Մարինա Պեստովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Պեստովա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Марина Николаевна Пестова
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 20, 1964(1964-12-20) (56 տարեկան)
Ծննդավայր`Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`

Մարինա Պեստովա (ռուս.՝ Марина Николаевна Пестова, դեկտեմբերի 20, 1964(1964-12-20), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում: Ստանիսլավ Լեոնովիչի հետ՝ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)[1]:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահել սկսել է Բանակի սպորտային ակումբում (Սվերդլովսկ), իսկ 1977 թվականից Ստանիսլավ Լեոնովիչի հետ մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ՝ ներկայացնելով «Աշխատանք» ակումբը[2], ինչպես նաև՝ Նինել Դրոնովայի ղեկավարությամբ[3]: 1977 թվականին դարձել է սպորտի վարպետ: 1977-1978 թթ. մրցաշրջանում զույգի մարզիչն է դառնում Ստանիսլավ Ժուկը: Արդեն 1977 թվականի դեկտեմբերին նրանք «Московские новости» թերթի մրցանակների համար կազմակերպված մրցաշարում զբաղեցնում են երրորդ տեղը: Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների 4-րդ ձմեռային սպարտակիադայում զույգը զբաղեցրեց 2-րդ տեղը: Այս հաջողությունների շնորհիվ նրանք ընդգրկվեցին ԽՍՀՄ ազգային հավաքական: Իրենց առաջին աշխարհի առաջնությունում զույգը կատարեց ամենադժվար պահումը մեկ ձեռքով, երկու թեքումով` եռակի լուց և եռակի ֆլիպ: 1980 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջին անգամ մեդալ են նվաճում՝ բրոնզե: Ս. Ա. Ժուկը ազատ ծրագրում ընդգրկում է չորս պտույտով երկու պահում (դրանցից մեկը կատարվել է մեկ ձեռքով): 1981 թվականին ԽՍՀՄ առաջնությունում անհաջող ելույթից հետո զույգը դուրս մնաց ազգային հավաքական ընդգրկվելու հնարավորությունից և բաց թողեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները:

Այնուամենայնիվ, հաջորդ տարվա սկզբում նրանք ունենում են իրենց ամենահաջողակ մրցաշրջանը. հաղթում են ԽՍՀՄ առաջնությունում ու եվրոպական և աշխարհի առաջնություններում (1982) զբաղեցնում են 2-րդ տեղը: Շատ դեպքերում դա հնարավոր եղավ ծրագրի բարդության շնորհիվ, որը ներառում էր բարդ պտույտ-ակսելը երեք ու կես պտույտով: ԽՍՀՄ առաջնությունում երկրորդ հաղթանակից հետո 1983 թվականի Աշխարհի առաջնությունում Պեստովա-Լեոնովիչ զույգը անհաջող հանդես եկավ (զուգընկերուհին եռակի սալխ թռիչքի և կրկնակի ակսելի ժամանակ վայրէջք կատարեց զույգ ոտքերի վրա, ինչն էլ չհաշվեցին): Սրանից հետո զույգն ավարտեց իր սիրողական կարիերան:

Բարեկազմ, փխրուն, ոչ այնքան էլ բարձրահասակ Մարինա Պեստովան և, ընդհակառակը, բարձրահասակ, աթլետիկ Ստանիսլավ Լեոնովիչը որպես զույգ զարմանալիորեն ներդաշնակորեն էին դիտվում սառույցի վրա և համապատասխանաբար, նրանք հենվում էին զույգով կատարված էլեմենտների վրա՝ բարդ տարբեր պահումների (1977/1978 թթ. ազատ ծրագրում կատարվել են յոթ պահումներ), պտույտների, տոդեսների և այլն:

Պատմություն է մտել երկու զույգերի ցուցադրական ելույթ՝ Չերկասովա/Շախրայ և Պեստովա/Լեոնովիչ (իսկ հետո նույնիսկ երեք զույգ, այդ թվում` Պերշինա/Աքբարով)՝ սահելով սառույցի վրա և կատարելով էլեմենտները սինխրոմ (Ա. Զացեպինի «Արջուկների մասին» երգի երաժշտության հիման վրա):

Սիրողական կարիերայի ավարտից հետո Պեստովան հանդես է եկել բազմաթիվ շոուներում, իսկ հետո Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» սառույցի վրա թատրոնի առաջատար դերասանուհին էր:

1997 թվականից` «Disney on ICE» սառույցի վրա բալետի մենապարուհի: Ներկա պահին ամուսնու՝ Մ. Աքբարովի հետ համատեղ որպես մարզիչ աշխատում է «Rockville Ice Arena»-ում (Ռոքվիլլ, Մերիլենդ, ԱՄՆ)Մերիլենդ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է խորհրդային գեղասահորդ Մարատ Աքբարովի հետ: 1986 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Անժելան:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1977—1978 1978—1979 1979—1980 1980—1981 1981—1982 1982—1983
Ձմեռայն օլիմպիական խաղեր 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 3 2 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 7 4 3 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 1 4 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]