Անժելյուս (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելյուս
տեսակգեղանկար
նկարիչԺան Ֆրանսուա Միլլե
տարի1858[1]
բարձրություն55,5 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՕրսե թանգարան, John Waterloo Wilson?[2], Eugène Secrétan?[3][4] և Alfred Chauchard?
պատվիրատուThomas Gold Appleton?
մակագրությունmillet
կայք
Ծանոթագրություններ
 L'Angélus by Jean-François Millet Վիքիպահեստում

«Անժելյուս» (ֆր.՝ L’Angélus), ֆրանսիացի գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարներից։ Յուղաներկով կտավը ստեղծվել է 1857-ից 1859 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այսօր «Անժելյուս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Օրսե թանգարանում[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է ամերիկացի նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «Հասկեր հավաքողները» կտավով։

Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»։ Այս աղթքը կաթոլիկ հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ։ Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր։ Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի։ 1860 թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար ֆրանկ գումար։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ֆրանսուա Միլլեն «Անժելյուս» ստեղծագործության մեջ պատկերել է գյուղացու և նրա կնոջը՝ մայրամուտի պահին։ Նրանք կանգնած դիրքով են պատկերված։ Գլուխները խոնարհած են, քանի որ հորիզոնում պատկերված Շալի եկեղեցու զանգակատնից լսում են զանգերի ղողանջը. նրանք աղոթում են երեկոյան աղոթքը։ Ոտքերի մոտ կարտոֆիլի զամբյուղ է զետեղված։ Նկարի պարզությունն ու բարեպաշտական մթնոլորտը հիացրել են հանդիսատեսին։ Շուտով գրեթե ամեն մի ֆրանսիացու տանը հայտնվեց այս կտավի վերատպությունը։ 1889 թվականին, երբ «Անժելյուս» ստեղծագործությունը կրկին հանվեց վաճառքի, դրան տիրելու համար պայքարեցին ամերիկյան առևտրային կոնսորցիումն ու ֆրանսիացի մեկենաս Անտուան Պրուստը, ով կտավը ցանկանում էր նվիրել Լուվրին։ Արդյունքում, կտավը գնեց ամերիկյան կողմը, և Միլլեին վճարեցին այդ ժամանակների համար ռեկորդային գումար՝ 580 000 ֆրանկ։ Նկարը պատրաստում են օվկիանոսային ճամփորդության։ Սակայն մի քանի շաբաթ անց Լուվրին նվիրված ամսագրի հրատարակչին՝ Ալֆրեդ Շոշարուին հաջողվում է համոզել և վերագնել կտավը 800 000 ֆրանկով։ Հասարակությունը այս արարքը որակեց որպես ազգասիրական ժեստ՝ իսկական քաղաքացուն հարիր։ Համաձայն մեկենասի կտակի` «Անժելյուս» ստեղծագործությունը պիտի Լուվրում մնա մինչև 1909 թվականը։ Այսօր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարը զարդարում է փարիզյան Օրսե թանգարանի սրահներից մեկը։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անժելյուս» ստեղծագործության մեծ սիրահարն էր իսպանացի նկարիչ, սյուրռեալիզմի վարպես Սալվադոր Դալին[7]։ Վերջինիս սովորած դպրոցի դասասենյակի պատին փակցրած էր Միլլեի հենց այս ստեղծագործությունը։ Նա այնքան է տարվում այս նկարով, որ սեփական կտավն է ստեղծում՝ սյուրռեալիզմի ոճով։ Դալիին հատկապես հետաքրքրում էր աղոթող գյուղացիների չափազանց մեծ թախիծը։ Նա դիմեց Լուվրի ղեկավարությանը և խնդրեց, որպեսզի կտավի ռենտգեն հետազոտություն անցկացնեն։ Նրա խնդրանքը չմերժեցին։ Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ամուսնական զույգը կարտոֆիլի բերքի համար չի աղոթում, այլ փոքր երեխայի թաղման համար, որը նկարված էր կարտոֆիլի զամբյուղի փոխարեն։ Այսպիսով, նկարում պատկերված գյուղացիների անասելի տրտմության պատճառը բացահայտվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dario Durbé, Anna M. Damigella: Corot und die Schule von Barbizon. Pawlak, Herrsching 1988, ISBN 3-88199-430-0
  • André Ferigier: Jean-François Millet. Die Entdeckung des 19. Jahrhunderts. Skira-Klett-Cotta, Stuttgart 1979, ISBN 3-88447-047-7
  • Ingrid Hessler: Jean-François Millet. Landschaftsdarstellung als Medium individueller Religiosität. Dissertation, Universität München 1983
  • Estelle M. Hurll: Jean François Millet. A Collection of Fifteen Pictures and a Portrait of the Painter, with Introduction and Interpretation, New Bedford, MA, 1900. [Mögliche Neuauflage:] ISBN 1-4142-4081-3
  • Lucien Lepoittevin: Jean François Millet − Au-delà de l´Angélus. Editions de Monza. Paris 2002, ISBN 978-2-908071-93-1
  • Lucien Lepoittevin: Jean François Millet — Images et Symboles. Éditions ISOÈTE Cherbourg 1990, ISBN 2-905385-32-4
  • Alexandra R. Murphy (Hrsg.): Jean-François Millet, drawn into the light. Museum of Fine Arts, Boston, Mass. 1999, ISBN 0-87846-237-6
  • Alfred Sensier: La vie et l'œuvre de Jean-François Millet. Editions des Champs, Bricqueboscq 2005, ISBN 2-910138-17-8 (neue Auflage des Werks von 1881)
  • Andrea Meyer: Deutschland und Millet. Deutscher Kunstverlag, Berlin und München 2009. ISBN 978-3-422-06855-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելյուս (նկար)» հոդվածին։