Իգոր Քսենոֆոնտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Քսենոֆոնտով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Игорь Борисович Ксенофонтов
Մասնագիտացում՝գեղասահքի մարզիչ, ֆուտբոլային մարզիչ և figure skating judge
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 1939(1939-01-19)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունիսի 13, 1999(1999-06-13) (60 տարեկան)
Մահվան վայր՝Կազան, Ռուսաստան

Իգոր Քսենոֆոնտով (ռուս.՝ Ксенофонтов, Игорь Борисович, հունվարի 19, 1939(1939-01-19), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 1999(1999-06-13), Կազան, Ռուսաստան). խորհրդային, ռուս գեղասահքի մարզիչ։ Եկատերինբուրգի գեղասահքի դպրոցի հիմնադիր և ղեկավար։ ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սվերդլովսկ քաղաքում 1939 թվականի հունվարի 19-ին՝ գիտնականների ընտանիքում։ Մանկուց տարված էր սպորտով, Սվերդլովսկի շրջանի վոլեյբոլի և գեղասահքի հավաքականների անդամ էր։

Հոր պնդմամբ՝ Քսենոֆոնտովը դպրոցից հետո սկսեց աշխատել որպես ձուլագործ, բայց 1958 թվականին որոշեց ընդունվել Օմսկի ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ինստիտուտ։ 1962 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Սիբիրի պետական ​​համալսարանի հեծանվավազքի և չմշկավազքի ամբիոնում աշխատել է որպես ուսուցիչ։ 1964 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, դասավանդել Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետում։ 1966 թվականին նա նշանակվել է Սվերդլովսկի մարզական հասարակությունների և կազմակերպությունների մարզային խորհրդի վերապատրաստման և սպորտի բաժնի պետի պաշտոնում։ 1968 թվականին դարձել է գեղասահքի համամիութենական կարգի դատավոր[1]։

1969 թվականի մարտի 1-ին «Юность» սպորտկոմպլեքսում ստեղծվեց մանկապատանեկան գեղասահքի դպրոց, որի տնօրենն է դառնում Իգոր Քսենոֆոնտովը։ Միևնույն ժամանակ, նա ղեկավարում է գեղասահքի տարածաշրջանային ֆեդերացիան[1]։

1981 թվականի Լեյկ Պլեյսիդիում կայացած օլիմպիադայից հետո Քսենոֆոնտովին հանձնարարվել է ստեղծել մենասահորդների խումբ։ Սպորտային բազայի հիմք է դառնում Պերվոուրալսկի սառցե պալատը։

1991 թվականից հետո Քսենոֆոնտովի սաները հանդես էին գալիս՝ ներկայացնելով Ուզբեկստանը և Ադրբեջանը։ Որպես մարզիչ աշխատել է Իսրայելը, Չինաստանը, Գերմանիան, Բուլղարիան և այլ երկրներ ներկայացնող մարզիկների հետ։

Ինչպես հայրը՝ Բ.Մ. Քսենոֆոնտովը, այնպես էլ Իգոր Քսենոֆոնտովը ԽՄԿԿ անդամ չեն հանդիսացել։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Քսենոֆոնտով Բորիս Մաքսիմովիչ[2], (05.07.1914 — 15.03.1973), ինժեներ-մետալուրգ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ուրալի պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր[3]
  • Մայրը՝ Քսենոֆոնտովա (Սերյոգինա) Գալինա Ալեքսեևա (11.03.1915 — 19.01.2008), Ուրալի պետական հանքարդյունաբերության համալսարանի դասախոս[3]
  • Քույրը՝ Քսենոֆոնտովա Տատյանա Բորիսովնա (14.11.1941 — 28.01.2002), մաթեմատիկ-ծրագրավորող
  • Կինը՝ Աբրամիչևա (Սիզովա) գալինա Նիկոլաևնա (ծնվ.՝ 25.06.1946), ճարտարապետ, ԽՍՀՄ և Ռաւսատանի ճարտարապետների միության անդամ[1]
  • Աղջիկը՝ Քսենոֆոնտովա Մարիա Իգորևնա (ծնվել և մահացել է 01.05.1977)
  • Որդին՝ Քսենոֆոնտով Ալեքսեյ Իգորևիչ (ծնվ.՝ 18.11.1979)
  • Աներ՝ Սիզով Նիկոլայ Գեորգիևիչ (09.12.1912 — 21.02.2001), պրոֆեսիոնալ վարորդ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից-հաշմանդամ
  • Զոքանչ՝ Սիզովա (Վորոշիլովա) Վերա Եֆիմովնա (30.09.1915 — 31.07.1996), հաշվապահ

Սաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Քսենոֆոնտովի սաների և դպրոցի սաների թվում են կրկնակի Աշխարհի, Եվրոպայի, Ասիայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի և ԽՍՀՄ առաջնությունների մրցանակաիրներ և հաղթողներ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգում «Юность» սպորտկոմպլեքսի «Снежинка» սառույցի վրա ապրիլի վերջին անցկացվում է ամենամյա մրցաշար՝ ի հիշատակ Իգոր Քսենոֆոնտովի։ 2009 թվականին դրան մասնակցել են Ռուսաստանի շատ քաղաքների 300 մարզիկներ[5]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1974)
  • Միջազգային կարգի դատավոր (1975)
  • Մեդալ «Աշխատանքի վետերան» (1988)
  • Պատվո նշան «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում արժանիքների համար» (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Игорь Ксенофонтов. Биография»։ www.igorksenofontov.in։ Վերցված է 2017-06-12 
  2. «Свободная энциклопедия Урала - Ксенофонтов Б.М.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-11-21 
  3. 3,0 3,1 «Спорт на Урале - Кузьминых Евгений Иванович» (ռուսերեն)։ sportufo.ru։ Վերցված է 2017-06-12 
  4. Т.Малинина(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. «На Среднем Урале - фигуристы со всей России»։ Телекомпания ОТВ։ 21 апреля 2009 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-11-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]