Ռուհոլլահ Խոմեյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իմամ Խոմեյնիից)
Ռուհոլլահ Խոմեյնի
պարսկերեն՝ روح الله موسوی خمینی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1902(1902-09-24)[1][2][3][…] կամ 1900[4]
ԾննդավայրԽոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[5]
Մահացել էհունիսի 3, 1989(1989-06-03)[6]
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանՌուհոլլա Խոմեինիի դամբարան և Թեհրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Կրոնշիա իսլամ և տասներկուականներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, ախուն, աստվածաբան և Միստիկա
ԱմուսինԽադիջա Սաղաֆի
Ծնողներհայր՝ Seyyed Mostafa Khomeini?
Զբաղեցրած պաշտոններԳլխավոր այաթոլլա և Իրանի բարձրագույն ղեկավար
ԿուսակցությունԻսլամական հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՄուստաֆա Խոմեինի, Ահմադ Խոմեինի, Zahra Mostafavi Khomeini? և Farideh Mostafavi?
Կայքimam-khomeini.ir
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Ruhollah Khomeini Վիքիպահեստում

Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնի (պարսկերեն՝ روح الله موسوی خمینی, սեպտեմբերի 24, 1902(1902-09-24)[1][2][3][…] կամ 1900[4], Խոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[5] - հունիսի 3, 1989(1989-06-03)[6], Թեհրան, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, այաթոլլա, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար։

Դասավանդել է Ղոմ քաղաքում, 1950-ական թվականներին ստացել է այաթոլլայի տիտղոսը։ 1963 թվականին ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի վարչակարգի դեմ։ 1963 թվականին նրա ձերբակալությանը հետևել են զանգվածային անկարգություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թվականին արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թվականին՝ Փարիզ։

1979 թվականի հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թվականի փետրվարի 1-ին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի փախուստից երկու ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։

Նոր սահմանադրության համաձայն 1979 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Իրան իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Ղոմ քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։

Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 https://www.biografiasyvidas.com/biografia/k/khomeini.htm
  5. 5,0 5,1 5,2 Али-заде А. Хомейни Рухулла (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.