Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ժան Շառլ Լեոնարդ դե Սիսմոնդի
Jean Charles Léonard de Sismondi
Jean Charles de Sismondi.png
Ծնվել է մայիսի 91773
Շվեյցարիա Շվեյցարիա, Ժնև
Մահացել է հունիսի 25, 1842 (69 տարեկանում)
Շվեյցարիա Շվեյցարիա, Ժնև
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ազգություն Շվեյցարիացի
Մասնագիտություն տնտեսագետ և պատմաբան
Անդամակցություն Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Տնտեսագիտություն
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն
Jean-Charles-Léonard Simonde de Sismondi Վիքիպահեստում

Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդի (ֆր.՝ Jean Charles Léonard de Sismondi, մայիսի 19 1773հունիսի 25 1842), շվեյցարացի տնտեսագետ և պատմաբան, մանր բուրժուական քաղաքատնտեսության հիմնադիրներից։ Սովորել է Ժնևի համալսարանոմ։ Ապրել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, 1798 թվականին վերադարձել է հայրենիք։ 1833 թվականից բարոյական և քաղաքական գիտությունների ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

De la richesse commerciale, 1803

Սովորել է Ժնևի համալսարանում։ Ապրել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում։ 1798թ-ին վերադարձել է Շվեյցարիա։ 1833 թ-ից եղել է Ֆրանսիայի բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։

Սիսմոնդիի նախնիները տեղափոխվել են Իտալիայից Ֆրանսիա (նահանգ Դոֆինե), որտեղ եկել էին բողոքականները, և Նանտի կանոնադրության վերացումից հետո փախել են Ժնև ու ստացել են քաղաքացու իրավունք։ Սիսմոնդիի ընտանիքը մի կողմից պատկանում էր վերին դասին, ուներ և՛ սեփականություն, և՛ կոչումներ (Ժան Շառլի հայրը եղել է Ժնևի Մեծ խորհրդի անդամ)։ Իր կնոջ բարեկամը եղել է Ժակոբ Վեռնը՝ Վոլտերի ընկերը։ Մյուս կողմից՝ Սիսմոնդիի հոր հիմնական զբաղմունքը եղել է գյուղական հովվությունը։ Մի որոշ ժամանակ նրա ֆինանսական գործերը վատացել են։ Դա Սիսմոնդիին դրդեց թողնել համալսարանը և անցնել աշխատանքի Լիոնի առևտրի տանը։ Լիոնի բնակչության ապստամբությունը ընդդեմ ազգային կոնվենցիայի (1793) ստիպեց նրան վերադառնալ Ժնև, բայց այստեղ նույնպես սկսվել էր հեղափոխություն, նրա ընտանիքը մեծապես տուժել էր. և՛ հայրը, և՛ որդին բանտ ընկան։ Սրան հաջորդեց նոր վերելք, և կարճ ժամանակ Անգլիայում մնալուց հետո ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Իտալիա, որտեղ ձեռք բերեց անշարժ գույք։

Սիսմոնդին Ժնև վերադարձավ 1798 թվականին, որտեղ ստացավ առևտրաարդյունաբերական պալատի քարտուղարի պաշտոնը։ Շուտով դուրս եկան իր առաջին քաղաքա-տնտեսական աշխատանքները. «Tableau de l’agriculture toscane» (1801) և «De la richesse commerciale ou principes de l’économie politique» (1803), որտեղ Սիսմոնդին ներկայանում է Ադամ Սմիթի տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում։ Այս աշխատանքները բերում են նրան հեղինակավոր գիտնականի համբավ։ Սիսմոնդին հայտնվում է Ալեքսանդր I-ի ուշադրության կենտրոնում, ով նոր էր սկսել բարեկարգել Ռուսաստանի կրթական համակարգը։ Ըստ դրա՝ 1803 թ ապրիլի 16-ին թագավորը Գլխավոր վիլենյան դպրոցը վերափոխում է Վիլենյան համալսարանի, որտեղ Սիսմոնդիին առաջարկվեց քաղաքական տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Սիսմոնդին մերժում է այդ հեռանկարային առաջարկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1823 թվականին Վիլենյան համալսարանը ստացել է Ռուսաստանի բյուջեի ամենաբարձր դոտացիաները, համալսարանը դառնում է Եվրոպայում ամենամեծը (ըստ ուսանողների թվաքանակի այն գերազանցել է Օքսֆորդի համալսարանին)[1]։

Սիմոնդը եղել է մանր արտադրողների գաղափարախոսությունն արտահայտող տնտեսական ռոմանտիզմի սկզբնավորողը։ Առաջիններից մեկն է բացահայտել կապիտալիստական կուտակման հակասություններն ու արատները, մատնանշել արտադրության ու սպառման հակասությունը, աշխատավոր մասսաների սաստկացող աղքատացումը, կապիտալիզմի ժամանակ տնտեսական ճգնաժամերի անխուսափելիությունը, բնութագրել մրցակցության և արտադրության անարխիայի կործանարար ազդեցութունը մանր արտադրողների վրա են։ Այդպիսով նա առաջադրել է կապիտալիզմի հակասությունների հետագա վերլուծության խնդիրը՝ չնայած չի ըմբռնել այդ հակասությունների էությունն ու դըրանց վերացման ուղիները։

Չգիտակցելով մանր ապրանքային արտադրության ընդերքում առկա կապիտալիստական հարաբերությունների աճման անխուսափելիությունը՝ հանդես է եկել մանր սեփականության հավերժացման ուտոպիական ու ռեակցիոն նախագծերով, ցանկացել է, որ պետությունն իր պաշտպանության տակ վերցնի մանր արտադրողներին, բանվորներին «վերադարձնի» սեփականատերերի կարգը վերականգնի միջնադարյան ցեխերը, տեխնիկական առաջընթացը պարփակի մանր արտադրության նեղ շրջանակներում։ Բանվորների ու մանր արտադրողների եկամուտների նվազման փաստից հանգել է կապիտալիզմի զարգացման հետ ներքին շուկայի կրճատման անխուսափելիության սխալ հետևությանը։ Թյուրիմացաբար պնդել է, որ կապիտալի կուտակումը հնարավոր է միայն մանր արտադրողների ու արտաքին շուկայի առկայության պայմաններում։ XIX-րդ դարի վերջին Սիսմոնդի ուսմունքը նարոդնիկներն օգտագործել են Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման անհնարինության մասին իրենց պնդումները հիմնավորելու համար։

Տնտեսագիտական հայացքները[խմբագրել]

Նա քաղաքական տնտեսագիտությունը համարում էր ճիշտ գիտություն, որը գործ ունի մարդկային բնության հետ, այլ ոչ թե տնտեսական հարաբերությունների։ Նա կողմնակից էր արժեքի աշխատանքային տեսությանը, ըստ որի՝ ապրանքի արժեքը որոշվում է իր արտադրության ծախսերով։ Ժան Շառլ Սիսմոնդին եղել է առաջին տնտեսագետը, ով բացել է տնտեսական պարբերաշրջանները։ Նա, հակառակ գերակշռող տնտեսական տեսության, պաշտպանել է այն տեսակետը, որ պետությունը պետք է միջամտի տնտեսությանը։ Նրա հիմնական փաստարկը օգուտ պետական միջամտության այն էր, որ մինչ շուկայական հավասարակշռության գնի սահմանվելը՝ բնակչությունը պետք է անցնի որոշ դժվարությունների միջով, այդ պատճառով էլ կառավարությունը պետք է հարթի անցումային շրջանը։

Սիսմոնդին պաշտպանել է մանր կապիտալիստական արտադրությունը և միաժամանակ խիստ քննադատել է կապիտալիզմի հակասությունները։

Սիսմոնդին խոսում էր աշխատողի կողոպուտի մասին կապտիլազմի օրոք և գտնում էր, որ աշխատավարձը պետք է հավասար լինի աշխատողի աշխատանքի արդյունքի ամբողջ արժեքին։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Իվանով Ա. Ե. Վիլենյան համալսարան ռուս-կայսերական ժամանակաշրջանում (1803—1832). Հայացք Վոստոկից։ — Vilniaus universitetas Europoje: praeitis, dabartis, ateitis. Tarptautinės konferencijos medžiaga. 2004 m. rugsėjo 17 d. Skiriama Vilniaus universiteto įkūrimo 425-osioms metinėms. = Vilnius University in Europe: Past, Present and Future. Materials of the International Conference. September 17, 2004. On the occasion of the 425th Anniversary of Vilnius University. Vilnius: Vilniaus universiteto leidykla, 2005. ISBN 9986-19-835-6. С. 167.

Գրականություն[խմբագրել]

  • Nouveaux principes d’economie politique de la richesse dans ses rapports avec la population, t․ 1—2, 2 ed, P․, 1827
  • Новые начала политической экономии или о богатстве в его отношении к народонаселению, пер․ с франц․, т․ 1—2, М․, 1937․
  • Й․Маркс К․, Теории прибавочной стоимости (IV том, «Капитал»), Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26;
  • Розенберг Д․ И․, История политической экономии, М․, 1940․

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աշխատանքների ցանկը[խմբագրել]

  • Tableau de l’agriculture toscane (1801)
  • De la richesse commerciale (1803)
  • Histoire des republiques italiennes du moyen age (1809—1818)
  • The History of the Italian Republics in the Middle Ages, Sismondi’s most important historical work. The first volume appeared in 1807, the sixteenth and final volume in 1818. The focus on Italy’s republican past proved an inspiration to nineteenth-century Italian nationalists.
  • De l’interet de la France a l’egard de la traite des negres (1814)
  • Examen de la Constitution francoise (1815)
  • Political Economy (1815)
  • Histoire des francais (1821—1844)
  • Les colonies des anciens comparees a celles des modernes (1837)
  • Etudes de sciences sociale (1837)
  • Etudes sur l’economie politique (1837)
  • Précis de l’histoire des Francais (1839)
  • Fragments de son journal et correspondance (1857)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png