Ռոստիսլավ Սինիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոստիսլավ Սինիցին
Cup of Russia 2010 - Rostislav Sinitsyn.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Ростислав Александрович Синицын
Մասնագիտացում`սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 18, 1955(1955-10-18) (65 տարեկան)
Ծննդավայր`Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ռոստիսլավ Սինիցին (ռուս.՝ Ростислав Александрович Сини́цын, հոկտեմբերի 18, 1955(1955-10-18), Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում Նատալյա Կարամիշևայի հետ: Ներկա պահին` գեղասահքի մարզիչ և խորեոգրաֆ: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգընկերուհու և կնոջ` Նատալյա Կարամիշևայի հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: Զույգի հետ տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են Լյուդմիլա Պախոմովան և Տատյանա Տարասովան: Սպորտային կարիերան ավարտելուց հետո 1983 թվականից մինչև 1986 թվականը Ն.Կարամիշևայի հետ միասին նրանք հիմնադիրների շարքում էին և ելույթ էին ունենում «Բոլոր աստղերը» շոում, իսկ հետո նաև` Իգոր Բոբրինի «Սառցե մանրանկարների թատրոնում» 1986-1996 թթ.):

1996 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Չեխիա, որտեղ էլ աշխատում է որպես մարզիչ և խորեոգրաֆ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է նախկին պարընկերուհու` Նատալյա Կարամիշևայի հետ: Նրանց որդին՝ Ալեքսանդր Սինիցինը, գնացել է ծնողների հետքերով և նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում (ներկայացնում է Չեխիան)[1]:

Ելույթների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1977-1978 1978-1979 1979-1980 1980-1981 1981-1982 1982-1983
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 3 1 3
Skate Canada International 3
NHK Trophy 3 2
«Московские новости» թերթի մրցանակի տուրնիր 3
Ձմեռային ունիվերսիադա 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Яна Цейкова и Александр Синицин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]