Ռեննիկ Արդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեննիկ Արդո
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 25, 1947(1947-06-25)
Ծննդավայր`Էստոնիայի Հանրապետություն
Մահվան ամսաթիվ`փետրվարի 14, 2009(2009-02-14)[1] (61 տարեկանում)
Մահվան վայր`Պորվոո, Ֆինլանդիա

Ռեննիկ Արդո (ռուս.՝ Ардо Вальтерович Ренник[2], հունիսի 25, 1947(1947-06-25), Էստոնիայի Հանրապետություն - փետրվարի 14, 2009(2009-02-14)[1], Պորվոո, Ֆինլանդիա), խորհրդային գեղասահորդ, զուգասահքում` բրոնզե մրցանակակիր 1978 թվականի ԽՍՀՄ առաջնությունում: Սվերդլովսկի մարզում ԽՍՀՄ սպորտի առաջին վարպետ: ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Երկրորդ կուրսում ամուսնացել է Ջուլիա Ռեննիկի հետ, ում հետ էլ զբաղվել է զուգասահքով Իգոր Բորիսովիչ Մոսկվինի ղեկավարությամբ: Զույգը հանդես է եկել Լենինգրադի հավաքականի կազմում[2][3]:

Ինստիտուտն ավարտելուց հետո 1967 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Սվերդլովսկի շրջանի Պերվոուրալսկ քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկական մարզիչ և ներկայացրել «Уральский трубник» թիմը: 1971 թվականին զույգը Մոսկվայի բաց առաջնությունում գրավեց երրորդ տեղը, որտեղ կատարեցին ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը: Նրանք դարձան Սվերդլովսկի շրջանում առաջին գեղասահորդները, ովքեր արժանացան այս կոչմանը: Այս հաջողությոունից հետո տեղափոխվեցին Սվերդլովսկ, որպեսզի շարունակեն մարզումները Իգոր Քսենոոֆոնտովի ղեկավարությամբ[2][3]:

Հաջորդ սեզոնները զույգին բերեցին շատ հաղթանակներ. Յուլյա և Արդո Ռեննիկնները բազմիցս դարձան հանրապետական առաջնության հաղթողներ, ԽՍՀՄ Գավաթի առաջնությանը զբաղեցրին մրցանակային տեղեր, հաղթեցին ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում: 1978 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայում, հանդես գալով բարդ ծրագրով, այդ թվում` եռակի ռիտտբերգեր թռիչքը, նվաճեցին բրոնզե մեդալ` միաժամանակ ստանալով ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: Այսպիսով, զույգը դարձավ երկրում երրորդ ուժեղագույնը[2][3]:

Դրանից հետո Ռենիկների սպորտային կարիերան ավարտվեց: Նրանք շարունակում էին աշխատել որպես մարզիչ «Юность» սպորտային համալիրում: Նրանց սաներից են` պատանիների կարգում զուգասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Կվաշնինը և պատանիների կարգում զուգասահքի բրոնզե մրցանակակիրներ Իրինա Սայֆուտդինովան և Ալեքսեյ Տիխոնովը, զուգասահքում ՌՍՖՍՀ չեմպիոններ Յուլյա Բիստրովան և Ալեքսանդր Տարասովը: 1983 թվականին Յուլյա և Արդո Ռեննիկնները արժանացել են «ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ» կոչմանը: 1985 թվականին ծնվել է նրանց աղջիկը` Դիանան[4]` Էստոնիայի զուգասահքի ապագա քառակի չեմպիոնը[2][3]:

1990-ականների սկզբներին այս ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվում է Ֆինլանդիա, սկզբում` Օուլու, հետո` Պորվոո: Նրանք մարզում են Ֆինլանդիայի և Էստոնայի գեղասահորդներին, այդ թվում` մրցումների են պատրաստում իրենց աղջկան Ալեքսեյ Սակսի հետ զուգասահքում հանդես գալու համար, ովքեր էլ հանդես են գալիս Էստոնիայի ազգային հավաքականի կազմում[2][3]:

Արդո Ռեննիկը վախճանվել է 2009 թվականի փետրվարի 14-ին Պարվոոյում[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեննիկ Յուլյա Դմիտրևնա` կինը և պարտնյորը, մարզիչ[3]
  • Ռեննիկ Լիյվո` եղբայրը, մենասահորդ գեղասահքում[5][6]
  • Ռեննիկ Դիանա` աղջիկը, Էստոնիայի չեմպիոն` զուգասահքում[3]

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլյա Ռեննիկի հետ[2][3]
Մրցումներ/Մրցաշրջան 1970—1971 1971—1972 1972—1973 1973—1974 1974—1975 1975—1976 1976—1977 1977—1978
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 5 8 5 5 3[к 1]
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 5 3
Кубок СССР 2 3 4 2 2
ՌՍՖՍՀ առաջնություն 1 2 1 1 1
ՌՍֆՍՀ ժողովուրդների առաջնություն 1 1
Նշումներ|group=к

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (1971)[3]
  • Ներառված է Սվերդլովսկի մարզային խորհրդի «Սպարտակ» ՄՊՄ-ի Փառքի գրքում[3]
  • ՌՍՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ (1983)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Eesti Spordi Biograafiline Leksikon
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ренник Ардо Вальтерович»։ www.igorksenofontov.in։ Վերցված է 2017-06-14 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Crystal Report Viewer»։ www.isuresults.com։ Վերցված է 2017-06-14 
  5. «Спорт на Урале - 1971-1980 годы Динамо» (ru-ru)։ sportufo.ru։ Վերցված է 2017-06-14 
  6. «После 70-летнего перерыва на Олимпиаде выступит эстонский дуэт фигуристов»։ RUS Delfi։ 1135593976։ Վերցված է 2017-06-14 


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "к", but no corresponding <references group="к"/> tag was found