Ռենտգենագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենտգենագրություն մեջ, ռենտգենագրաֆիա, ռենտգենանկարահանում, սկիագրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն, որի դեպքում օբյեկտի ռենտգենյան պատկերը ստացվում է լուսանկարչական ժապավենի վրա։ Ռենտգենախտորոշման հիմնական մեթոդներից Է։ Կատարում են երկու փոխուղղահայաց պրոյեկցիաներով։ Ռենտգենագրության տեխ․ պայմանները որոշվում են աղյուսակի օգնությամբ կամ տրվում են ռենտգենյան սարքավորման համալիրում գտնվող հատուկ ապարատներով։ Ռենտգենագրի վրա պատկերը դրսևորվում է առավել մանրամասնորեն, քան ռենտգենաֆչյուորագրաֆիայի դեպքում։ Ճառագայթման դոզան փոքր Է։ Ստացված ռենտգենլուսանկարը փաստաթուղթ է և պահվում է բուժհիմնարկներում՝ ռենտգենագրության հետագա տվյալների հետ համեմատելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png