Սմբուկի խավիար
Ենթատեսակ | սննդային մածուկ, կերակուր և Mus? |
---|---|
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Սմբուկի խավիար, բանջարեղենային խավիար է, որը պատրաստվում է սմբուկից։ Համարվում է ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար, քանի որ սմբուկը օգտակար է առողջության համար, մասնավորապես՝ սննդի մեջ սմբուկի օգտագործումը նպաստում է արյան մեջ, լյարդում և երիկամներում խոլեսթերինի իջեցմանը[1]։ Բացի այդ, սմբուկի խավիարը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով[2]։
«Ռուսաստանի մասին 500 հետաքրքիր փաստ» գրքի մեջ հաստատվում է, որ Ռուսաստանում սմբուկի խավիարը հայտնվել է 17-րդ դարում, և որ այն բերվել է Իրանից[3]։ 1970-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում բանկաներում պահածոյացված սմբուկի խավիարը սովորաբար մեծ քանակությամբ մնում էր խանութների դարակներում և այն շատ դժվար էին գնում։ Այդ փաստը (որ խավիարը ոչ մեկին պետք չէ և կամ հասանելի է մեծ քանակությամբ) նշվում է Լեոնիդ Գայդայի՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում, «օտարերկրյա սմբուկի խավիար» հումորային արտահայտության մեջ։ Ֆիլմի ցուցադրումից հետո սեղանին սմբուկի խավիարի մատուցումը նորաձև է դարձել[4].։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сельская новь։ Изд-во "Колос"։ 1975
- ↑ «Икра заморская, баклажанная - за полчаса! Кулинария СССР»։ Телекомпания ТВ-21. Все новости Мурманска и Мурманской области։ 2015-11-03։ Վերցված է 2015-12-27
- ↑ Андрей Гальчук (հոկտեմբերի 24, 2014)։ 500 удивительных фактов о России։ Litres։ էջեր 206–։ ISBN 978-5-457-50091-4
Андрей Гальчук (2014-03-08)։ Удивительная Россия. 500 фактов о нашей стране, которые вас поразят։ ЛитРес։ էջեր 185–։ ISBN 978-5-457-55497-9 - ↑ Барагамян Анаит (2014-07-07)։ Русская кухня։ Директ-Медиа։ էջեր 16–։ ISBN 978-5-7475-0084-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Баклажанная икра по-одесски // Собеседник плюс No04/2013. 100 блюд, которые надо попробовать каждому։ ЛитРес։ դեկտեմբերի 11, 2015։ էջեր 5–։ ISBN 978-5-457-71880-7
- Икра баклажанная // Барагамян Анаит (2014-07-07)։ Русская кухня։ Директ-Медиа։ էջեր 16–։ ISBN 978-5-7475-0084-6