Jump to content

Ժոզեֆ Բաստիանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Բաստիանիչ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲոստոնի քոլեջ և Fordham Preparatory School?
Մասնագիտությունձեռնարկատեր, ռեստորատոր, գինեգործ, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դեմք և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներմայր՝ Lidia Bastianich?
Ստորագրություն
Изображение автографа
 Joe Bastianich Վիքիպահեստում

Ժոզեֆ Բաստիանիչ (սեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեստորատոր, հեղինակ և հեռուստատեսային դեմք: Վերջինս Lidia Bastianich-ի հետ, ով նրա մայրն է և բիզնես գործընկերը, ղեկավարում է 30 ռեստորան 4 երկրներում՝ ներառյալ Osteria Mozza իտալական ռեստորանը Լոս Անջելեսում, որն ընդլայնել է իր մասշտաբները 2010 թվականին: Սույն թվականին Բաստիանիչն ու իր մայրը սկսել են համագործակցել բիզնեսմեն Oscar Farinetti-ի հետ՝ «Eataly» բարձրակարգ ուտելիքի և գինու շուկան («Eataly»-ն բացի շուկայից իր մեջ ներառում է նաև ռեստորաններ, հացաբուլկեղենի բաժին, մանրածախ ապրանքներ և խոհարարական դպրոց ) Բոստոնում, Չիկագոյում, Լաս Վեգասում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում և Ստոկհոլմում հիմնելու նպատակով:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Բաստիանիչը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 17-ին, Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասի Աստորիա շրջանում[3]՝ Իստրիայի իտալացի ներգաղթյալներ Ֆելիս և Լիդիա Բաստիանիչների ընտանիքում[4]: Նրա ծնողները ծնվել են Իստրիայում (այժմ՝ Խորվաթիա) և տեղափոխվել են Միացյալ Նահանգներ 1958 թվականին Իստրիայի գաղթի ժամանակ: Չնայած ազգությամբ իտալացի լինելուն՝ ԴՆԹ թեստերը ցույց են տվել, որ Բաստիանիչի ընտանիքի մորական կողմն ունի արևելաեվրոպական և հարավ-արևելաեվրոպական ծագում: Բաստիանիչի մայրը փաստում է, որ ինքն իրեն իտալացի է համարում, չնայած ունի նաև սլավոնական արմատներ[5]: Ջոն մեծացել է՝ աշխատելով իր ծնողների «Felidia »իտալական ռեստորանում, որը գտնվում էր Մանհեթենում: Նա հաճախել է «Fordham Preparatory» դպրոց՝ մինչև Բոստոնի քոլեջ ընդունվելը, որտեղ ավարտել է ֆինանսների ֆակուլտետը[6][7]:

ՈՒոլ Սթրիթում 1 տարի պարտատոմսեր վաճառելուց հետո Բաստիանիչը թողեց իր հիմնական մասնագիտությունը և, չնայած ռիսկերին, մուտք գործեց ուտելիքի արդյունաբերություն[8]: Նա կատարեց մեծ ճանապարհորդություն Իտալիայում: 1993 թվականին մոր հետ միասին նա հիմնադրեց «Becco» իտալական ռեստորանը (իտալերենից թարգմանած՝ «կտուց»[9]): Հետագայում Ջոն համագործակցեց Mario Batali-ի հետ՝ «Babbo» (իտալերենից թարգմանած՝ «Հայրիկ»)[10] իտալական ռեստորանը և գինու խանութը հիմնադրելու նպատակով, որը հետագայում «The New York Times»-ի կողմից արժանացավ 3 աստղի[11] և որը վերջին 40 տարվա մեջ առաջին՝ մրցանակի արժանացած իտալական ռեստորանն էր: « Babbo» ռեստորանը նաև արժանացել է 1 Միշլենյան աստղի: Մոր հետ միասին Բաստիանչը հիմնադրել է 7-ից ավել ռեստորան Նյու Յորքում. «Lupa», «Esca», «Casa Mono», «Bar Jamon», «Otto», «Del Posto» և «Eataly» (իտալական շուկա): 2010 թվականին «Del Posto» ռեստորանը, ստացավ 4 աստղ «The New York Times»-ի կողմից[12]. այն Նյու Յորքի՝ այդ մրցանակին արժանացած 5 ռեստորաններից մեկն էր[13]: Բաստիանիչները հետագայում ընդլայնեցին իրենց «ռեստորանային կայսրությունը». 10 ռեստորան Նյու Յորքում, 4 ռեստորան Լաս Վեգասում, 3 ռեստորան Լոս Անջելեսում, 2 ռեստորան Սինգապուրում, 1 իտալական շուկա Չիկագոյում, 1 իտալական շուկա Բոստոնում, 1 իտալական շուկա Լոնդոնում և 2 ռեստորան ՀոնԿոնգում: Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո Mario Batali-ն հրաժարվեց իր ռեստորաններից՝ վաճառելով իր մասնաբաժինը Բաստիանիչին և նրա քրոջը՝ Tanya Bastianich Manuali-ին[14]: «Otto» գինու խանութն ու պիցցերիան փակվեց կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ժամանակ: Երբ այն փակվեց «TimeOut» ամսագիրը գրեց. « Սա մի գեղեցիկ վայր էր՝ մարմարապատ գինու խանութով, որտեղ առաջարկում էին գինի, պանիր և խոզապուխտ, ինչպես նաև ավելի պաշտոնական ճաշարանով, որտեղ առաջարկվում էր պիցցա և պաստա և ուր հաճելի էր շաբաթվա ցանկացած օր հաճախելը: Մենք նաև կկարոտենք ձիթապտղի յուղով պաղպաղակը[15]: »

Բաստիանիչը 2՝ մրցանակի արժանացած իտալական գինիների մասին գրքերի համահեղինակ է: Նա նաև ունի մեմուարներ՝ «Restaurant Man», որը 2012 թվականի մայիսին՝ թողարկվելուց դեռ 1 շաբաթ չանցած դարձավ «New York Times»բեսթսելլեր[16]:

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիանիչը եղել է մրցավար տարբեր խոհարարական հաղորդաշարերում՝ ամերիկյան ՄաստերՇեֆում, մինչև այն սկսեց շատ ժամանակ տանել նրանից[17], ինչպես նաև «Մանկական ՄաստերՇեֆ»-ում՝ մինչև 2015 թվականի գարուն, երբ 2 հաղորդաշարերում էլ նրան փոխարինելու եկավ Christina Tosi-ն Բաստիանիչի՝ 2014 թվականի նոյեմբերին ֆրանչայզինգից հրաժարվելուց հետո: Ինչևէ, 2018 թվականի մարտի 2-ին նա ժամանակավորապես վերադարձավ «Մանկական ՄաստերՇեֆ»-ի 6-րդ եթերաշրջան որպես մրցավար[18], իսկ ՄաստերՇեֆ վերադարձավ 9-րդ եթերաշրջանից, որը սկսվել էր 2018 թվականի հունիսից: Նա մրցավար է եղել նաև իտալական համանուն «MasterChef Italia» 8 եթերաշրջանից բաղկացած հաղորդաշարում, որը ցուցադրվում էր «Sky Uno» իտալական հեռուստաալիքով[19]: 2019 թվականի մայիսին Բաստիանիչը հայտարարարեց «MasterChef Italia» հաղորդաշարից հեռանալու մասին՝ երաժշտությանը նվիրվելու նպատակով[20]: Նույն թվականի սեպտեմբերի կեսերին Բաստիանչը թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Aka Joe» վերնագրով[20]:

Բաստիանիչը նաև հանդես է եկել «MasterChef Canada» հաղորդաշարում որպես հյուր մրցավար 1-ին եթերաշրջանի 14-րդ սերիայում[21]: Tim Love-ի և Antonia Lofaso-ի հետ միասին Ջոն նկարահանվել է CNBC ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրվող «Restaurant Startup» ամերիկյան ռեալիթի շոուում, որի գործադիր տնօրեններից մեկը հենց ինքն է[22]:

Բաստիանիչը հատուկ մասնակցություն է ունեցել նաև «An American Girl: Grace Stirs Up Success» ֆիլմում, որտեղ մրցավարի դեր է տարել «Մանկական ՄաստերՇեֆ»-ի՝ ֆիլմի համար հորինված եթերաշրջանում[23]:

2016 թվականի մարտի 16-ից Guido Meda-ի և Davide Valsecchi-ի հետ միասին Ջոն հանրությանը հանձնեց «Top Gear Italia» 1 եթերաշրջանից բաղկացած իտալական ավտոմոբիլային շոուն: 2020 թվականի գարնանը նա նաև հանդես եկավ որպես մրցավար «Sky Uno» իտալական հեռուստաալիքով հեռարձակվող «Italia's Got Talent» և «Family Food Fight Italia» հաղորդաշարերում[24]:

2024 թվականին Բաստիանիչը մասնաակցեց «The Masked Singer» հաղորդաշարի 11-րդ եթերաշրջանին: Նա հեռացվեց մրցույթից «Billy Joel Night» սերիայում[25]:

Batali and Bastianich Hospitality Group own several restaurants mostly in New York City and Los Angeles, including Becco in NYC, Chi Spacca and Osteria Mozza in Los Angeles.

  • BABBO Ristorante e Enoteca, New York City
  • Bar Jamon, New York City[26]
  • Becco, New York City[27]
  • Birreria, New York City[28]
  • Casa Mono, New York City[29]
  • Chi Spacca, Los Angeles[30]
  • Eataly, New York City[31]
  • ESCA, New York City[32]
  • Lidia's, Kansas City, Missouri[33]
  • LUPA, New York City[34]
  • Mozza2Go, Los Angeles, California[35]
  • Orsone, Cividale del Friuli (Frazione Gagliano), Italy[36]
  • Joe's American BBQ, Milan, Italy[37]
  • Osteria Mozza, Los Angeles, California[38]
  • Pizzeria Mozza, Los Angeles, California / Newport Beach, California[39]
  • Tarry Wine, Port Chester[40]
  • Tarry Lodge, Port Chester (closed) / Westport, Connecticut[41]
  • Tarry Lodge, New Haven, Connecticut[42]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիանիչն ապրում է Նյու Յորքում իր կնոջ՝ Deanna-ի և երեխաների՝ Olivia-ի, Ethan-ի և Miles-ի հետ[43]: Նա խոսում է իտալերեն[44]:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
2010–մեր օրեր MasterChef Մրցավար / Հյուր մրցավար 208-րդ սերիա
2011–2019 MasterChef Italia Մրցավար 85-րդ սերիա
2013–2018 MasterChef Junior Մրցավար 36-րդ սերիա
2014 MasterChef Canada Հյուր մրցավար 3-րդ սերիա
2014 Restaurant Startup Ջո Բաստիանիչ 14-րդ սերիա
2020–2021 Italia's Got Talent Մրցավար 3-րդ սերիա
2016 Top Gear Italy Ջո Բաստիանիչ 6-րդ սերիա
2023 Call My Agent - Italy! Ջո Բաստիանիչ Սերիա: Pierfrancesco e Anna
2024 The Masked Singer Spaghetti & Meatballs 11-րդ եթերաշրջան, մասնակից, էպիզոդ: Group C Premiere: Billy Joel Night
2024 L'isola dei famosi Ջո Բաստիանիչ Մասնակից

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015. Healthy Pasta: The Sexy, Skinny, and Smart Way to Eat Your Favorite Food. (Knopf)
  • 2014. Giuseppino. Da New York all'Italia: storia del mio ritorno a casa. (Potter)
  • 2013. Restaurant Man. (Knopf)
  • 2010. Grandi Vini: An Opinionated Tour of Italy's 89 Finest Wines. (Potter)
  • 2005. Vino Italiano: The Regional Wines of Italy. (Potter)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 IL PICCOLO (իտալ.) — 1881.
  3. Yi, Christine (2008-10-28). «Passion for Food Adjusts to Fit Passion for Running». The New York Times.
  4. «Bastianich, Joseph». Current Biography Yearbook 2011. Ipswich, Massachusetts: H.W. Wilson. 2011. էջեր 50–54. ISBN 9780824211219.
  5. Dretzin, Rachel; Gladsjo, Leslie Asako; McGee, Dyllan; Kunhardt, Peter; Segaller, Stephen (November 2020). «Flight». Finding Your Roots. PBS.
  6. «Joe Bastianich – Italian Journal» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-18-ին.
  7. «Joseph F. Bastianich, Class of 1985, P '18, '20». www.fordhamprep.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-18-ին.
  8. Passing the Toque: For a New Generation, Hospitality Is Destiny, Suzanne Hamlin, published January 10, 1996; retrieved February 1, 2008.
  9. «Բառարան իտալերէն-հայերէն, Հայր Վահան Վարդապետ Օհանեան - Becco». www.nayiri.com. Վերցված է 2024-07-27-ին.
  10. «Բառարան իտալերէն-հայերէն, Հայր Վահան Վարդապետ Օհանեան - Babbo». www.nayiri.com. Վերցված է 2024-07-27-ին.
  11. Bruni, Frank (2004-06-09). «Arias From the Kitchen As the Dining Room Rocks». The New York Times.
  12. Sifton, Sam (2010-09-29). «A Modern Italian Master». The New York Times.
  13. «Four-Star Restaurants in New York». The New York Times. 23 January 2018. Վերցված է 10 February 2018-ին.
  14. Durkin, Erin (2019-03-06). «Mario Batali gives up his restaurants a year after sexual assault allegations». the Guardian. Վերցված է 2022-01-11-ին.
  15. Christina Izzo, Bao Ong, Amber Sutherland-Namako (October 29, 2021), «75 notable NYC restaurants and bars that permanently closed since 2020», TimeOut{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Chefs Find Winner's Circle Familiar Turf». The New York Times. 2008-06-11.
  17. Owen, Rob (2015-07-10). «TV Q&A: 'Ellen' moving to WTAE, 'Masterchef' and PBS self-censorship». Pittsburgh Post-Gazette.
  18. «Meet the 6 Chicago-area kids competing on 'MasterChef Junior'». Chicago Tribune. February 26, 2018. Վերցված է February 26, 2018-ին.
  19. «I giudici di MasterChef Italia 7». masterchef.sky.it. Արխիվացված է օրիգինալից 2017-11-23-ին.
  20. 20,0 20,1 «Joe Bastianich leaves Masterchef». unravelmalta.com. (չաշխատող հղում)
  21. Youdan, Caroline (2014-04-23). «Masterchef Canada Recap, episode 14: "I will shed blood, sweat and tears to win this title"». Toronto Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-18-ին.
  22. «New Season of CNBC's 'Restaurant Startup' is Back Wednesday, January 6 with Bigger Deals than Ever Before». CNBC. 2015-11-18. Վերցված է 2022-01-11-ին.
  23. Galarza, Daniela (8 April 2015). «American Girl Flick Captures Timeless Drama of MasterChef Junior». Eater. Վերցված է 10 June 2015-ին.
  24. «Joe Bastianich: "Vi racconto la New York sparita tra canzoni e aneddoti"». 12 May 2019.
  25. Schneider, Michael (March 20, 2024). «'The Masked Singer' Reveals Identity of Spaghetti & Meatballs: Here Is the Celebrity Under the Costume». Variety. Վերցված է May 30, 2024-ին.
  26. «Bar Jamon». Casamononyc. Վերցված է October 30, 2023-ին.
  27. «Becco». Becco nyc. Վերցված է October 30, 2023-ին.
  28. «Birreria». Serra by Birreria. Վերցված է October 30, 2023-ին.
  29. «Casa Mono». Casamononyc. Վերցված է October 30, 2023-ին.
  30. «Chi Spacca». Chispacca. Վերցված է October 30, 2023-ին.
  31. «Eataly Nyc Flatiron». eataly.com. Վերցված է October 30, 2023-ին.
  32. «ESCA». New York Magazine. 20 February 2019. Վերցված է October 30, 2023-ին.
  33. «Lidias». Lidias Kansas City. Վերցված է October 30, 2023-ին.
  34. «Lupa». Lupa restaurant. Վերցված է October 30, 2023-ին.
  35. «Mozza2Go». Pizzeriamozza. Վերցված է October 30, 2023-ին.
  36. «Cividale del Friuli». City Seeker. Վերցված է October 30, 2023-ին.
  37. «Joe's American BBQ». Joesamericanbbq. Վերցված է October 30, 2023-ին.
  38. «Osteria Mozza». Osteriamozza. Վերցված է October 30, 2023-ին.
  39. «Pizzeria Mozza». pizzeriamozza. Վերցված է October 30, 2023-ին.
  40. «Tarry Wine». Terrysnyc. Վերցված է October 30, 2023-ին.
  41. «Tarry Lodge». Bandbgroup.wpengine. Վերցված է October 30, 2023-ին.
  42. «Tarry Lodge». Opentable. Վերցված է October 30, 2023-ին.
  43. Resnick, Leah (2021-12-16). «Joe Bastianich's Transformation Is Seriously Turning Heads». Mashed (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-18-ին.
  44. Roxborough, Scott (2014-10-15). «MIPCOM: 'MasterChef' Judge Joe Bastianich Launches Italian Production Company». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]