Ժան Ֆրանսուա Միլլե
Ժան Ֆրանսուա Միլլե ֆր.՝ Jean-François Millet | |
---|---|
Ի ծնե | Jean-François Millet |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրևիլ-Ագ[4][5][1][…] |
Վախճանվել է | հունվարի 20, 1875[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բարբիզոն[6][1][7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (մայիսի 18, 1839) |
Մասնագիտություն | մաճկալ, նկարիչ, փորագրիչ, գծագրող, լուսանկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | ռեալիզմ[8] |
Ժանր | ժանրային նկարչություն[8] և բնանկար[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Հասկեր հավաքողները, Անժելյուս, Կարտոֆիլի բերքահավաք և The Sower?[9] |
Ուսուցիչ | Թեոֆիլ Լանգլուա դը Շեվրևիլ և Պոլ Դելարոշ[10] |
Աշակերտներ | Louis Auguste Albert Paul?, Henri Rouart?, Claude-Charles Bourgonnier? և Amélie van Assche? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց |
Ամուսին | Pauline Virginie Ono-dit-Biot? և Catherine Marie Joseph Lemaire? |
Զավակներ | Marie-Rosalie Millet? և Jean-François Millet? |
Jean-François Millet (II) Վիքիպահեստում |
Ժան Ֆրանսուա Միլլե (ֆր.՝ Jean-François Millet հոկտեմբերի 4, 1814[1][2][3][…], Գրևիլ-Ագ[4][5][1][…] - հունվարի 20, 1875[1][2][3][…], Բարբիզոն[6][1][7]), ֆրանսիացի գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլեն ծնվել է Շերբուրի մոտ գտնվող Լա Մանշ նեղուցի ափին՝ Գրյուշի գյուղում՝ ունևոր գյուղացու ընտանիքում։ Նրա գեղանկարչական ընդունակությունները ընտանիքի կողմից ընկալվեց որպես երկնային պարգև։ Ծնողները նրան գումար տվեցին և թույլ տվեցին գեղանկարչություն սովորել։ 1837 թվականին տեղափոխվել է Փարիզ և երկու տարի ուսանում է գեղանկարիչ Պոլ Դելարոշի արվեստանոցում (1797-1856)։ 1840 թվականին երիտասարդ գեղանկարիչը սկսեց իր աշխատանքները ցուցադրել Սալոնում։
1849 թվականին գեղանկարիչը հաստատվեց Բարբիզոնում և մինչև կյանքի վերջ ապրում էր այնտեղ։ Գյուղական կյանքի և բնության պատկերումը Միլլերի համար դարձավ առաջնային։ «Ես գյուղացի եմ և ոչ ավելին, քան գյուղացի»,— ասում էր նա ինքն իր մասին։
Գյուղացիների աշխատանքի դժվարությունը, նրանց աղքատությունը և համակերպվելը պատկերվել են «Հասկեր հավաքողները» (1857) նկարում։ Կանանց մարմիներն առաջ թեքված՝ դաշտի ֆոնին․ միայն այսպես նրան կհաջողվի հավաքել հունձքից հետո մնացած հասկերը։ Ողջ նկարը լի է արևով և օդով։ Աշխատանքը հրապարակախոսների և քննադատների կողմից տարբեր գնահատանքի արժանացավ, որը նկարչին ստիպեց ժամանակավորապես դիմել գյուղական կենցաղի ավելի քնարական կողմերին։
«Անժելյուս» նկարը (1859) ցույց տվեց, որ Միլլեն կարող է իր աշխատանքներում փոխանցել նուրբ զգացմունքային ապրումներ։ Դաշտում արձանացած են 2 միայնակ ֆիգուրներ՝ մարդ ու կին․ լսելով երեկոյան զանգերի ղողանջը՝ լուռ աղոթում են մահացածների համար։ Բնապատկերի ոչ վառ շագանակագույն երանգները՝ լուսավորված մայր մտնող արևի ճառագայթներով, հանգստության զգացողություն են ստեղծում։
1859 թվականին Միլլեն, ֆրանսիական կառավարության պատվերով, նկարում է «Կով արածացնող գեղջկուհին» կտավը։ Սառնամանիք առավոտ, եղյամը արծաթի պես փայլում է գետնին․ կինը դանդաղ քայլում է կովի հետևից, նրա մարմինը գրեթե լուծվում է առավոտյան մեգի մեջ։ Քննադատները այդ կտավն անվանեցին աղքատության մանիֆեստ։
Կյանքի վերջին տարիներին նկարիչը, բարբիզոնցիների ազդեցության տակ, տարվեց բնանկարով։ «Ագռավներով ձմեռային բնանկար»-ում (1866) գյուղացիներ չկան, նրանք վաղուց հեռացել են՝ թողնելով վարելահողը, որտեղ թափառում են ագռավները։ Հողը հրաշալի է, տխուր ու միայնակ։ «Գարունը» (1868-1873) Միլլեի վերջին աշխատանքն է։ Կյանքի և բնության հանդեպ լի սիրով, փայլելով անձրևից հետո վառ գույներով՝ նկարիչն այն ավարտեց մահից ոչ շատ առաջ։
1875 թվականի հունվարի 20-ին նկարիչը 60 տարեկան հասակում վախճանվեց[12] Բարբիզոնում և թաղվեց Շալլի գյուղի մոտ՝ ընկերոջ՝ Թեոդոր Ռուսոյի կողքը։
Միլլեն երբեք բնորդից չի նկարել։ Սիրում էր քայլել անտառով և փոքր ճեպանկարներ անել, այնուհետև հիշողությամբ վերարտադրել դուր եկած մոտիվները։ Նկարիչն իր նկարների համար ընտրում էր գույներ՝ ձգտելով ոչ միայն արժանահավատ վերարտադրել բնանկարը, այլև հասնել գունապնակի ներդաշնակության։
Գեղանկարչական վարպետությունը, առանց գունավորումների գյուղական կյանքի պատկերումը, Ժան Ֆրանսուա Միլլեին նույն շարքին դասեցին, ինչ և բարբիզոնցիներին և ռեալիստական ուղղության նկարիչներին, ովքեր գործունեություն էին ծավալել 19-րդ դարի երկրորդ կեսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-François (1814-1875) Millet (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.greville-hague.fr/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.archives-manche.fr/ark:/57115/a011288085769oPJX1W/71ab0a7c6f
- ↑ 6,0 6,1 6,2 https://archive.org/stream/jeanfranoismil00adyjuoft/jeanfranoismil00adyjuoft_djvu.txt
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.nga.gov/collection/artist-info.1720.html
- ↑ https://www.mfa.org/collections/object/the-sower-31601
- ↑ Palais des beaux-arts Lille, Catalogue des expositions "Jean-François Millet", & "Millet USA", 2017 ISBN 9782711870455 // (unspecified title)
- ↑ Palais des beaux-arts Lille, Catalogue des expositions "Jean-François Millet", & "Millet USA", 2017 ISBN 9782711870455 // (unspecified title)
- ↑ Murphy, p. xx.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жан-Франсуа Милле: Альбом / Сост. и вступ. статья Н. Я. Нерсесова о творчестве художника и репродукции с его произведений. — М.: Изогиз, 1958. — 14, [32] с. — (Мастера мирового искусства).
- Замятина А. Н. Милле. — М.: Искусство, 1959. — 64, [34] с. — 8 000 экз. (обл.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ֆրանսուա Միլլե» հոդվածին։ |
|