Պինջուր
![]() Պինջուրի բաղադրիչները | |
Ենթատեսակ | ռելիշ |
Առաջացման երկիր | ![]() ![]() ![]() |
Հիմնական | բուսական յուղ և eggplant? |
![]() |
Պինջուր (սերբ.՝ pinđur / пинђур, բուլղար․՝ пинджур, մակեդոներեն՝ пинџур), սմբուկի խավիար և համանուն սմբուկով սոուս։ Բալկանյան բազմաթիվ երկրների ազգային կերակրատեսակներից մեկը։ Պատրաստում են հիմնականում ամռանը։ Հայտնի է Բուլղարիայում, Սերբիայում, Մակեդոնիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում։ Նման է այվարի, բայց տարբերվում է նրանով, որ պատրաստելիս օգտագործում են հենց սմբուկ, այլ ոչ պղպեղ[1]։
Բաղադրատոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական բաղադրատոմսում ներառված են ներքոհիշյալ բանջարեղենները՝ սմբուկ, լոլիկ, կարմիր և սև պղպեղ, սոխ, սխտոր, ձեթ, շաքար և աղ։ Պինջուրի պատրաստման գործընթացը սովորաբար տևում է երկար, քանի որ մի քանի բաղադրիչներ պատրաստվում են մի քանի ժամում։ Պատրաստման հերթականությունն է[2].
- Խորովել բանջարեղենները ջեռոցում 40-45 րոպե։
- Տեղափոխել դրանք կաթսայի մեջ և լցնել սառը ջուր, հետո փակել կափարիչով և եփել 20 րոպե՝ չափավոր կրակի վրա։
- Շոգեխաշված բանջարեղենները սառեցնել, հանել կեղևները և հեռացնել սերմերը պղպեղից։
- Բանջարեղենները անցկացնել մսաղացով, թողնել հեղուկը հոսի, ավելացնել մամլիչով անցկացված սխտորը, բուսական յուղը, աղը, պղպեղը և մաղադանոսը։ Մատուցելիս ամբողջը խառնել։
Պինջուրը մատուցում են մսի, կարտոֆիլի և թարմ հացի հետ[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քյոփօղլու (բուլղարական և թուրքական խոհանոց)
- Լյուտենիցա (բուլղարական, մակեդոնական, սերբական խոհանոց)
- Զակուսկե (ռումինական խոհանոց)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Айвар и пинджур Archived 2018-03-03 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Пинджур (баклажанная икра) (ռուս.)
- ↑ Пинджур-македонский соус к мясу,картофелю... (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рецепт пинджура на Balkan-Cuisine.com (անգլ.)
- Рецепт пинджура на MacedoniaOnline Archived 2016-03-03 at the Wayback Machine. (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պինջուր կատեգորիայում։ |