Իմամ բայալդի
![]() Իմամ բայալդիի բաղադրիչները | |
թուրքական, բուլղարական, հայկական, հունական, ալբանական, մակեդոնական | |
Ծագում | |
Տեսակ | սննդամթերք |
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Օսմանյան կայսրություն |
Բաղադրամասեր | |
Հիմնական | սմբուկ, լոլիկ, սխտոր, գլուխ սոխ, ձիթայուղ |
![]() |
Իմամ բայալդի (թուրքերեն՝ İmambayıldı[1][2], «իմամ բայալդի» բառացի՝ «Իմամը ուշագնաց է լինում»), թուրքական, բուլղարական, ինչպես նաև բալկանյան շրջանի այլ ազգային խոհանոցների ուտեստ։
Պատրաստվում է սմբուկից, յուղի մեջ տապակված տավարի մսից և լոլիկից, սոխից և սխտորից։ Այս բաղադրիչներով լցոնվում է սմբուկը։ Հիմնականում Իմամ բայալդի անվանման քիչ փոփոխություններով ուտեստը հայտնի է Բուլղարիայում, Իսրայելում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Ալբանիայում, Հայաստանում և Արաբական աշխարհում։ Նույնպիսի ուտեստ հայտնի է նաև Իրանում՝ չնայած տեղի բաղադրատոմսում լցոնմանը կարող են ավելացնել այլ բանջարեղեններ և կանաչիներ։ Բուլղարիայում և Հայաստանում այս ուտեստը պահածոյացվում է ձմռանը՝ տարայի մեջ[3]։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ենթադրաբար թուրքական լեգենդից Իմամի մասին է, ով բուրմունքից ուշաթափվել էր, երբ նրա կինը մատուցել էր այդ ուտեստը։ Այլ տարբերակում ներկայացվում է ուրախ պատմություն. նա կորցնում է իր գիտակցությունը՝ լսելով բաղադրիչների գինը կամ օգտագործվող կարագի քանակը ուտեստի պատրաստման համար[4]։
Ինչպես նաև ազգային հեքիաթում պատմվում է, ինչպես է Իմամը ամուսնանում ձիթայուղի առևտրով զբաղվողի աղջկա հետ։ Նրա օժիտը կազմում էր տասներկու ամենալավ ձիթայուղի անոթ, որից նա ամեն երեկո պատրաստում էր լոլիկով և սոխով սմբուկի ուտեստը։ Սակայն 13-րդ օրը ուտեստը չի մատուցվում։ Եվ երբ Իմամին տեղեկացնում են, որ ձիթայուղ էլ չկա, նա ուշագնաց է լինում[5].:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սմբուկի խավիար
- Մուսատկա
- Պինջուր
- Մանջա


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «TÜRK DİL KURUMU»։ Tdk.gov.tr։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
- ↑ Hugh Fearnley-Whittingstall (հոկտեմբերի 15, 2010)։ «Hugh Fearnley-Whittingstall's aubergine recipes»։ The Guardian։ Վերցված է մայիսի 12, 2015
- ↑ Баклажаны по-болгарски «Имамбаялды»
- ↑ John Ayto, The Glutton’s Glossary: A Dictionary of Food and Drink Terms, Routledge, 1990, 0-415-02647-4, p. 146.
- ↑ Gregory McNamee Movable Feasts: The History, Science, and Lore of Food, Greenwood Publishing Group, 2006, 0-275-98931-3, p. 82.