Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշար
ֆր.՝ Jean-Pierre Blanchard
Jean Pierre Blanchard.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1753(1753-07-04)[1][2][3][…]
Լե Անդելի
Մահացել էմարտի 7, 1809(1809-03-07)[1][2][3][…] (55 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
վթար
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունգյուտարար և balloonist
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներՆյու Ջերսիի ավիացիայի փառքի սրահ և թանգարան
Ամուսին(ներ)Սոֆի Բլանշար
Jean-Pierre Blanchard Վիքիպահեստում
Ավիացիայի և օդագնացության պիոներ Ժան–Պիեռ Ֆրանսու Բլանշարի հիշատակին նվիրված շարասյուն, Էռ, Ֆրանսիա

Ժան–Պիեռ Ֆրանսուա Բլանշար (ֆր.՝ Jean Pierre François Blanchard, հուլիսի 4, 1753(1753-07-04)[1][2][3][…], Լե Անդելի - մարտի 7, 1809(1809-03-07)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գյուտարար, ավելի շատ հայտնի է որպես ավիացիայի և օդագնացության պիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշարի և Ջեֆրիսի թռիչքը Լա-Մանշի վրայով, 7 հունվարի, 1785
Թռիչքը Լա-Մանշի վրայով, 1785

Ժան–Պիեռ Ֆրանսուա Բլանշարն օդապարիկով իր առաջին հաջողված թռիչքն իրականացրել է 1784 թվականի մարտի 2–ին Փարիզում, ջրածնով լցված օդապարիկով Մարսյան դաշտում։

Օդանապարիկով առաջին հաջողված ղեկավարվող թռիչքը իրականացվել էր մի քանի ամիսներ առաջ՝ 1783 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Պիլատր դե Ռոզյեն և մարկիզ դ’Առլանդը օդ են բարձրացել Վերսալի պալատում Մոնգոլֆիե եղբայրների կողմից պատրաստված թաղանթ ունցող օդապարիկով, որը լցված էր տաք օդով և կապված էր։

Բլանշարի օդապարիկում կային առագաստ և երկու թի, որոնցով Բլանշարը, նմանացնելով նավերին, պլանավորել էր ղեկավարել սարքը։ Թռիչքը հազիվ չընդատվեց՝ մեկնումից առաջ դիտորդներից մեկը՝ Դյուպոն դը Շամբոն թռչում է օդապարիկի զամբյուղի մեջ, հանելով իր սուրը, հայտարարում է իր Բլանշարի հետ օդապարիկով օդ բարձրանալու ցանկության մասին։ Որպեսզի նրան հեռացնեին օդապարիկից անհրաժեշտ է եղել ուժ կիրառել[4]։ Բլանշարը փորձում էր օդապարիկը ուղղել դեպի հյուսիս–արևելք դեպի Լա Վիլլետ, բայց սարքին քամին քշեց Սենի վրայով դեպի Բիյանկուր, հետո հետ վերադարձավ՝ վայրէջք կատարելով Ռյու դը Սեվրի վրա։ Բլանշարն լատինական արտահայտությունը՝ «Sic itur ad astra», դարձրել է իր նշանաբանը։

Օդապարիկների վաղ թռիչքները հսկայական ազդեցություն թողեցին այդ ժամանակաշրջանի նորաձևության վրա՝ au ballon ոճի ձևերն ու պատկերները լայն օգտագործվեցին կերամիկայից մինչև գլխարկներ։ Հագուստի համար au ballon–ին հատուկ էր հսկայական թևքերն ու կլորացված կիսաշրջազգեստները, ինչպես նաև օդապարիկների պատկերները։ Սանրվածքներում նորաձև էին à la montgolfier, au globe volant, au demi-ballon, կամ à la Blanchard[5]։

1784 թվականի օգոստոսին Բլանշարը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ նա 1784 թվականի հեկտեմբեր 16–ին իրականացրեց թռիչք Ջոն Շելդոնի հետ, որը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում (և առաջինը Ֆրանսիայից դուրս) իրականացված առաջին թռիչքից ընդամենը մի քանի շաբաթ հետո, երբ 1784 թվականի սեպտենբերի 15–ին իտալացի Վինչենցո Լունարդին թռավ Մուրֆիլդսից մինչև Վար։ Բլանշարի օդապարիկի ղեկավարման մեխանիզմը՝ շարժվող թևերն ու հողմաշարժիչը նորից պարզվեց, որ անարդյունավետ են, բայց օդապարիկը թռավ մոտ 115 կմ՝ Չելսիի ռազմական ակադեմիայից, վայրէջք կատարելով Սանբուրիում, որից հետո կրկին բարձրացել է և ավարտել թռիչքը Ռոմսիում։

Երկրորդ թռիչքը Բլանշարն իրակնացրել է 1784 թվականի նոյեմբերի 30–ին ամերիկացի բժիշկ Ջոն Ջեֆֆրիսի հետ միասին Լոնդոնում Գրոսվենոր-Սկվերից արևմուտք գտնվող Ռեդարիում–գարդենից մինչև Ինգրեսսա՝ Կենտում։

Երրորդ թռիչքը, որը նույնպես իրականցվել էր Ջոն Ջեֆֆրիսի հետ միասին, դարձավ առաջին թռիչքը Լա-Մանշի վրայով, այն շարունակվեց 2½ ժամ, թռիչքը Անգլիային Ֆրանսիա տեղի ունեցավ 1785 թվականի հունվարի 7–ին Դուվրսկի պալատից մինչև Գին։

Բլանշարին տրամադրվեց խոշոր պանսիոն Լուի XVI–ի կողմից։ Պիլատր դը Ռոզյեն իրականացրեց փորձ հատել Լա–Մանշը հակառակ ուղղությամբ, սակայն վատ եղանակի պատճառով ստիպված էր տեղափոխել, ամեն դեպքում նա թռավ և զոհվեց նույն թվականի հունիսին։

Բլանշարն իրականացրեց ուղևորություն Եվրոպայով ցուցադրական թռիչքներով։ Բլանշարն իրականացրեց առաջին թռիչքներն օդապարիկով Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Լեհաստանում։ 1783 թվականին Ֆրանսիայում Լուի Սեբաստիան Լենորմանի կողմից առաջին ժամանակակից անկարգելի հայտնագործումից հետո՝ 1785 թվականին Ժան–Պիեռ Բլանշարը ցուցադրեց այն որպես անվտանգ էվակուացիայի միջոց օդապարիկից։ Այդ ժամանակ, ինչպես Բլանշարի անկարգելի առաջին ցուցադրությունը, շան հետ էր, հետագայում հնարավորություն ունեցավ փորձել հենց ինքը, երբ 1793 թվականին իր օդապարիկը պայթեց և նա օգտագործեց անկարգելը էվակուացիայի համար։ Անկարգելի հետագա զարգացումն ուղղված էր նրա կոմպակտությանը։ Այդ ժամանակ, ինչպես հնում, անկարգելները պատրաստում էին վուշե գործվածքից, ձգված փայտե հիմնակմախքի վրա, 1790–ականների վերջում Բլանշարն սկսեց անկարգելները պատրաստել խիտ մետաքսից, քանի որ այն ավելի ամուր էր և ուներ փոքր Կշիռ։

1793 թվականի հունվարի 9–ին Բլանշարն իրականացրեց օդապարիկով առաջին թռիչքը Հյուսիսային Ամերիկայում, Ֆիլադելֆիայից, Փենսիլվանիա Դեպտֆորդում, Գոլստեր շրջան (Նյու Ջերսի) (Նյու Ջերսի)։ Այդ օրը թռիչքի ականատեսներից էր ԱՄՆ–ի պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնը և ապագա պրեզիդենտներ Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջեյմս Մեդիսոնը և Ջեյմս Մոնրոն։ 1797 թվականին Բլանշարը լքեց ԱՄՆ–ն։

1804 թվականին նա ամուսնացավ Մերի Մադլեն–Սոֆի Արմանտեի հետ (առավել հայտնի ինչպես Սոֆի Բլանշար)

1808 թվականի փետրվարի 20–ին Հաագայում օդապարիկով թռիչքի ժամանակ Բլանշարը սրտի նոպա է ստանում։ Նա ընկնում է օդապարիկից և մի տարի հետո մահանում լուրջ վնասվածքներից։ Նրա այրին շարունակում է ցուցադրական թռիչքները մինչև ինքն էլ է զոհվում։

1819 թվականի հուլիսի 6–ին Էդինբուրգում ծնված ծովային սպա Նորիջ Դեֆֆը, այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայով շրջագայելիս, նկարագրում է նրա մահը հետևյալ կերպ․

Կաղապար:Մեջբերման սկիզբ (...)գնացել էի մեծ տոնակատարության Տիվոլի այգիներ, որտեղ եղա ականատեսը շատ տխուր դժբախտ պատահարի։ Մի կողմ թողած երեկոյի զվարճությունները մադամ Բլանշարը պետք է օդապարիկով բարձրանար այգուց վերև և որոշակի բարձրության վրա վառել հրավառություն։ Վերէլքի ժամանակ օդապարիկը բռնեց մի քանի ծառեր, հրթիռի մի մասը թռավ ոչ այն ուղղությամբ, որով պլանավորված էր և այրեց օդապարիկը, որն արդյունքում բաժանվեց մասերի, իսկ դժբախտ մադամ Բլանշարը զամբյուղի հետ միասին ընկավ Ռյու Պրովանսի տան տանիքին մի քանի հազար ոտնաչափ բարձրությունից և , գլորվելով այնտեղից, ջախջախվեց։ Հեշտ է պատկերացնել հազարավոր մարդկանց շոկը, որոնք հավաքվել էին զվարճանքների և ունեին հոգեպես բարձր տրամադրություն և որոնց աչքերի առջև տեղի ունեցավ այդ ամենը։ Բոլոր տոնական միջոցառումներն ընդհատվեցին։ Տոնակատարության կազմակերպիչները հայտարարեցին, որ ամբողջ գումարը, որը հավաքվել էր մուտքում, կտրամադրվի դժբախտ կնոջ երեխաներին։ Այգու մուտքի մոտ կազմակերպեցին դրամահավաքություն զոհվածի ընտանիքի համար։

Կաղապար:Մեջբերման ավարտ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականրն Միջազգային աստղագիտական միությունը Ժան–Պիեռ Բլանշարի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Այս Этот արարքը որոշ աղբյուրներում վերագրում են Նապոլեոն Բոնապարտին, սակայն այն չի համապատասխանում իրականությանը
  5. «Canada Aviation and Space Museum»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-29-ին։ Վերցված է 2008-07-17 
  6. Norwich Duff (6 July 1819)։ «Extract from the journal of Norwich Duff»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 24 июля 2007 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]