Նատալյա Լեբեդևա
Նատալյա Լեբեդևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Наталья Борисовна Лебедева |
Մասնագիտացում` | գեղասահորդ, գեղասահքի մարզիչ, technical specialist և assistant technical specialist |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | դեկտեմբերի 16, 1964 (56 տարեկան) |
Ծննդավայր` | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)` |
Նատալյա Լեբեդևա (ռուս.՝ Наталья Борисовна Лебедева, դեկտեմբերի 16, 1964, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդուհի, մարզիչ։ ԽՍՀՄ երկակի չեմպիոն մենասահքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ուկրաինայում, իսկ 1970-ականներին տեղափոխվել է Սվերդլովսկ։ Մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ (սակայն, միջազգային մրցումներում նրան ուղեկցում էին Վ. Կովալյովը, Էդուարդ Պլիները[1], Բ. Ռոգացկինը[2] և այլոք)։ Առաջին խոշոր մրցումներից մեկը Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների 1978 թվականի Ձմեռային սպարտակիադան էր, որտեղ էլ Նատալյան աղջիկների մեջ գրավեց 15-րդ հորիզոնականը[3]։ Մեծահասակների կարգում առաջին մրցումը 1981 թվականի ապրիլին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ Գավաթի առաջնությունն էր, որտեղ նատալյան զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ 1984 թվականին նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ազգային հավաքականի կազմում։ Վնասվածքի պատճառով բաց է թողնում 1987-1988 թթ.. մրցաշրջանը։ 1988 թվականի հոկտեմբերին Skate Canada-յի մրցումներում Նատալյան կատարում է իր լավագույն ազատ ծրագիրը` Պ. Ի. Չայկովսկու երաժշտությամբ։ Ծրագիրը կատարվեց մեծ արագությամբ, ոգեշնչմամբ, անթերի կատարված չորս եռակի ցատկով (չնայած նրան, որ նրան ուղեկցում էր ևս մեկ մարզիչ՝ Գ. Յա. Զմիևսկայա)`հասնելով հաղթանակի (այդ թվում`առաջ անցնելու ամերիկուհի Դ. Թրեներից): 1989 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: 1990 թվականի դեկտեմբերին երկրորդ անգամ է դառնում ԽՍՀՄ չեմպիոն: 1990 թվականին Լենինգրադում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջնությունների պատմության մեջ վերջինը, մեծ տարբերությամբ հաղթում է երկու պարտադիր ֆիգուրները (բոլոր ինը դատավորները Նատալյային 1-ին տեղը տվեցին ֆիգուրների համար շատ բարձր գնահատականներով՝ մինչև 4,5): Հաջորդը կարճ ծրագիրն էր, և նա ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Եվրոպայի առաջին խորհրդային չեմպիոնուհին: Սակայն ազատ ծրագրում երեք անգամ վայր ընկնելուց (եռակի տուլուպ և երկու կրկնակի սալխ) և միայն մեկ մաքուր կատարված եռակի ցատկից հետո (տուլուպ) նորից զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Ծրագրերը, որոնք հիմնականում բեմադրվում էին հիմնականում դասական երաժշտության վրա, առանձնանում էին խիստ զսպված ոճով: Նա ուներ ընդամենը ընդամենը երկու եռակի ցատկ`տուլուպ և սալխ: Նա կատարեց քայլերով յոթ ցատկեևից կազմվախ օրիգինալ կոմբինացիա`ցատկ շպագատ, վալլեյ, օյլեր և կրկնակի սալխ:
1993 թվականին տեղափոխվել է Մինսկ, որտեղ աշխատել է որպես մարզիչ: 1994 թվականի Օլիմպիական խաղերում արդեն ելույթ էին ունենում նրա սաները` Ելենա Գրիգորևա/Սերգեյ Շեյկո բելառուսական զույգը։ Ներկա պահին մարզում է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Համարվում է միջազգային կարգի դատավոր, դատում է սիրողական և ռուսական մակարդակի մրցույթները։
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/Տարի | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | - | - | - | - | - | - | - | - | - |
Գեղասահքի աշխարհի առաջնություն | - | - | - | 7 | 10 | - | - | 5 | 5 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | - | - | - | 6 | 4 | - | - | 2 | 2 |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 8 | 5 | 1 | 3 | 3 | - | 2 | 2 | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Спорт на Урале - Плинер Эдуард Георгиевич» (ռուսերեն)։ sportufo.ru։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Спорт на Урале - Рогацкин Борис Владимирович» (ռուսերեն)։ sportufo.ru։ Վերցված է 2017-06-16
- ↑ Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978 Archived 2012-02-01 at the Wayback Machine.(չաշխատող հղում)