Իշամեղու ձնափայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշամեղու ձնափայլ
Իշամեղու ձնափայլ
Իշամեղու ձնափայլ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Իսկական մեղուներ (Apidae)
Ցեղ Bombus
Տեսակ Իշամեղու ձնափայլ (B. niveatus)
Միջազգային անվանում
Bombus niveatus

Իշամեղու ձնափայլ (լատին․՝ Bombus niveatus), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգի և աշխատավոր առանձնյակների մեջքի առջևի մասը, վահանիկը և փորիկի 1-2-րդ տերգիտները ծածկված են սպիտակ, մեջքի միջնամասը և 3-րդ տերգիտը` սև, 4-5-րդ տերգիտները` նարնջագույն մազիկներով։ Երեսկալի վրա սպիտակ մազիկների փնջով արուի գլուխը սև մազիկներով է։ Մեջքի առջևի մասը, վահանիկը, փորիկի 1-2 տերգիտները ծածկված են սպիտակ մազիկներով, մեջքի միջնամասը և 3-րդ տերգիտը` սև, փորիկի ծայրը` կարմրավուն կամ նարնջագույն մազիկներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ տեսակ է, հայտնի է Հյուսիսային Թուրքիայից, Հյուսիսարևմտյան Իրանից, իսկ Հայաստանում՝ Գեղարքունիքի (քաղաք Սևանի մոտակայք), Կոտայքի (գյուղ Արտավազ), Սյունիքի (Մեղրի քաղաքի մոտակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են տափաստանային գոտիում` ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրություններում։ Հասարակական կյանք վարող միջատներ են, կենսական ցիկլով նման են Հայկական իշամեղվին։ Պոլիֆագ են։ Թռիչքը դիտվում է մայիս-օգոստոս ամիսներին։ Բները պատրաստում են հողում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ, ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Հազվադեպ է ամբողջ արեալում։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անասունների գերարածեցումը, տեսակի՝ կերաբույսերով զբաղեցրած տարածքների մշակումը լայն ազդեցությամբ միջատասպաններով։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու ձնափայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու ձնափայլ» հոդվածին։