Թիլ Լինդեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թիլլ Լինդեմանից)
Թիլ Լինդեման
Till Lindemann.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է հունվարի 4, 1963 (53 տարեկան), Լայպցիգ, {{{2}}} Գերմանիա
Լայպցիգ[1]
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Flag of East Germany.svg ԳԴՀ
Ժանրեր Neue Deutsche Härte, ինդաստրիալ-մետալ, ալտերնատիվ մետալ
Մասնագիտություն երգիչ, դերասան, բանաստեղծ, լողորդ և գրող
Գործունեություն 1990–ներկա
Լեյբլ Motor Music, Universal
Կապված Rammstein
Կայք rammstein.de

Թիլլ Լինդեման (գերմ.՝ Till Lindemann; ծնվել է 1963թ. հունվարի 4-ին Լայպցիգում, Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Rammstein NDH-խմբի մեներգիչն է և տեքստերի հեղինակը: Մասնակցել է Apocalyptica և Puhdys խմների որոշ երգերի ձայնագրությանը: «Messer» բանաստեղծությունների հավաքածուի հեղինակն է: Մի քանի անգամ նկարահանվել է կինոնկարներում: Լինդեմանը ունի հզոր և արձագանք առաջացնող բաս ձայն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլլ Լինդեմանը ծնվել է 1963 թ.-ին Լայպցիգում: Նրա հայրն էր գրող, բանաստեղծ Վեռներ Լինդեմանը (շուրջ 40 գրքի հեղինակ), որի հետ Թիլլը շատ լարված հարաբերությունների մեջ էր: Հայրը ցանկություն ուներ, որ իր որդին բանաստեղծ դառնա, և որոշ չափով դա իրականանում է՝ Թիլլը ոչ միայն Ռամշտայն խմբի երգերն է գրում, այլ նաև տպագրում է իր ստեղծագործությունների հավաքածուն: Մայրը՝ Բրիգիտը, լրագրող էր, 1992-2002 թթ.-ին աշխատել է ռադիոյում, նաև զբաղվում էր նկարչությամբ: Ունի իրենից 6 տարով կրտսեր քույր:

Մանկական տարիները Թիլլն անցկացրել է Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շվերին քաղաքում: Երբ նա 12 տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, մայրը երկրորդ անգամ ամուսնանում է ԱՄՆ քաղաքացու հետ:

Մանկության կեսը անցկացնելով Վենդիշ-Ռամբով գյուղում` Թիլլը նաև սովորում է տիպիկ գյուղական մասնագիտություններ: Նա նաև հմտանում է ատաղձագործի և զամբյուղներ պատրաստելու գործերին:

Թիլլը վաղ հասակից լող էր պարապում: 10 տարեկանում նա ընդունվում է մարզական դպրոց, որը պահեստայիններ էր պատրաստում Արևմտյան Գերմանիայի հավաքականի համար, և փայլուն ավարտում դպրոցը 1980-ին: 1978 թ.-ին ԳԴՀ-ի հավաքականի անդամ էր Եվրոպայի կրտսերների առաջնության ժամանակ: Նա պետք է մասնակցեր 1980թ. Մոսկվայում կայացած ամառային Օլիմպիական խաղերին, բայց դա նրան չհաջողվեց: Նրա լողորդի կարիերան ավարտվեց այն բանից հետո, երբ Իտալիա մրցումների համար ժամանելու ժամանակ իր ընկերուհու հետ լքում է հյուրանոցը՝ Հռոմը տեսնելու նպատակով, քանի որ նախկինում Թիլլը հնարավորություն չէր ունեցել արտերկիր մեկնելու: Անհաջողությունից փախչել չկարողացավ՝ Գերմանիա վերադառնալուն պես նրան հարցաքննության կանչեցին "Շտազի"-ից (ԳԴՀ անվտանգության ծառայություն): Բայց Թիլլը լողը լքեց ոչ միայն Շտազիի պատճառով՝ հիմնական պատճառ հանդիսացավ մարզման ժամանակ ստացած փորի մկանների վնասվածքը:

Թիլլ Լինդեմանը ամուսնալուծված է, ունի երկու դուստր՝ Նելե և Մարի-Լուիզա: 2007-ին իր ավագ դուստր Նելեն որդի է ունեցել Ֆրից Ֆիդել անունով: Թիլլի հայրը մահացել է 1993 թվականին՝ այնպես էլ չտեսնելով որդու հաջողությունները: Ըստ տարածված լուրերի՝ ուժեղ հարբելուց, այն էլ եկեղեցում: Դրանից ելնելով ենթադրվում է, որ Ռամշտայնի առաջին ալբոմում տեղ գտած «Heirate mich» (հայ․՝ Ամուսնացիր ինձ հետ) երգը նվիրված է այդ իրադարձությանը:

Այդ ժամանակահատվածում Թիլլը սերտ ընկերություն էր անում Ռիխարդ Քրուսպեի հետ, և հենց Ռիխարդն է իրեն առաջարկում երգել իր նոր խմբում, որը վաղուց երազել է ստեղծել: Թիլլը շատ է զարմանում այդ խնդրանքից, քանի որ նա իր մոտ չէր նկատել վոկալային ունակություններ: Բայց Ռիխարդը պնդեց, ասելով որ բազմիցս լսել է, թե ինչպես է նա երգել զամբյուղներ պատրաստելիս, և որ իրենից շատ լավ երգիչ կստացվի: Թիլլը ընդունեց առաջարկը: Մինչ Ռամշտայն խմբի առաջանալը` նա արդեն ուներ երաժշտի փորձ` հանդիսանալով First Arsch պանկ-ռոք խմբի թմբկահարը:

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

First Arsch-ի կազմում՝
Rammstein-ի կազմում՝
Lindemann-ի կազմում՝

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Anakonda im Netz» (վավերագրական ֆիլմ Ռամշտայն խմբի մասին)
  • 2004  - «Vinzent» (կենդանիների իրավունքների պաշտպանի դերում)
  • 2003  - «Amundsen der Pinguin» (Վիկտոր)
  • 1999  - «Pola X» (երաժշտի դերում)

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

«New Rock» մոդայիկ կոշիկներ արտադրող ֆիրմայի համասեփականատեր է:

Հետաքրքիր է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիլլ Լինդեմանը աթեիստ է:[2]
  • Թիլլը ամբիդեկսթեր է՝ հավասար կարողանում է օգտվել, ընդ որում նաև գրել, երկու ձեռքերով:
  • 2011 թվականի սեպտեմբերին Թիլլը նկարահանվել է Knorkator խմբի Du Nich տեսահոլովակում:
  • Թիլլն ունի հատուկ նշաններ՝ ծակված է ձախ ականջը և ունի դաջվածք հետույքին:[3]

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]