Իգիթ Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգիթ Ղարիբյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1937(1937-12-01) (81 տարեկան)
Մեղրաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2005)
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937(1937-12-01), Մեղրաձոր, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում[1]: 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով: 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով: 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ[2], 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ[3]: 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում: 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Գիտահետազոտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին[4]: Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974), Թանահատի վանական համալիրում (1970-1982) և Բջնի ամրոցում (1977-1980 և 2003-2007 թվականներ): Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին: Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն: Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում):

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նշանավոր մարդիկ Հրազդանի տարածաշրջանից»։ www.hrazdanmuseum.am։ Վերցված է 2017-01-02 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Իգիթ Գարեգինի Ղարիբյան»։ ysu.am։ Վերցված է 2017-01-02 
  4. «Կոհա առցանց քարտարան, Ղարիբյան, Իգիթ Գարեգինի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2017-01-02