Թուլսի Գաբարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուլսի Գաբարդ
Tulsi pic.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն և Democratic Party of Hawaii?
Կրթություն՝ Hawaiʻi Pacific University?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Gaudiya Vaishnavism?[2]
Ծննդյան օր ապրիլի 12, 1981(1981-04-12) (38 տարեկան)
Ծննդավայր Leloaloa, Maoputasi County, Eastern District, Ամերիկյան Սամոա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Հայր Mike Gabbard?
Մայր Carol Porter Gabbard?
Ամուսին Abraham Williams?
 
Կայք՝ gabbard.house.gov
 
Ինքնագիր Tulsi Gabbard Signature.png

Թուլսի Գաբարդ (անգլ.՝ Tulsi Gabbard[3], ապրիլի 12, 1981(1981-04-12), Leloaloa, Maoputasi County, Eastern District, Ամերիկյան Սամոա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Հավայան կղզիների 2-րդ ընտրատարածքի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (2013 թվականից), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Դեմոկրատական ազգային հանձնաժողովի նախկին փոխնախագահ (ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմին), պատմության մեջ առաջին հինդուիստական կրոնի ԱՄՆ կոնգրեսական: ԱՄՆ ազգային գվարդիայի մայոր[4][5]: Իրաքյան պատերազմի վետերան: 2019 թվականի հունվարին հայտարարել է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին][6]:

Գաբարդը պաշտպանում է աբորտի օրինականությունը, դեմ է տրանսխաղաղ-օվկիանոսյան գործընկերությանը, կոչ է անում վերականգնել Գլաս-Ստեգալի օրենքը և հանդիսանում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման կողմնակից: Իր քաղաքական կարիերայի սկզբում դեմ էր նույնասեռականներիի ամուսնությանը և աբորտին, բայց հետագայում հայացքները փոխվել են: Գաբարդը դեմ է ինքնիշխան պետությունների գործերում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը: Մասնավորապես քննադատում է Իրաքում, Լիբիայում և Սիրիայում ամերիկյան քաղաքականության որոշ ասպեկտների: 2017 թվականին գաղտնի այցելել է Սիրիա և հանդիպել Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ, ինչն արժանացել է կոշտ քննադատության:

Ընտանիք։ Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ և Մայք Գաբերդները (2015)

Թուլսի Գաբարդը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին Լելոալոա քաղաքում (Ամերիկյան Սամոա): Նա ապագա Հավայան քաղաքական գործիչ Մայք Գաբարդի և Քերոլ Գաբարդի (օրիորդական ազգանուն՝ Պորտեր) ընտանիքում հինգ երեխաներից չորրորդն էր: Մայքն ունի սամոաևրոպական ծագում: Նա ծնվել է Ֆագաթոյում (Ամերիկյան Սամոա) և 1 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի: Քերոլը ծագմամբ Ինդիանա նահանգի Դեկատուրատ քաղաքից է:

1980-90-ական թվականներին Մայք և Քերոլ Գաբարդները Քրիս Բաթլերի կրիշնա գուրու ակտիվ հետևորդներ են[7]: Բաթլերը հնդկական գուրու Բհակտիվեդանտ Սվամի Պրաբհուպադի ուսանողն էր (1896-1977), 1970-ականներին Հավայան կղզիներում հիմնել է «Չայտանիայի առաքելությունը» (Ինքնության գիտելիքների ինստիտուտ) կրիշնայական կրոնական կազմակերպությունը, որի կազմում Քերոլ Գաբարդը մինչև 2000 թվականը զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ։ Մայք Գաբարդն իրեն համարում է կաթոլիկ, բայց պրակտիկորեն նաև կրիշնայական՝ կանոնավոր զբաղվելով մանտրա մեդիտացիայով (վանկարկում է մանտրաներ) և մասնակցում է քիրթաններին (Կրիշնայի երկրպագության ծառայություններ)[7][8]:

Ինչպես ընդունված է կրիշնայական ընտանիքներում, Քերոլն ու Մայքը իրենց բոլոր երեխաներին տվել են հինդուիստական անուններ՝ Բհակտի, Ջայ, Նարայան և Վրինդավան: Թուլսիին անվանել են հինդուիզմում սրբազան թուլասի բույսի անվամբ[8][9][7][10]:

Թուլսին լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել է, որ կաթոլիկ և հինդուիստական ընտանիքում ծնված լինելը իրեն թույլ է տվել շատ ժամանակ տրամադրել Բհագավադգիտային և Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի ուսմունքին»[11]: Թուլսին ասում է, որ պատանեկության տարիներին ինքն է ընտրել կրիշնայական դավանանքը, ոչ թե կուրորեն ընդունել է մոր կրոնը[8]: Ըստ նրա, դա կանխամտածված ընտրություն էր, որն արվել էր երկար քննարկումներից հետո[8]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան քաղաքականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների սկզբին հոր օրինակին հետևելով Թուլսին սկսել է քաղաքական կարիերան: 2002 թվականին 21 տարեկանում հաղթել է Հավայան նահանգի Ներկայացուցիչների պալատի ընտրության Օահուի 42-րդ ընտրատարածքում՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ կինը, որն ընտրվել է նահանգի օրենսդիր մարմնում: Հավայան կոնգրեսում Թուլսին աշխատել է կրթության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման հանձնաժողովում[12]:

2006 թվականին Իրաքում՝ երկու տարվա զինվորական ծառայությունից հետո Գաբարդը վերադարձել է ԱՄՆ, որտեղ նորից զբաղվել է քաղաքական գործունեությամբ: Մինչև 2009 թվականը աշխատել է Վաշինգտոնում որպես Հավայան սենատոր Դանիել Ակակի օգնական: 2010 թվականին Գաբարդը 6-րդ ընտրատարածքում շահել է Հոնոլուլուի քաղաքային խորհրդի ընտրությունները: Նրա ընտրությունից անմիջապես հետո սկսել է պայքարել Հավայան կղզիների 2-րդ ընտրատարածքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնական թեկնածուի պաշտոնի համար: 2012 թվականի օգոստոսի 12-ին Գաբարդը նվաճել է փրայմերիզը՝ հաղթելով իր հիմնական մրցակից, Հոնոլուլուի նախկին քաղաքապետ Մուֆի Հաննեմանին[13][14]: Օգոստոսի 16-ին նախնական ընտրություններում հաղթելուց հինգ օր անց Գաբարդը հրաժարվել է Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամի մանդատից։

Կոնգրեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին, երբ Թուլսին 2 տարեկան էր, Գաբարդների ընտանիքը տեղափոխվել է Հավայան կղզիներ, որտեղ Թուլսին անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Թուլսիի պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ նա ստացել է տնային կրթություն, բացառությամբ Ֆիլիպինների «աղջիկների միսիոներական դպրոցում» անցկացրած երկու տարվա: Բարձրագույն կրթությունը ստացել է Հավայան խաղաղօվկիանոսյան համալսարանում, որտեղ 2009 թվականին ստացել է բիզնեսի բակալավրի աստիճան[15]:

Քարոզարշավի ընթացքում Գաբարդին անձամբ աջակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 2012 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի ընտրություններում (ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը) Թուլսին հաղթել է՝ ստանալով ձայների 81%-ը[16]։

Նրա մրցակիցն էր հանրապետական Քավիկ Քրոուլին[15][17][18]: Երեք երեխաների ամուսնալուծված հայր Քրոուլին ապրում էր իր մեքենայում և տարեկան վաստակում էր 15 000 դոլար[17]: Ըստ ամերիկյան օրենքների՝ նա դասակարգվել է որպես «աշխատող անօթևան»: Քրոուլիի նախընտրական ծրագրի կետերից մեկը հասարակական վայրերում ծխելու արգելքի չեղարկումն էր[18]:

Թուլսի Հաբերդը ելույթ է ունենում ծառայողների պետական արհմիության միջոցառմանը

Ներկայացուցիչների պալատի ընտրությամբ Թուլսը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ հինդուիստական պաշտամունքի առաջին կոնգրեսականը: 2013 թվականի հունվարին Թուլսին երդում է տվել:

2013 թվականի հունվարի 22-ից 2016 թվականի փետրվարի 28-ը Գաբարդը Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի փոխնախագահն էր: 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում սոցիալիստ սենատոր Բեռնի Սանդերսին աջակցելու համար հրաժարական է տվել[14]:

2016 թվականի դեկտեմբերի 8-ին Գաբարդը Ներկայացուցիչների պալատին ներկայացրել է «Stop Arming Terrorists Act» նախագիծը, որով արգելվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և վերազինելու համար բյուջետային միջոցների հատկացումը[19]: Օրենքը ամերիկյան կառավարական կազմակերպություններին տարբեր ձևերով արգելում էր աջակցել ծայրահեղական խմբավորումներին զենք մատակարարելու, զինծառայողներ պատրաստել կամ հետախուզական տվյալների տրամադրումը[19]:

Օրենքը նաև ամերիկյան իշխանություններին արգելում էր աջակցել ահաբեկչությունը ֆինանսավորող երրորդ երկրներին[19]: Եթե օրինագիծն ընդունվեր, ապա այն պետությունները և ֆիզիկական անձինք, որոնք համագործակցել են այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Ալ-Քաիդայի», «Ալ-Նուսրա ճակատի» և «Իսլամական պետության» հետ, կդառնան անօրինական[19]:

2016 թվականի նոյեմբերի 21-ին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 21-ին Գաբարդը, ով այլ կոնգրեսականներից ավելի երկար էր աջակցել Բեռնի Սանդերսի արշավին և նախագահական ընտրություններում քվեարկել էր Հիլարի Քլինթոնի օգտին՝ հանդիպել է իր հակառակորդի՝ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ[20]: Հանդիպումը նախաձեռնել է Թրամփը, ով ցանկացել է խորհրդակցել Գաբարդի հետ Սիրիայում պատերազմի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Նույն օրը Թրամփի թիմը լրատվամիջոցներին հայտնել է, որ Գաբարդի թեկնածությունը լրջորեն քննարկվում է պետքարտուղարի, պաշտպանության նախարարի կամ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում[21]: Ըստ The Guardian թերթի, մի շարք հարցերի վերաբերյալ Գաբարդի տեսակետները նման են Թրամփի տեսակետին. Գաբարդը քննադատում է Բարաք Օբամային, դատապարտում է Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությանը և կոշտ դիրքորոշում ունի Լիբիայում ներգաղթի վերաբերյալ[22]: 2016 թվականի նոյեմբերին լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Գաբարդին աջակցում էԹրամփի թիմի «գլխավոր ռազմավարը»` Սթիվ Բենոնը, ով կազմակերպել էր իր և Թրամփի հանդիպումը[22]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլսի Գաբարդը ստանում է մայորի կոչում, 2015 թվական

2003 թվականի ապրիլին Թուլսին որպես կամավոր մասնակցել է Հավայան բանակի ազգային գվարդիայում[23]: 2004 թվականի հուլիսին հրաժարվել է պատգամավորի մանդատից և կամավոր մեկնել Իրաք, որտեղ մեկ տարի ծառայել է ԱՄՆ բանակի բժշկական գնդում: Զինվորական ծառայության համար ստացել է գովասանքի մեդալ: 2010 թվականին Գաբարդը սովորում էր Ալաբամա նահանգի Ռազմական ակադեմիայի սպայական դպրոցում, որն ավարտել է 2007 թվականի մարտին, ունենալով ամենալավ արդյունքը՝ դարձել է այս համալսարանի պատմության մեջ առաջին կինը, ով հասել է նման հաջողության[12][24]: Երկրորդ լեյտենանտի կոչումը ստանալուց հետո Գաբարդը միացել է Հավայան բանակի ազգային գվարդիայի 29-րդ հատուկ նշանակության բրիգադին, որտեղ ռազմական ոստիկանության դասակի հրամանատարն էր:

2009 թվականին իր դասակի հետ մեկնել է Մերձավոր Արևելք, այնուհետև Քուվեյթի ազգային գվարդիայի նախնական ռազմական պատրաստության մեջ ծառայել է որպես հրահանգիչ: Այս ոլորտում իր ծառայությունների համար Գաբարդը ստացել է Քուվեյթի ռազմական մրցանակ՝ դառնալով Քուվեյթի պատմության մեջ առաջին կինը, ով արժանացել է նման պատվի: 2010 թվականին Գաբարդը ստացել է կապիտանի կոչում և նշանակվել ընկերության հրամանատարի պաշտոնում:

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաք և Աֆղանստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Գաբարդը հայտարարել է, որ ինքը միշտ եղել է իրաքյան պատերազմի հակառակորդ, որ ամերիկացիներին անհրաժեշտ չէ այնտեղ զորքեր ուղարկել[25]: Գաբարդը պաշտպանում է ԱՄՆ զորքերի անհապաղ դուրսբերումը Աֆղանստանից և կարծում է, որ Իրաքում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանները հստակ սահմանված չեն[26][27][28]:

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբարդը քվեարկել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի օգտին, որը հանգեցրել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացմանը[29]։

Թուլսի Գաբարդը 2012 թվականին

Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբարդը կողմ է Սիրիայի կառավարության ապօրինի պատերազմի դադարեցմանը: 2013 թվականին դեմ է արտահայտվել Սիրիայում ԱՄՆ ռազմական միջամտությանը: Գաբարդը կարծում է, որ սիրիական հակամարտությանը միջամտելը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության, միջազգային հեղինակության և տնտեսական շահերի համար[30]:

Գաբարդը Կոնգրեսի երեք անդամներից էր, ով դեմ էր քվեարկել 121 բանաձևին, որը դատապարտում էր Սիրիայի կառավարությունը: Նա իր դիրքորոշումը բացատրել է հետևյալ կերպ. «Այս օրինագիծն ուղված է պատերազմի սաստկացմանը. դա վատ քողարկված փորձ է՝ օգտագործել «հումանիտարիզմի» գաղափարը՝ Սիրիայի կառավարության տապալումը արդարացնելու համար»[31][32]:

Հետագայում առաջարկել է օրինագիծ, որով Սիրիայում արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը[33]:

2016 թվականին Գաբարդը կտրականապես դեմ էր Սիրիայում թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին պնդելով, որ նման քայլը կհանգեցնի Ռուսաստանի հետ անմիջական ռազմական առճակատմանը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբարդի առաջին ամուսնությունը Էդուարդո Թամայոյի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ՝ 2006 թվականի հունիսի 5-ին[34]: Հետագայում Գաբարդն ամուսնալուծության պատճառը համարել է «սթրեսը, որը պատերազմը պարտադրում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին»: 2012 թվականին Թամայոն 500 դոլար է նվիրել իր նախկին կնոջ նախընտրական արշավին[35]: 2015 թվականի ապրիլի 9-ին Գաբարդն ամուսնացել է կինոռեժիսոր Աբրահամ Ուիլյամսի հետ: Հարսանիքն անցկացվել է Կահալուում (Օահու կղզի)՝ հինդու ծեսի համաձայն[36]:

Ըստ կրոնի Թուլսի Գաբարդը կրիշնայական է: Թուլսին ի ծնե բուսակեր է և Մահաթմա Գանդիին համարում է «հերոս և օրինակելի մոդել»[14]:

2012 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրության ժամանակ Թուլսին հայտարարել է, որ հպարտ է իր կրոնով և նախատեսում է այցելել Հնդկաստանի Վրինդավան սուրբ վայր ուխտագնացության՝ կոնգրեսականի նոր կարողությամբ[11]:

Թուլսին պնդում է, որ իր հոգևոր պրակտիկայի հիմքում ընկած է «այլ մարդկանց և մոլորակի օգտի համար աշխատելու փորձը», որ ամեն առավոտ «ժամանակ է տրամադրում Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունները մեդիտացիայի յոգայի պրակտիկայով հիշելու և Բհագավադգիտներից հատվածներ կարդալով»[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=G000571
  2. Tulsi Gabbard's Run for Congress Carries with it Many Hindu Hearts — 2012.
  3. How to pronounce Tulsi Gabbard — inogolo.
  4. Vineet Chander (December 3, 2012)։ «Tulsi Gabbard: Living The Gita, Beyond The Photo Op»։ The Huffington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-10 
  5. Surekha Vijh (November 19, 2012)։ «Tulsi, First Hindu Congresswoman In US, To Take Oath On Gita»։ News East-West (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-10 
  6. «Tulsi Gabbard says she will run for president in 2020»։ CNN։ 2019-01-11 
  7. 7,0 7,1 7,2 «Tulsi Gabbard: The Curiously Conservative and Nepotistic Network of a Democratic Candidate»։ Daily Kos։ January 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-17 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Haniffa Aziz (November 2, 2012)։ «'Concerns of Hindus are near to my heart'»։ India Abroad։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 9 November 2012 
  9. Mendoza Jim (February 1, 2013)։ «The Gabbards: Raising Hawaii's next political star (Part 1)»։ Hawaii News Now։ Վերցված է January 29, 2016 
  10. Կաղապար:Twitter status
  11. 11,0 11,1 Mark Oppenheimer (November 9, 2012)։ «Politicians Who Reject Labels Based on Religion»։ The New York Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-10 
  12. 12,0 12,1 Grace Wyler, Walter Hickey (December 8, 2012)։ «12 Fascinating People Who Are Heading To Congress Next Year»։ Business Insider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 2012-12-10 
  13. «Tulsi Gabbard announces candidacy for U.S. Congress»։ KHON2 News։ May 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 27 May 2010 
  14. 14,0 14,1 14,2 «Gabbard's victory brought in instant jubilation among the Hindus across the United States»։ The Times of India (անգլերեն)։ August 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է 2012-09-29 
  15. 15,0 15,1 «Tulsi Gabbard wins seat in Hawaii's 2nd Congressional District»։ Pacific Business News։ November 6, 2012։ Վերցված է 2012-11-09 
  16. Aziz Haniffa (November 7, 2012)։ «Meet Tulsi Gabbard, the first Hindu American in US Congress»։ Rediff.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-10 
  17. 17,0 17,1 «Kawika Crowley, Homeless Handyman, Runs For Congress In Hawaii»։ The Huffington Post։ September 4, 2012։ Վերցված է 20 September 2012 
  18. 18,0 18,1 «Handyman hopes to go from homeless to Congress»։ KLTV։ September 10, 2012։ Վերցված է 20 September 2012 
  19. 19,0 19,1 19,2 19,3 «‘Madness must end’: US lawmakers introduce bill to cut aid & funding for terrorists» (անգլերեն)։ RT։ 9 Dec, 2016։ Վերցված է 2016-12-15 
  20. «Democrat meets with Trump and warns against Syria safe zone»։ Washington Post։ Associated Press։ 21 November 2016։ Վերցված է 21 November 2016 
  21. Shushannah Walshe (Nov 21, 2016)։ «Democratic Rep. Tulsi Gabbard 'Under Serious Consideration' for Trump Cabinet» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2016-11-22 
  22. 22,0 22,1 David Smith (21 November 2016)։ «Donald Trump meets with prominent Sanders supporter Tulsi Gabbard» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-11-23 
  23. Espanol, Zenaida Serrano (April 20, 2003)։ «State legislator 'honored' to serve country»։ The Honolulu Advertiser։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 1 August 2010 
  24. «Akaka Staffer Graduates Army Officer Training at the Top of Class»։ US Senate Official Website։ March 13, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 31 July 2010 
  25. Letman Jon (November 5, 2012)։ «The Cost of War: An Interview With Hawaii Congressional Candidate and Veteran Tulsi Gabbard»։ Truthout։ Վերցված է December 26, 2012 
  26. Gabbard Tulsi (May 19, 2012)։ «Tulsi Gabbard Calls For End to War in Afghanistan»։ VoteTulsi։ Վերցված է November 11, 2012 
  27. Gabbard Tulsi։ «Bring Our Troops Home»։ Tulsi Gabbard։ Վերցված է November 11, 2012 
  28. Schultheis Emily (March 17, 2013)։ «Gates, Gabbard, Cotton reflect on Iraq war»։ Վերցված է March 18, 2013 
  29. «Hawaii House members vote for Iran nuclear deal»։ Honolulu Star-Advertiser։ 11 September 2015։ Վերցված է 21 November 2016 
  30. «Military Strike in Syria a Mistake»։ The Huffington Post։ Վերցված է 2016-03-02 
  31. «Tulsi Gabbard: The Bernie-Endorsing Congresswoman Who Trump Fans Can Love»։ Daily Beast։ 25 July 2016։ Վերցված է 21 November 2016 
  32. «Rep. Tulsi Gabbard Statement on Vote Against H.Con.Res.121»։ house.gov։ U.S. Congres։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-08-ին։ Վերցված է 21 November 2016 
  33. Tsuji Erika։ «Reps. Tulsi Gabbard, Austin Scott Introduce Legislation to End Illegal U.S. War to Overthrow Syrian Government of Assad»։ gabbard.house.gov։ Վերցված է 2016-03-02 
  34. «Eduardo Sangco Tamayo v. Tulasi G. Tamayo»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 19 Nov 2012։ «Divorce Decree 06/05/2006» 
  35. LaFrance Adrienne (January 17, 2012)։ «Tulsi Gabbard's Leftward Journey»։ Honolulu Civil Beat։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 11 November 2012 
  36. «Eduardo Tamayo's Contributions to Political Committees»։ Contributions Arranged By Type And Recipient։ Federal Election Commission։ Վերցված է 12 November 2012 
  37. «Hindu-American Tulsi Gabbard wins Democratic primary in Hawaii»։ The Economic Times։ August 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է 2012-09-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]