Ժան Ֆոտրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ֆոտրիե
ֆր.՝ Jean Fautrier
Ծնվել էմայիսի 16, 1898(1898-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4]
Վախճանվել էհուլիսի 21, 1964(1964-07-21)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՇատնե-Մալաբրի
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Académie de La Palette?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճինֆորմալիզմ
Թեմաներգեղանկարչություն[6], իլյուստրացիա[6], գրաֆիկա[6] և քանդակագործություն[6]
Ուշագրավ աշխատանքներHurluberlu? և Round box?
Ժան Ֆոտրիեի որմնանկարը Մեծ արջ ռեստորանում

Ժան Ֆոտրիե ( ֆր.՝ Jean Fautrier. մայիսի 16, 1898(1898-05-16)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4] - հուլիսի 21, 1964(1964-07-21)[1][2][3][…], Շատնե-Մալաբրի), ֆրանսիացի նկարիչ, փորագրանկարիչ, պատկերազարդող և քանդակագործ, ինֆորմալիզմի, տաշիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի գործերի լոնդոնցի առևտրականի արտաամուսնական կապից ծնված որդին՝ Ժան Ֆոտրիեն իր մանկությունն անցկացրել է Իռլանդիայում՝ տատի տանը։ 15 տարեկան հասակում, հոր ու տատի մահից հետո, նա մոր հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հաջորդ տարում ընդունվել է գեղարվեստի թագավորական ակադեմիա։ 1917 թվականին զորակոչվել է ֆրանսիական բանակ, Առաջին համաշխարհային պատերազմի մարտերից մեկում ծանր վիրավորվել կրծքից։ 1920-ականների սկզբին վերադարձել է Փարիզ։ Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1927 թվականին, Բեռնհայմի պատկերասրահում։ Սկսվել է համաշխարհային ճգնաժամը, և նկարչի կտավները վատ են վաճառվել։ Մինչև 1930-ականների վերջը նա ապրել է Իտալիայում ՝ Հարավային Տիրոլում, որտեղ կլիման բարենպաստ էր նրա անառողջ թոքերի համար։

Գերմանացիների կողմից Փարիզի գրավումից հետո Ֆոտրիեն վերադարձել է Ֆրանսիա, որտեղ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1943 թվականին անցել է ընդհատակ, թաքնվել Շատնե-Մալաբրիում։ 1945 թվականին, պատերազմական ժամանակաշրջանում ստեղծած «Պատանդներ» ( Otages ) նկարաշարի ցուցադրությունից հետո, ճանաչում ու համբավ է ձեռք բերել։ Մինչև 1954 թվականը Ժան Ֆոտրիեն զբաղվել է վերատպությունների թողարկմամբ, այնուհետև նորից անցել է կերպարվեստի նոր գործեր ստեղծելուն։ Նա մասնակցել է ժամանակակից արվեստի կասելյան Documenta 2 ցուցահանդեսին ( 1959 թ. ):

Ֆոտրիեի ստեղծագործություններին բնորոշ է խորը, երբեմն դրամատիկ լրջությունը, որը բխում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ապրածից ու տեսածից։

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին նա Հանս Հարթունգի հետ արժանացել է Վենետիկի բիենալեի Գրան պրիին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michel Ragon. Fautrier / Միշել Ռագոն . Ֆոտրիե. P., 1957 թ.
  • Pierre Cabanne. Jean Fautrier / Պիեռ Կաբան . Ժան Ֆոտրիե. P., 1957 թ.
  • Fautrier, Jean, and André Malraux. 1945. Les otages: peintures et sculptures de Fautrier, du vendredi 26 octobre au samedi 17 novembre 1945 à la Galerie René Drouin ... Paris. Paris: Galerie René Drouin. OCLC 243783618
  • Stiles, Kristine and Peter Selz. 2012. Theories and Documents of Contemporary Art: A Sourcebook of Artists' Writings, pp. 215–216. University of California Press. 9780520257184

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]