Մարատ Ակբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարատ Ակբարով
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 3, 1961(1961-02-03) (59 տարեկան)
Ծննդավայր`Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`

Մարատ Ակբարով (ռուս.՝ Акбаров, Марат Фагимович, փետրվարի 3, 1961(1961-02-03), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահք ձևում: Վերոնիկա Պերշինայի հետ՝ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին չեմպիոնը Աշխարհի առաջնության պատանիների կարգում, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր և ԽՍՀՄ չեմպիոն: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ: Ներկայումս մարզիչ է:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 1968 թվականից «Լոկոմոտիվ» սպորտկոմպլեքսում՝ Ալեքսանդր Ռոժինի ղեկավարությամբ: 1975 թվականին զույգ է կազմում Վերոնիկա Պերշինայի հետ, ում հետ էլ 1977 թվականին հաղթում է ԽՍՀՄ-ում պատանիների կարգում անցկացվող բոլոր մրցույթները: 1978 թվականին զույգը տեղափոխվել է Մոսկվա՝ մարզվելու Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ, ով էլ 1979 թվականին պատրաստեց նրանց ԽՍՀՄ զուգասահքի պատմության մեջ առաջին անգամ պատանիների կարգում Աշխարհի առաջնության հաղթանակին: 1982 թվականին Ակբարով/Պերշինա զույգը Ս. Ժուկի մոտից տեղափոխվեց մարզվելու Ի. Ռոդնինայի մոտ, ում ղեկավարությամբ 1985 թվականին նրանք դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիրներ:

1986 թվականին սպորտային կարիերան ավարտելուց հետո սկսել է աշխատել Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» սառցե թատրոնում: 1997 թվականից՝ «Disney on Ice» շոուի մենակատար:

Ներկա պահին «Rockville Ice Arena»-ում աշխատում է որպես մարզիչ[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է գեղասահորդուհի Մարինա Պեստովայի հետ: 1986 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Անժելան:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Պերշինայի հետ
Մրցումներ 1978—1979 1979—1980 1980—1981 1981—1982 1982—1983 1983—1984 1984—1985 1985—1986
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 6 5 8 6 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 4 4 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 2 2 3 3
Skate Canada International 2
[[NHK Trophy 4 1 2
2 2 2 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Marat Akbarov at the «Rockville Ice Arena»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին։ Վերցված է 2010-12-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]