Իզաբելլա Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Լիսիցյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 9, 1905(1905-03-09)
Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմարտի 23, 1941(1941-03-23) (36 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱշխատավայրՓոքր թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Իզաբելլա Նիկիտայի Լիսիցյան (մարտի 9, 1905(1905-03-09), Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1941(1941-03-23), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլա Լիսիցյանը ծնվել է 1905 թվականի մարտի 9-ին Գրոզնիում։ Ավարտել է Ս. Լիսիցյանի արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան, ապա սովորել Լենինգրադի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում։

Ձայնային բացառիկ տվյալների շնորհիվ 1927 թվականին (դեռևս՝ ուսանող) հրավիրվել է Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն, 1929 թվականից երգել է Փոքր թատրոնում[1]։ Դերերգերից են՝ Պոլինա (Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա»), Լյուբաշա, Լել (Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», «Ձյունանուշ»), Սուզուկի (Ջ. Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»), Հրեշտակ (Ա. Գ. Ռուբինշտեյնի «Դևը»), Մադալենա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո») և այլն։

1937 թվականին տեղափոխվել է Երևան, երկու թատերաշրջան Երևանի օպերայի և բալետի թատրոնում հանդես եկել Ալմաստի (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»), Իշխանուհու (Ա. Ս. Դարգոմիժսկու «Ջրահարսը»), Ակսինիայի (Ի. Ի. Ձերժինսկու «Խաղաղ Դոն») և այլ դերերգերով։

Իզաբելլա Լիսիցյանի կատարողական արվեստը բարձր են գնահատել դիրիժորներ Ս. Ա. Սամոսուդը, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Բ. է. Խայկինը (Կոստանդին Սարաջևի աշակերտը) և ուրիշներ։

Իզաբելլա Լիսիցյանը մահացել է 1941 թվականի մարտի 23-ին Մոսկվայում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։