Իժախոտ սովորական
| Իժախոտ սովորական | |
Իժախոտ սովորական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Boraginales |
| Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
| Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
| Տրիբա | Lithospermeae |
| Ցեղ | Իժախոտ (Echium) |
| Տեսակ | Իժախոտ սովորական (E. vulgare) |
| Միջազգային անվանում | |
| Echium vulgare | |
Իժախոտ սովորական (լատիներեն՝ Echium vulgare), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշասպիտակավուն և փափկաթավ երկամյա խոտաբույս է, որն ունի 30-60 սմ բարձրությամբ ցողուններ և նշտարաձև տերևներ։ Խիտ հասկանման ծաղկաբույլը կազմված է հնգանդամ ծաղիկներից։ Սկզբում կարմիր ձագարաձև լայն հետծալքով պսակը հետագայում դառնում է բաց կապույտ։ Եռանկյունաձև-ձվաձև, կողքերից ելուստներով պտուղները (էրեմները) գորշագույն են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում։ Լավ մեղրատու, գեղազարդային և թունավոր բույս է։ Բարձր որակի մեղրն ունի հաճելի հոտ և համ[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ բույսը հարուստ է թունավոր ալկալոիդներով (ցինոգլուսին, կոնսոլիդին և այլ), որոնք ունեն հանգստացնող, թմրեցնող (նարկոտիկ) ազդեցություն, պարունակում է նաև C, E վիտամիններ, սապոնիններ, խոլին, կարոտին և այլն։ Սերմերում կուտակվում են բարձր որակի ճարպային յուղեր, որոնք օգտագործվում են ներկարարության մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ սովորական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ սովորական» հոդվածին։ |
| ||||||||||
|