Իսահակ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Հարությունյան
Ծնվել է1863
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1928(1928-12-30)[1]
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսեան դպրոց (1883)
Մասնագիտությունփիլիսոփա, հասարակական գործիչ, մանկավարժ և գրական քննադատ

Իսահակ Ղազարի Հարությունյան (1863, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1928(1928-12-30)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։ Հարությունյանը հայ իրականության մեջ փորձարարական մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից է, մանկավարժական բնույթի հոդվածների, դասավանդման ծրագրերի ու կանոնների, մեթոդական ձեռնարկների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Սովորել է Այզենախի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետներում։ 1888 թվականին վերադարձել է Թիֆլիս և դասավանդել Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում։ Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարեգործական և այլ ընկերությունների և միությունների աշխատանքներին։ Հարությունյանի փիլիսոփայական հայացքները սկզբնական շրջանում ձևավորվել են Վիլհելմ Հումբոլդտի և Վիլհելմ Վունդտի ազդեցությամբ։ Ավելի ուշ իր քննարկած խնդիրները (հոգեկանի էության, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ և այլն) մեկնաբանել է մատերիալիստորեն։ Հարությունյանը քննել է նաև բարոյադաստիարակչական, գեղագիտական և այլ հարցեր (հումանիզմ, անհատական, ազգագրական ու համամարդկային երջանկություն ևն), ուսումնասիրել նաև հայ և համաշխարհային գրականություն։ Հեղինակել է հայ և համաշխարհային գրականությանը (Գաբրիել Սունդուկյան, Ռեթեոս Պերպերյան, Վրթանես Փափազյան, Գյոթե, Ժան-Ժակ Ռուսո, Անոտոն Չեխով, Մաքսիմ Գորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ։ Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատություններ[2]։ Եղել է հայ իրականության մեջ էքսպերիմենտալ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը)։ Հեղինակել է նաև մանկավարժական բնույթի հոդվածներ, դասավանդման ծրագրեր ու կանոններ, մեթոդական ձեռնարկներ[3][4]։

Աշխատությունները հրատարակվել են նաև «Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի.Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկավարժ» ծածկանուններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց գիրը, Թիֆլիս, 1892[5]։
  • Գերմանիայի մանկավարժական բարձրագոյն հաստատութիւնների գործունէութիւնը եւ հայ ուսանողները։ 1893[6]։
  • Համառոտ տրամաբանություն, Տփխիս, 1895։
  • Համառօտ տրամաբանութիւն ։ Ձեռնարկ հայ ուսուցիչների եւ թեմ. դպր. վերջին դաս. աշակերտների համար։ 1895[7]։
  • Աշակերտի յուշատետրը։ Հատուած 1։ 1897[8]։
  • Սանահին, 1898[9]։
  • Զգացմունքների աշխարհ։ (Խ. Աբովեանի երկերի առթիւ)։ 1898[10]։
  • Ծաղկոց, Թիֆլիս, 1901[11]։
  • Տարերք ազգագրութեան։ Մասն I: 1902[12]:
  • 1500 տարի առաջ (404-1904) ։ Հայոց տառերի գիւտը։ 1904[13]։
  • Ձեռնարկ հոգեբանության, Տփխիս, 1911։
  • Իմ օրագիրը, Թիֆլիս, 1911[14]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շավարշյան, Արշավիր Մեսրոպի։ Մանկավարժ Իսահակ Հարությունյան։ Երևան։ Ա.հ., 1956[15]:
  • Բադալյան, Մելքոն։ Իսահակ Հարությունյանի մանկավարժական հայացքները։ Երևան։ Լույս, 1980[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=10268
  2. «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան, Իսահակ Ղազարի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 4 
  3. «AV Production - Իսահակ Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ մայիսի 4 
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  5. Հարությունյան Իսահակ Ղազարի (1892)։ Հայոց գիրը։ Թիֆլիս: Տպարան Մ. Շարաձէ 
  6. Հարությունյան Իսահակ Ղազարի (1893)։ Գերմանիայի մանկավարժական բարձրագոյն հաստատութիւնների գործունէութիւնը եւ հայ ուսանողները։ Թիֆլիս: Տպարան Մ. Շարաձեի 
  7. Հարությունյան Իսահակ Ղազարի (1895)։ Համառօտ տրամաբանութիւն։ Ձեռնարկ հայ ուսուցիչների եւ թեմ. դպր. վերջին դաս. աշակերտների համար։ Տփխիս: տպ. Մ.Շարաձէի և ընկ. Նիկ 
  8. Հարությունյան Իսահակ Ղազարի (1897)։ Աշակերտի յուշատետրը. Հատուած 1։ Թիֆլիս: տպ. Մնացական Մարտիրոսյանցի 
  9. Հարությունյան Իսահակ Ղազարի (1898)։ Սանահին։ Թիֆլիս: տպ. Մ. Դ. Ռօտինեանցի 
  10. Հարությունյան Իսահակ Ղազարի (1898)։ Զգացմունքների աշխարհ։ Խ. Աբովեանի երկերի առթիւ։ Տփխիս: տպ. Մ. Շարաձէ եւ ընկ 
  11. Հարությունյան Իսահակ Ղազարի (1901)։ Ծաղկոց: Մանկական պարտէզ։ Նոր մատենադարան։ Թիֆլիզ: Տպարան Մ. Շարաձէի եւ ընկ 
  12. Րատցել Ֆ, Հարությունյան Իսահակ Ղազարի (1902)։ Տարերք ազգագրութեան։ Մասն I։ Մարդաբանական գրադարան։ Թիֆլիս: Տպարան Կ. Մարտիրոսեանցի 
  13. Հարությունյան Իսահակ Ղազարի (1904)։ 1500 տարի առաջ (404-1904)։ Հայոց տառերի գիւտը։ Թիֆլիս: Արագատիպ Ա. Քութաթելաձէի 
  14. Հարությունյան Իսահակ Ղազարի (1901)։ Իմ օրագիրը։ Թիֆլիս: տպ. Մ. Շարաձեի 
  15. Շավարշյան Արշավիր Մեսրոպի (1956)։ Մանկավարժ Իսահակ Հարությունյան։ Նյութեր մանկավարժության պատմությունից։ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Մանավարժական ամբիոն։ Երևան: Ա.հ 
  16. Բադալյան Մելքոն (1980)։ Իսահակ Հարությունյանի մանկավարժական հայացքները։ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան: Լույս 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png