Վերոնիկա Պերշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Պերշինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Вероника Петровна Першина
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 20, 1966(1966-12-20) (57 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Վերոնիկա Պերշինա (ռուս.՝ Вероника Петровна Першина, դեկտեմբերի 20, 1966(1966-12-20), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահք ձևում, գեղասահքի ամերիկյան մարզիչ։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքում է 5 տարեկանից։ Սկսել է մարզվել հայրենի Սվերդլովսկում՝ Կամավոր մարզական ընկերությունում՝ Ալեքսանդր Ռոժինի ղեկավարությամբ։ Այնտեղ էր մարզվում նաև նրա ապագա զուգընկեր Մարատ Ակբարովը։ 1975 թվականին նրանց պարազույգ է կազմում մարզիչ Վլադիմիր Զախարովը[1]։

1977-1978 թվականներին զույգը հաջող ելույթ է ունենում հանրապետական և համամիութենական պատանիների մրցումներում։ Երիտասարդ սպորտսմենները գրավում են Մոսկվայի մարզիչ Ստանիսլավ Ժուկի ուշադրությունը, ով էլ հրավիրել է նրանց գեղասահքի ԲԿՄԱ[1]։ Դրա շնորհիվ էլ 1979 թվականին Պերշինան և Ակբարովը դարձան ԽՍՀՄ զուգասահքի պատմության մեջ առաջին անգամ պատանիների կարգում Աշխարհի առաջնության հաղթողները։ 1981 թվականին անցնելով մեծահասակների կատեգորիա՝ նրանք ԽՍՀՄ առաջնությունում նվաճեցին առաջին հորիզոնականը, սակայն միջազգային մակարդակում նրանց երկար ժամանակ չէր հաջողվում գրավել մրցանակային հորիզոնականներ։ Նրանք 1980-1985 թվականներին ամեն տարի մասնակցում էին Աշխարհի առաջնություններին, սակայն 5-րդ հորիզոնականից վեր բարձրանալ նրանց այդպես էլ չհաջողվեց։ 1982 թվականին տեղափոխվում են մարզվելու նոր մարզչի՝ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ, սակայն սա էլ չի փոխում առանց մեդալների իրավիճակը։ Եվ միայն 1985 թվականին նրանք դառնում են Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր[1][2]։

1986 թվականին սպորտային կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» սառցե թատրոնում։ 1990 թվականին ամուսնու՝ Իգոր Շպիլբանդի, Ելենա Կրիկանովայի և Գոշա Սուրի հետ միասին շրջագայությունից տուն վերադառնալու նախօրեին լքեցին հյուրանոցը Նյու Յորքում և չվերադարձան[3]։

11 տարի աշխատել է որպես մարզիչ Դետրոյդի «The Detroit Skating Club»-ում, այնուհետև 2 տարի հայտնի ամերիկացի մարզիչ Ռիչարդ Կալագանի հետ՝ «The Onyx Skating Academy»-ում։ Ներկա պահին ապրում է Էնն-Արբորում, որտեղ էլ «The Ann Arbor Figure Skating Club»-ում աշխատում է որպես մարզիչ։ Նա ԱՄՆ-ի գեղասահքի ասոցիացիայի անդամ է[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ ամուսնացած է եղել Իգոր Շպիլբանդի հետ։ Սակայն նրանց ամուսնությունը փլուզվեց։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդին՝ Մաքսիմը և դուստրը՝ Կատյան։ Նրա դուստրը՝ Կատյա Շպիլբանդը, ինչպես ծնողները, զբաղվել է գեղասահքով։ 2009 թվականի ԱՄՆ-ի պատանիների առաջնությունում նա գրավել է 1-ին հորիզոնականը[5]։

Ելույթների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 6 5 8 6 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 4 4 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 2 2 3 3
ԽՍՀՄ գավաթ 1
Skate Canada International 2
NHK Trophy 4 1 2
«Московские новости» թերթի մրցանակի տուրնիր 2 2 2 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Вероника Першина и Марат Акбаров: прошедшие школу Жука и Родниной». Sports.ru (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  2. «Вероника Першина - Veronika Pershina - Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  3. Е. Вайцеховская «SELF-MADE IN USA»
  4. [«About Veronica Pershina(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին. About Veronica Pershina(անգլ.)]
  5. Shpilband wins gold at 2010 U.S. Junior Figure Skating Championships in Strongsville, Ohio(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Պերշինա» հոդվածին։