Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Կարտինգ, քարթինգ (անգլ.՝ karting), մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլներով՝ կարտերով։ Կարտինգի երթուղիներն աչքի են ընկնում տարբեր շառավիղների մեծ թվով աջ և ձախ ոլորապտույտներով։ Երթուղու երկարությունը պետք է լինի 600—1200 մ, լայնությունը՝ 8—10 մ, ուղիղ հատվածների երկարությունը՝ 100 մ։
Հայաստանում կարտինգ մարզաձևով զբաղվում են 1963-ից, հանրապետական առաջին առաջնությունը անցկացվել է 1964-ին, Երևանում։ Հայ մարզիկներից հայտնի են ԽՍՀՄ չեմպիոններ, ԽՍՀՄ սպորտի վարպետներ է. Սրապիոնյանը, Ս. Բայբուրթյանը, Ա. Խաչատրյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 348)։