Թոնի Դանցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Թոնի Դանցա
Tony danza 2012.jpg
Ծնվել էապրիլի 21, 1951(1951-04-21)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունUniversity of Dubuque?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստահաղորդավար, ուսուցիչ, թատրոնի դերասան, բռնցքամարտիկ, կինոդերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ
Պարգևներ և մրցանակներ

Թոնի Դանցա (անգլ.՝ Tony Danza; ապրիլի 21, 1951(1951-04-21)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ և թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, հայտնի է դարձել «Տաքսի» և «Ո՞վ է այստեղ գլխավորը» հեռուստասերիալների շնորհիվ։ Դանցան «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Ոսկե ազնվամորի» մրցանակների անվանակիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում՝ Էնն Քամիսի (1925-1993) և Մետի Յադանցայի (1920-1983) ընտանիքում ( մահացել են քաղցկեղից), Անտոնիո Աալվատորե Յադանցա անվամբ (անգլ.՝ Antonio Salvatore Iadanza)։ Մետի Յադանցան եղել է աղբատար։ Դանցայի նախնիները գաղթել են Իտալիայից։ Նա ունի փոքր եղբայր՝ Մետտի֊կրտսերը (ծնված՝ 1954 թվականին), որը Լոս Անջելեսում ռեստորանի սեփականատեր է[2]։ Երբ Թոնին 14 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Մելվերն գյուղ։ 1968 թվականին ավարտել է տեղական դպրոցը։ Իր «Սովորեք․ Թոնի Դանցա» շոուի առաջին սերիայի ժամանակ Դանցան իր մասին արտահայտվել է որպես «վատ աշակերտ»։ 1972 թվականին ստացել է Դեբենյան համալսարանի բակալավրի աստիճան։ 1972 թվականին՝ սովորելու առաջին տարում, աջ ձեռքին Ռոբերտ Քրամբի Keep on Truckin նկարի տեսքով դաջվածք է արել։ 1985 թվականին «Us Weekly»-ին տված հարցազրույցի ժամանակ Դանցան նշել է՝ «Ես լողավազանում խաղում էի տղաների հետ, որոնք ունեին այս դաջվածքները, իսկ ես ցանկանում էի գտնել ընկերներ»[3]։ Իսկ աջ ուսին դաջած է երկու ձեռնոց և Keep Punching մակագրությունը[4]։ Քոլեջում ծանոթացել և հետագայում ամուսնացել է իր առաջին կնոջ՝ Ռոնդե Յոմանի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա։ 1976-1979 թվականներին եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Անցկացրել է 12 մարտ, որոնցից 9-ում հաղթել է[5]։

Մինչև «Տաքսի» սիթքոմում նկարահանվելը Դանցան եղել է Նյու Յորքում բռնցքամարտի դահլիճի ղեկավար։ 1986 թվականին ամուսնացել է Թրեյսի Ռոբինսոնի հետ։ 2006 թվականից նրանք առանձին են ապրել, իսկ 2011 թվականի մարտի 11-ից պաշտոնապես բաժանվել են[6]։ Դանցան և իր որդի Մարկը հրապարակել են Don’t Fill Up on the Antipasto: Tony Danza’s Father-Son Cookbook խոհարարական գիրքը[7]։ Դանցան նաև ԱՄՆ֊ի հանրապետական կուսակցության անդամ է[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանցան հայտնի է դարձել Տաքսի սիթքոմի (1978-1983, բռնցքամարտիկ և տաքսիստ Թոնի Բանտի դերում) և «Ո՞վ է այստեղ գլխավորը» (1984-1992, տնտեսուհի Թոնի Միչելլի) ֆիլմի շնորհիվ։ Այս աշխատանքի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի չորս անվանակարգ։

Նա նաև խաղացել է «Հադսոն֊սթրիթ» (1995-1996) և «Թոնի Դանցայի շոուն» (1997) կատակերգական սերիալներում։ 2000-2002 թվականներին մասնակցել է «Ընտանեկան իրավունքներ» իրավաբանական սերիալի նկարահանումներին։

Նկարահանվել է «Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» 2» (1984), «Հրեշտակները դաշտի եզրին» (1994), «12 զայրացած տղամարդ» (1997), «Բախում» (2004) և այլ ֆիլմերում։

1999 թվականին «Պրակտիկա» սերիալում մասնակցելու համար ստացել է Էմմի մրցանակ՝ որպես դրամատիկական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան։ Նրա կարիերայի առաջին ֆիլմը եղել է «Հոլիվուդյան զինվորներ» կինոժապավենը։ 2002 թվականին թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Տունը, որտեղ ես ապրում եմ»[9]։ Նույն թվականին եղել է Միսս Ամերիկա շոուի հաղորդավար։

Հայտնի է նաև որպես «Թոնի Դանցայի շոուի» հաղորդավար։ Շոուն ցուցադրվել է 2004-2006 թվականներին՝ ամեն աշխատանքային առավոտ։ 2005 թվականի մայիսի հինգին Դանցան և իր հյուրը՝ NASCAR մրցարշավորդ Ռաստի Ուոլլեսը, մասնակցել են կարտինգի։ Նրա մրցարշավի ավտոմեքենան հարվածել է Բոլիդ Ուոլլեսին, ինչի հետևանքով ավտոմեքենաները շրջվել են։ Դանցան ստացել է ուղեղի ցնցում[10]։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ին նա մարտահրավեր է նետել IndyCar Series֊ի մրցարշավորդ Դանիկա Պատրիկին։ Մրցարշավի ժամանակ նրա ավտոմեքենայի արգելակները դադարել են աշխատել, և մեքենան հարվածել է պատին։ Դանցան այդ անգամ չի տուժել։ Վերջին անգամ նրա թոք֊շոուն թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 15-ին[11]։

2006 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականի մարտի 11-ը Բրոդվեյում և 2007 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2008 թվականի փետրվարի 9-ը Լաս Վեգասում խաղացել է Մաքս Բյալիստոկի բեմադրությունում՝ Մել Բրուքսի «Պրոդյուսերները» մյուզիքլում։ Գլխավոր աստղն է եղել է «Սովորեք․ Թոնի Դանցա» ռեալիթի-շոուում, որի նկարահանումները տեղի են ունեցել 2009-2010 թվականներին Ֆիլադելֆիայում։ Դենցան կատարել է 10-րդ դասարանի անգլերենի ուսուցչի դերը[12]։ Ծրագրի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի մեկին, սակայն յոթ էպիզոդից հետո հեռարձակումը ցածր վարկանիշի պատճառով դադարեցվել է[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Tony Danza’s TCM bio
  3. «Danza, Father and (Finally) Grown-up» by Steve Pond. Us Weekly, August 26, 1985
  4. «Tony Danza President Puncher»։ Maxim։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է June 17, 2011 
  5. Rafael Dan (2008-10-01)։ «'The Contender' to feature two ex-title challengers; TV star Danza to host»։ ESPN.com։ Վերցված է 2008-12-17 
  6. «Tony Danza Files for Divorce After 24 Years of Marriage»։ TV Guide։ March 10, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է June17, 2011 
  7. «Tony and Mark Danza's Favorite Family Recipes»։ ABC News։ May 20, 2008։ Վերցված է June 17, 2011 
  8. «Conservative Celebrities»։ CBS Philadelphia։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է June 17, 2011 
  9. Opinion on Tony Danza’s The House I Live In. Archived 2012-04-26 at the Wayback Machine. epinions.com Retrieved 2010-08-10.
  10. «Wallace swaps go-cart paint with Danza»։ MSNBC։ Associated Press։ May 10, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին։ Վերցված է June 17, 2011 
  11. Шоу Тони Данца на IMDb.com
  12. Would you let Tony Danza teach your kid? Read more: http://www.nypost.com/p/blogs/popwrap/would_you_let_tony_danza_teach_your_V5mndz0g5yoRedgJf1uH8M#ixzz1lnIpdOl5
  13. «Friday Cable Ratings: Sanctuary, WWE Smackdown!, Swamp Loggers, NBA, Tony Danza & More»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2020-10-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]