են 4/10-րդ դարերի վերջերում և 5/11-րդ դարերի ընթացքում Կուլայնիի, Իբն Բաբույայի և Շեյխու'թ-Թաիֆայի կողմից և միայն 8/14-րդ դարում է, որ Ալլամա ալ Հիլլին համակարգեց հադիսների գրականության կազմակերպման և գնահատման մեթոդները։

Ասվում է, որ Շիա իսլամն Սուննիին իրավական հարցերում այնքան մոտ էր հետևում, որ նրա իրավագիտություն տարբերվում էր Սուննիից այնքանով, որքան Սուննի իրավաբանական դպրոցներն են տարբերվում միմյանցից։ Բայց ժամանակակից գրողներից մեկն կարծում է, որ չնայած նրանք օգտագործում են նույն մեթոդներն ու տերմինաբանությունը, սուննի և շիա օրենքները արմատապես տարբերվում են նրանում, որ սուննի օրենքն հիմնված է այն ենթադրության վրա, որ իսլամական հայտնություններն միայն բարեփոխել են ցեղային օրենքները, մինչ շիական օրենքն ենթադրում է, որ իսլամն իրենց ներկայացնում է արմատական փոփոխություն, և որ նոր իրավական համակարգն հիմնված է «միջուկաին ընտանիքի» վրա։

Իրավական սկզբունքների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուական շիականության հիմնական ուղղությունն կոչվում է ուսուլի դպրոց, քանի որ հավատարիմ է իրավագիտության որոշակի սկզբունքներին (usul)։ Պատմականորեն երևում է, որ առաջին շիա ուլամաների մոտ, ինչպիսիքն են Կուլայնին և իբն Բաբույան, կարևորագույն գործունեությունն համարվում էր հադիսի փոխանցումը։ Այս ժամանակվա շիաները հպարտանում էին նրանով, որ մինչ սուննիական օրենքն հիմնվում էր այնպիսի սխալական մեթոդների վրա ինչպիսիքն են կիյասը qiyas և իջթիհադը ijtihad, շիաներն գիտելիքն ստանում էին անմիջապես իմամների ավանդույթից։

Սակայն, ժամանակի ընթացքում կյանքը նոր խնդիրներ առաջ քաշեց, որոնք չէին կարող լուծվել այդքան պարզ ձևով, և ֆիկhն կամ իրավագիության եկան ծածկելու Շարիաթի (կրոնական օրենք) այն հատվածը, որի համար հստակ պատասխաններ չկային։ Միաժամանակ Շեյխ ալ-Մուֆիդի ու նրա հետնորդների կյանքի ընթացքում Մութազիլիական դպրոցը սկսեց ազդել շիականության վրա, և տրամաբանության օգտագործումը գնալով ավելի կարևոր դարձավ ատվածաբանության զարգացման համար, և դա էլ ունեցավ իր ազդեցություն իրավագիտության ոլորտում։ Ղուրանի և Ավանդույթների վրա հիմնված դեդուկտիվ մտածելակերպի օգտագործումը դարձավ էլ ավելի կարևոր։ Արդյունքում շիական իրավագիտությունը հիմնվեց 4 սյուների վրա՝ Ղուրան, հադիս, իջմա (համաձայնություն) և ակլ (դատողություն կամ մտավոր կարողություն)։

Ինչ վերաբերում է հադիսներին, ապա սկզբնապես շիականությունը առանց քննադատության հավաքում էր բոլոր ավանդույթները։ Ալլամա ալ-Հիլլին էր, որ ստեղծեց սուննիների մեթոդների վրա ձևավորված հադիսների գրականության (դիրայա) քննադատական ուսումնասիրման մեթոդաբանությունն ու տերմինաբանությունը։ Հետաքրքիր է նշել, որ երկու շիա գիտնականները, ովքեր շիականույթունում հադիսների համակարգված ուսումնասիրման սկզբնավորման մեջ ամենամեծ ավանդն են ունեցել՝ Ալլամա ալ-Հիլլին և Շահիդ աս-Սանին, եղել են նաև այս շրջանի միակ երկու ուլամները, ում մասին մասնավորապես ասվել է, որ նրանք սովորել են ինչպես շիա, այնպես էլ սուննի ուսուցիչների մոտ։ Այն, որ մինչև այդ ժամանակները չկար հադիսի իրական վերլուծական ուսումնասիրություն հաստատելու է գալիս նաև այն պնդումը, որ Շեյխ Ալի իբն Սուլեյման ալ-Բահարանին՝ Շահիդ աս-Սանիի ժամանակակիցը, առաջինն է եղել ով Բահրեյն է ներմուծել հադիսների ուսումնասիրումը։

Հադիսների մեծ մասի անհուսալիությունը և անորոշությունը ապացուցելուց հետո՝ Ալլամա ալ-Հիլլին վերակազմավորել է շիական իրավագիտությունն այնպես, որ դատողությունը (ակլ) դառնա նրա կենտրոնական մասը։ Այսպիսով շիա իրավաբանը ճիշտ որոշման հանգելու համար օգտագործում է ակլ, սովորաբար հենվելով իրավունքի մյուս երեք աղբյուրների վրա (Ղուրան, հադիսներ և համաձայնություն), և այս գործընթացը կոչվում է իջթիհադ։ Այսպիսով իջթիհադը կարող է բնորոշվել որպես դատողության և իրավագիտության սկզբունքներով (ուսուլ ալ-ֆիկղ) կրոնական իրավունքի հարցերի վերաբերյալ պատասխանի հասնելու գործընթաց։ Իջթիհադի նպատակն կարող է դիտարկվել որպես իմամը ցանկացած նմանատիպ իրավական հարցում կայացրած որոշամ գիտելիքների բացահայտում (ինչպես փոխանցվող աղբյուրների, այնպես էլ ռացիոնալ գործընթացների հաշվին)։ Չնայած տեսականորեն իջթիհադի գործընթացը կարող է թվալ մեծ լայնություն է տալիս նորարարական մտածելակերպի համար, գործնականորեն, համօգտագործվող իհթիյաթի (ողջախոհություն և զգուշավորություն, որպեսզի ոչ ոք չշեղվի իմամների ճանապարհից) վերաբերմունքը լրջորեն սահմանափակում է մտքի և փորձի ավանդական ուղիներից դուրս որևէ նորարարություն։

Ուլամայի ներսում կարծիքի տարբերությունը առաջացնում է խնդիր, քանի որ ակնհայտորեն բարդ է ուլամայի համար կասկածի տակ դնել միմյանց հակառակվող տեսակետները և դեռ իրենց համարել են Թաքնված իմամի Նա’իբ ալ-‘ամ և իմամի ավանդույթների ներկայացուցիչներ։ Այս բարդությունը հաղթահարվել է բանավեճերի միջոցով. եթե ճշմարտություն կա երկու հակադիր կարծիքներից միայն մեկում և դա հնարավոր չէ տեսնել ուսուլ ալ- ֆիկհի միջոցով, ապա Թաքնված իմամի պետք է հայտնվի և վճիռ կայացնի։ Եթե նա իրեն չի հայտնվում, ապա երկուսն էլ ճշմարիտ են, և, իսկապես, քանի դեռ Թաքնված իմամը մնում է թաքստոցում, շիա համայնքը կարող է համոզված լինել, որ այն չի կայացրել որևէ վճիռ, որը կարող է սխալ լինել։

Ավելին, ամեն որոշում, որ ընդունվում է ամբողջ համայնքի համաձայնությամբ (իջմա’), պետք է ներառելի և Թաքնված իմամի կարծիքը, և այդպիսով նույնպես ճիշտ է։ Այսպիսով, օրենքի կամ դոկտրինայի որևէ հիմնական կետի շուրջ անհատ շիա մուջթահիդները հասնում են տարակարծության իջթիհադ օգտագործելու միջոցով։ Քննարկելով այս տարբեր կարծիքները՝ համայնքը վերջապես հանգում է համաձայնության, որը ճշմարտություն է։

Չնայած շիական իրավագիտության տեսական հիմքը դրվել է 14-16-րդ դարերում այնպիսի նշանավոր անձանց կողմից, ինչպիսիք են ‘Ալլամա ալ-Հիլլին, Շահիդ ալ-Աուալը, Շահիդ աս-Սանին, կար մի բացթողում նախքան Ուսուլի-Ախբարի բանավեճի քննարկումը։ Միայն 18-րդ դարի վերջում է, որ Բիհբահանին ավարտվի հասցրեց Ուսուլի հաղթանակը և այս տեսությունը դրվեց կիրառության մեջ։ Այս ժամանակվանից մուջթահիդ տերմինը, այսինքն` նա, ով զբաղվում է իջթիհադով, դարձավ հոմանիշ ֆակիհ տերմինին՝ նա, ով իրավագիտության մասնագետ է, և Շարիաթի (կրոնական) դատարանների կարևորությունը սկսեց մեծապես աճել Ուրֆի (սովորույթի իրավունք) դատարանների հաշվին։ Որոշ աղբյուրներում Բիհբահանին հիշատակվել է որպես ուսուլի դպրոցի հիմնադիր։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագիտության սկզբունքների հաջորդ կարևոր զարգացումն արել է շեյխ Մուրթադա Անսարին, և սա նույնպես իրենից ներկայացնում է կրոնական գիտությունների այս ճյուղի ձևավորում, որը մնում է կիրառելի մինչ այսօր։ Շեյխ Մուրթադա Անսարիի ամենակարևոր ներդրումը եղել է մի շարք սկզբունքների ստեղծումը, որոնք գործածվում են որոշումների կայացման մեջ այն դեպքերում, որտեղ կասկած չկա։ Շեյխ Մուրթադա Անսարին և նրա հաջորդները, որոնք զարգացրին իրավունքի այս դպրոցը, իրավական որոշումները բաժանեցին 4 կատեգորիայի՝

  • Ստույգ (qat’)։ Սա ներկայացնում է այն դեպքերը, երբ հստակ որոշումներ միանշանակորեն կարելի է կայացնել Ղուրանից և վստահության արժանի ավանդույթներից, որոնք հիմնավորման կարիք չունեն։
  • Ճշմարիտ ենթադրություն (zann)։ Սա ներկայացնում է այն դեպքերը, երբ ճշգրտության հավանականությունը կարող է ստեղծվել է՝ օգտագործելով որոշակի ռացիոնալ սկզբունքներ անհատական պարտադիր նորմերի հասնելու համար։
  • Կասկած (shakk)։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ չկա հուսալի առաջնորդության աղբյուրներից և ոչինչ, որ ցույց տա ճիշտ պատասխանը լինելու հավանականությունը։ Այս դեպքերի հետ կապված է, որ Շեյխ Մուրթադա Անսարին ստեղծեց է 4 գլխավոր սկզբունքներ, որոնք նա անվանել է usul-amaliyy։ Շեյխ Մուրթադայի ամենակարևոր աշխատանքներից ar-Rasa’il բացատրում է դրանք։ Այդ սկզբունքներն են՝
  1. Al-bara’a, որը թույլ է տալիս է որևէ գործողության առավելագույն հնարավոր ազատությունը,
  2. al-takhyir, այլ իրավաբանների կամ նույնիսկ այլ իրավական դպրոցների (մազհաբ) կարծիքը ընտրելու ազատություն, եթե դրանք առավել համապատասխան թվան,
  3. al-istishab, ցանկացած վիճակում գտնվող գործընթացների շարունակում կամ արդեն ընդունված իրավական որոշումներ, քանի դեռ չի ապացուցվել նրանց սխալ լինելը,
  4. al-ihtiyat, խելամիտ զգուշավորություն, երբ կասկած կա։
  • Սխալ ենթադրություն(wahm)։ Սա վերաբերում է այն որոշումներին, որտեղ կա սխալվելու հնարավորություն։ Այդպիսի որոշումները չունեն ոչ մի իրավական կարգավիճակ։

Շեյխ Մուրթադա ալ-Անսարիի կողմից կատարելագործման արդյունքը համապարփակ էր։ Նախկինում եթե մուջթահիդները սահմանափակում էին իրենք այնպիսի կետեր վճռելով, որոնցում կար իմամների ղեկավարության հետ համաձայն լինելու հավանականություն կամ վստահություն, Անսարիի կողմից մշակված օրենքները թույլ էին տալիս նրանց ցանկացած հարցում ընդլայնել իրենց իրավասության ոլորտը, որտեղ կար իմամների ղեկավարության հետ համաձայն լինելու գոնե չնչին հնարավորություն։ Սա փաստացիորեն նշանակում էր, որ նրանք գործնականորեն կարող են հրովարտակներ արձակել ցանկացած թեմայի շուրջ։ Անսարին ուներ ihtiyat-ի (խելամիտ զգուշավորության) իր ստույգ իրացումը խիստ սահմանափակում էր այս ազատությունը, բայց այլ մուջթահիդները ավելի ազատ գործելու իրավունք էին թույլ տալիս։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, չնայած որ Աստված, իհարկե, հանդիսանում է իրավունքի հիմնական աղբյուրը, նա ստեղծել է բանականությունը (‘aql), որպես օրենքը կանխագուշակելու միջոց։ Շարիաթի հեղինակությունը բխում է ‘aql-ի հետ նրա համապատասխանությունից։ Միայն այն որոշումները, որոնք համապատասխանում են ‘aql–ին, որոնք ձեռք են բերվել իջթիհադի միջոցով, իրավաբանորեն հանդիսանւմ են իրական։ Եթե մուջթահիդը հանգում է որևէ եզրակացության, նա պետք է առաջնորդվի իր իսկ սեփական համոզմունքներով, անգամ եթե մյուս մուջթահիդները հանգել են այլ եզրակացությունների միևնույն խնդրի շուրջ։ Այսպիսով, սկզբնապես թեորեապես անթույլատրելի էր համարվում մուջթահիդի համար մեկ այլ մուջթահիդի կարծիքին հետևել՝ լիներ նա ողջ թե մահացած (այսինքն մութահիդնեիր միջև taqlid-ն անթույլատրելի էր)։ Սակայն 18 և 19-րդ դարերի ընթացքում մուջթահիդների համար սովորական է դառնում դիմել նրանց որոշումներին, ով իրենց շարքերում համարվում էր ամենագիտունը, և այսպիսով զարգանում էր marja’ at–taqlid-ի գաղափարը։

Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ չնայած շիականության և սունիական բոլոր չորս իրավական դպրոցների իրավաբանական գիտության սկզբունքների միջև բավականին զգալի տարբերությանը, ր ծիսական արարողությունների և առօրյա կյանքում իրավաբանության պրակտիկ կիրառման միջև տարբերությունները քիչ են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]