Ալեքսեյ Տիխոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Տիխոնով
Rus-nat-tikhonov.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 1, 1971(1971-11-01) (48 տարեկան)
Ծննդավայր`Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Լյուդմիլա Վելիկովա

Ալեքսեյ Տիխոնով (ռուս.՝ Алексе́й Влади́мирович Ти́хонов, նոյեմբերի 1, 1971(1971-11-01), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում՝ Մարիա Պետրովայի հետ: Նրանք միասին դարձել են աշխարհի չեմպիոն (2000 թվական), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), Ռուսաստանի չեմպիոն (2006 թվական): 2007 թվականին զույգը հրաժեշտ է տվել սիրողական սպորտին: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Բացի դրանից` Իրինա Սայֆուտդինովայի հետ ներկայացրել է ԽՍՀՄ-ը: Ալեքսեյ Տիխոնովը 1989 թվականին աշխարհի պատանեկան առաջնությանը բրոնզե մեդալակիր էր: 1992-1994 թվականներին նա ներկայացրել է Ճապոնիան` զույգ կազմելով Յուկիկո Կավասակիի հետ և երկու անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Տիխոնովը գեղասահքով սկսել է զբաղվել հինգ տարեկանից: Նրա առաջին մարզիչն էր Վերա Բիրբրայերը: Տասնչորս տարեկանում մենասահքից անցել է զուգասահք, իսկ 1987 թվականին տեղափոխվել է Սվերդլովսկ` Արդո և Յուլիա Ռեննիկների մոտ մարզվելու համար: Ալեքսեյն իր առաջին ակնհայտ հաջողությանը հասավ Իրինա Սայֆուտդինովայի հետ. նրանք 1989 թվականին աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալ: Մեկ տարի անց զույգը բաժանվեց եւ Տիխոնովը տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ` մարզվելու Վլադիմիր Զախարովի մոտ` Եկատերինա Մուգորովայի հետ: Նոր զույգը միասին հանդես եկավ մոտ երկու տարի, որից հետո զուգընկերուհին ամուսնացավ և հրաժեշտ տվեց սիրողական գեղասահքին:

Ռուսաստանում Ալեքսեյի համար նոր զուգընկերուհի չգտնվեց, և Վիկտոր Ռիժկինի առաջարկով նա 1992 թվականի ամռանը տեղափոխվեց Ճապոնիա ու դարձավ նախկին մենասահորդուհի Յուկիկո Կավասակիի զույգը: Մրցակցության բացարձակ բացակայության պատճառով (Ճապոնիայում զուգասահքը շատ վատ է զարգացած) զույգը կրկնակի անգամ դարձավ երկրի չեմպիոն: Միջազգային մակարդակում նրանք աշխարհի առաջնությունում զբաղեցրին տասնհինգերորդ հորիզոնականը և 1993 թվականին «NHK Trophy» մրցաշարում նվաճեցին բրոնզե մեդալ:

1994 թվականի ամռանը արձակուրդի նպատակով եկավ Ռուսաստան և առաջարկ ստացավ Տատյանա Տարասովայից` հանդես գալ «Բոլոր աստղերը» սառցե շոուում: Ալեքսեյը որոշեց հրաժեշտ տալ սիրողական սպորտին: Երեք տարի շարունակ Տիխոնովը թատրոնում Իննա Վոլյանսկայայի հետ հանդես է եկել տարբեր ելույթներով: «Մոխրոտում» խաղացել է արքայազնի դեր, այնուհետև «Գեղեցկուհին և հրեշում»` հրեշի դերը:

Սակայն Ալեքսեյը երազում էր վերադառնալ մեծ սպորտ: 1996 թվականի փետրվարին նա փորձեց սահել Մարիա Պետրովայի հետ, ով առանց զուգընկեր էր մնացել Պետրովա-Անտոն Սիխառուլիձե զույգի բաժանումից հետո, սակայն չհամարձակվեց շոուի կայուն աշխատանքը և Մոսկվայի բնակությունը փոխել Սանկտ-Պետերբուրգի անհասկանալի հեռանկարներով ու մեկ ամիս անց վերադարձավ թատրոն, որտեղ մնաց մինչև 1998 թվականը` մինչև վերջինիս փլուզվելը:

1998 թվականի ամռանը Ալեքսեյը առաջարկում է Մարիա Պետրովային նորից զույգ կազմել: Արդեն չորս ամիս հետո նրանք նվաճեցին իրենց առաջին ոսկե մեդալը` Գերմանիայում կայացած «Bofrost Cup on Ice»-ի Գրան-Պրի փուլում, որից հետո անցան ֆինալ և զբաղեցրին երրորդ հորիզոնականը, իսկ հետո, նույն մրցաշրջանում, հաղթեցին Եվրոպայի առաջնությունում:

2000 թվականին Մարիա Պետրովա և Ալեքսեյ Տիխոնով զույգը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն (2006 թվական), մասնակցել է երկու օլիմպիական խաղերի (2002 թվականին` 6-րդն էին, իսկ 2006 թվականին` 5-րդը):

2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Պետրովան և Տիխոնովը հայտարարեցին պրոֆեսիոնալ սպորտից իրենց հեռանալու մասին: Սակայն հետագայում, Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի խնդրանքով, որոշեցին որպես սիրողական սպորտաձևի ներկայացուցիչներ մնալ ևս մեկ մրցաշրջան[1]: Վերջին տարում զույգը համատեղում էր սիրողական սպորտը և «Աստղերը սառույցի վրա» շոուին մասնակցությունը: Կարիերայի վերջին աշխարհի առաջնությունում Մարիան և Ալեքսեյը կարճ ծրագրում ընդամենը 11-րդ տեղը զբաղեցրին, իսկ կամայական ծրագրից հրաժարվեցին, քանի որ Տիխոնովը վնասվածք էր ստացել: Տոկիոյից վերադառնալուց հետո զույգը հայտարարեց սպորտից վերջնական դուրս գալու մասին[2]:

Սպորտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 1-ին Ալեքսեյ Տիխոնովն ու իր զուգընկերուհի ու կին Մարիա Պետրովան ունեցել են դուստր` Պոլինա անունով[5]:

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի կողմից
  • Մ. Պետրովայի հետ
Մրցում/Մրցաշրջան 1998—99 1999—00 2000—01 2001—02 2002—03 2003—04 2004—05 2005—06 2006—07
Ձմեռային օլիմպիական խաղեր 6 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 1 4 4 3 4 2 3 WD
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 1 4 3 3 2 3 3 2
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 2 2 3 2 2 2 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 3 4 5 5 3 3 2 4 6
Skate Americ|Գրան-Պրիի փուլեր 2
Skate Canada|Գրան-Պրիի փուլեր 2 3 2
Bofrost Cup|Գրան-Պրիի փուլեր 1 1 2 3 4
Cup of China|Գրան-Պրիի փուլեր 3 1
Trophee Eric Bompard|Գրան-Պրիի փուլեր 2 1
Cup of Russia|Գրան-Պրիի փուլեր 1 2 2 2
NHK Trophy|Գրան-Պրիի փուլեր 5 1 3 4 1 1
  • WD = դուրս է եկել մրցումներից
  • Ճապոնիայի կողմից
  • Յուկիկո Կավասակիի հետ


Մրցումներ 1992—1993 1993—1994
Գեղասահքի աշխարհի առաջնություն 15
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 1 1
NHK Trophy 3
Bofrost Cup on Ice 4
  • ԽՍՀՄ-ի կողմից
  • Իրինա Սայֆուտդինովայի հետ
Մրցումներ 1988—1989
Պատանիների միջև գեղասահքի աշխարհի առաջնություն 3

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007` Сваха (հեռուստասերիալ)` կամեո
  • 2008` «Թեժ սառույց» (հեռուստասերիալ)` Նիկոլայ Ռոկոտով
  • 2010` Путейцы-2 (հեռուստասերիալ)` կամեո
  • 2012` Արտակարգ իրավիճակ»` Մաքսիմի հայրը` մարդը սուպերմարկետից
  • 2014` «Մենք` պապիկի հետ»` ռեժիսոր` Ալեքսանդր Կուլյամին
  • 2014` «Սրտի հիշողությունը» (մինի-սերիալ)` Ալեեքսեյ Կոռնեև, Սաշայի հայրը
  • 2015` «Գործնական առաջարկություն» (կարճամետրաժ)
  • 2015` «Ծովային սատանաներ» (հեռուստասերիալ)
  • 2015` «Թիմը» (սերիալ)
  • 2017` «Բումերանգ» (սերիալ)
  • 2017` «Երկրորդ հայացք»

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009` «Աննորմալը»
  • 2016` «Հրեշտակը Բավարիայից»` Պաուլ Շպիլի դերը «Լև Շտուրմանի թատրոնում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]