Ռոբերտ Քրամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Քրամբ
անգլ.՝ Robert Crumb
Ի ծնեանգլ.՝ Robert Dennis Crumb
ԿեղծանունCrumb, Robert
Ծնվել էօգոստոսի 30, 1943(1943-08-30)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, բանջոյիստ, լրագրող, վիպասան, երաժիշտ, գրող, գծանկարիչ և ստուդիական երաժիշտ
ԹեմաներԾաղրանկար
Ուշագրավ աշխատանքներAngelfood McSpade?
Պարգևներ
ԱմուսինԷլայն Կոմինսկի-Քամբ
ԶավակներՍոֆի Քրամբ
Կայքrcrumb.com(անգլ.)
 Robert Crumb Վիքիպահեստում

Դեննիս Ռոբերտ Քրամբ (անգլ.՝ Robert Dennis Crumb, օգոստոսի 30, 1943(1943-08-30)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գեղանկարիչ-նկարազարդող, ծաղրանկարիչ, ընդհատակյա կոմիքս (անգլ.՝ underground comix) շարժման հիմնադիր[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեննիս Ռոբերտ Քրամբը ծնվել է 1943 թվականին Ֆիլադելֆիայում։ Հայրը՝ Չարլզը, եղել է կադրային սպա Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային հետևազորի զորամիավորումում, իսկ մայրը՝ Բեատրիսը, տնային տնտեսուհի։ Զույգը Դենիսից բացի ունեցել է ևս երկու որդիներ՝ Չարլզ կրտսերը (1942-1992) և Մաքսսոն (ծն. 1944), որոնք երկուսն էլ տառապել են հոգեկան հիվանդությամբ, և երկու դուստրեր՝ Քերոլը (ծն. 1940) և Սանդրան (1946- 1998)[10]։ Ամուսիններն անհաշտ են եղել և երեխաներն հաճախ ներկա են եղել ընտանեկան տեսարաններին[11][12]։

Ընտանիքը տեղափոխվել է Միլֆորդ, Դելավեր, երբ Քրամբը տասներկու տարեկան էր, և որտեղ նա եղել է միջակ աշակերտ, որի ուսուցիչները մտահոգված էին նրա ծաղրանկարներով[13]։

Ազդվելով նկարիչ-մուլտիպլիկատոր, Pogo կոմիքսների շարքի հեղինակ Ուոլտեր Քելլիից, Եղբայրներ Ֆլեյշերների և այլոց կոմիքսներով՝ Քրամբը եղբայրների հետ միասին սկսել են նկարել իրենց կոմիքսները[14]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Քրամբը տեղափոխվել է Քլիվլենդ, որտեղ սկսել է կատարել American Greetings Corporation բացիկների դիզայներական աշխատանքներ։ Կարճ ժամանակ անց թողարկվել է նրա զարդանկարների առաջին կոմիքսը՝ Հարվի Պիկարի «Ամերիկյան շքեղությունը»։

1967 թվականին Քրամբը տեղափոխվել է Սան-Ֆրանցիսկո՝ հակամշակութային շարժման կենտրոն։ Այստեղ նա պատրաստվում էր հրապարակել իր Zap կոմիքսների առաջին համարը, սակայն նրա հրատարակիչը անսպասելիորեն անհետացել Քրամբի բոլոր օրիգինալ աշխատանքներն իր հետ տանելով։ Բարեբախտաբար Քրամբի մոտ պահպանվել էին աշխատանքների պատճենները, և շնորհիվ գրող Չարլզ Պլայմեի՝ 1968 թվականին լույս է տեսնում անդերգրաունդյան կոմիքսների առաջին համարը։ «Zap» անվամբ առաջին թողարկման հաջողությունից հետո, Քրամբի կոմիքսներին զուգահեռ, հրատարակվում են նաև Ռիկ Գրիֆֆինի, Վիկտոր Մոսկոսի, Հիլբերտ Շելտոնի և այլ նկարազարդողների աշխատանքները։ Այդ ընթացքում Քրամբը հեղինակում է Big Brother & the Holding Company խմբի Cheap Thrills ալբոմի շապիկը։ Քրամբն ինքը խոստովանել է, որ իր յուրահատուկ ոճը ձևավորելու գործում նրան օգնել է LSD[15] թմրանյութի օգտագործումը[16]։

Քրամբը մեծ հռչակ ձեռք բերեց «Ֆրից կատուն» կոմիքսների շարքով, որը կատվազգիների ընտանիքի մարդակերպ ներկայացուցչի սեքսուալ արկածների մասին էր։ Կոմիքսը տպագրվել է 1965 թվականին Help! և Cavalier ամսագրերում։ 1972 թվականին կոմիքսի մոտիվներով թողարկվել է համանուն անիմացիոն կինո, բայց Քրամբն այնքան դժգոհ է եղել դրանից, որ հենց այդ նույն տարում թողարկել է կոմիքսի վերջին թողարկումը, որտեղ Ֆրից կատվին սպանում է իր նախկին ընկերուհին։

Վերադառնալով Ֆրանսիա՝ Քրամբը նոր թողարկումներ է ստեղծել այնպիսի հիշարժան կերպարների պատկերազարդումներ, ինչպիսիք են «Mr. Natural», «Mr. Snoid», «Angelfood MacSpade» և «Devil Girl»։ 2009 թվականին թողարկվել է «Կեցություն» (անգլ. The Book of Genesis) գիրքը, որն իրենից ներկայացնում էր Քրամբի ոճով պատկերազարդված Աստվածաշունչ։ Ինչպես նաև ամերիկյան Fantagraphics հրատարակչությունը թողարկել է բազմահատորանոց The Complete Crumb Comics շարքը՝ Քրամբի բոլոր աշխատանքների հավաքածուն։

Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ռեժիսոր Ցվիգով Թերրին նկարահանել է«Քրամբ» փաստագրական ֆիլմ[17][18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քրամբն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը եղել է Մորգան Դանեն (1964-1977)։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1978 թվականին Կոմինսկի Էլայնի հետ։ Այժմ իր կնոջ և աղջկա հետ նա ապրում է Ֆրանսիայի հարավում։ Աղջիկը՝ Սոֆյա Քրամբը, նույնպես կոմիքս-նկարիչ է[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Robert Crumb (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Robert CrumbOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://www.comic-con.org/awards/inkpot
  7. https://www.comic-con.org/awards/1990s-recipients
  8. https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
  9. Zap section of ComixJoint, including reviews of issues #1-15
  10. Guthmann, Edward (2006 թ․ հոկտեմբերի 3). «Still in the shadows, an artist in his own right». SFGate. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  11. Crumb, Maxon, ed. (1998). Crumb Family Comics. San Francisco, Calif.: Last Gasp. էջեր 105, 129. ISBN 0867194278.
  12. «The Odyssey of R. Crumb». 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին – via www.wsj.com.
  13. Maremaa, Thomas (2004). «Who is this Crumb?». In Holm, D. K. (ed.). R. Crumb: Conversations. University Press of Mississippi. էջեր 16–33. ISBN 978-1-57806-637-7.
  14. Duncan, Randy; Smith, Matthew J. (2013). «Crumb, Robert». Icons of the American Comic Book: From Captain America to Wonder Woman. ABC-CLIO. էջեր 158–168. ISBN 978-0-313-39923-7.
  15. LSD - Lysergic acid diethylamide, լիզերգաթթվի դիէթիլամիդ՝ իրականության ընկալումը փոփոխող թմրամիջոց, ԼՍԴ (թթու)
  16. Ken Johnson (4.9.2008). «Mr. Natural Goes to the Museum» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին.
  17. страница фильма на сайте компании-производителя Sony Pictures Classics
  18. «Крамб»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  19. Crumb, Sophie (2010 թ․ նոյեմբերի 5). «A Life in Pictures: Questions for Sophie Crumb». The New York Times Magazine (Interview). Interviewed by Deborah Solomon. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քրամբ» հոդվածին։