Liebe ist für alle da
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Liebe ist für alle da Rammstein խմբի ալբոմ | ||||
|---|---|---|---|---|
| -ի | ||||
| Թողարկված | Հոկտեմբերի 16, 2009 | |||
| Ձայնագրված | Sonoma Mountain Recording Estate, Սան Ռաֆաել, Կալիֆորնիա, 2008-2009 | |||
| Ժանր | Neue Deutsche Härte, ինդաստրիալ մետալ | |||
| Տևողություն | 46:07 | |||
| Լեզու | Գերմաներեն, Անգլերեն, Ֆրանսերեն | |||
| Լեյբլ | Universal, Vagrant | |||
| Պրոդյուսեր | Յակոբ Հելներ, Rammstein | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
| -ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
| Սինգլներ Liebe ist für alle da ալբոմից | ||||
|
||||
«Liebe ist für alle da» (գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Սերը բոլորինն է»), գերմանական «Rammstein» Neue Deutsche Härte խմբի 6-րդ ստուդիական ալբոմն է։ Եվրոպայի մեծ մասում թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին, Միացյալ Թագավորությունում՝ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը մտցվել է Bundesprüfstelle für jugendgefährdende Medien (Երիտասարդությանը վնաս հասցնող նյութերի դաշնային բաժին)-ի ինդեքսի մեջ։ Դրա պատճառ են հանդիսացել Ich tu dir weh երգը, և ալբոմի բուկլետի նկարներից մեկը, որտեղ Ռիխարդ Կրուսպեն հարվածում է մի մերկ կնոջ։ Սա նշանակում է, որ ալբոմը կարող են ձեռք բերել միայն չափահաս անձինք։ Գերմանիայում ալբոմը վերաթողարկվեց նոյեմբերի 16-ին՝ առանց վերոնշյալ երգի, և բուկլետի նկարի։ Կենդանի կատարումների ժամանակ Ich tu dir weh երգը այնուամենայնիվ կատարվել է, սակայն փոքր-ինչ փոփոխված բառերով։
Չնայած գրաքննությանը՝ 2009 թվականի դեկտեմբերի 21-ին Visit-x (միայն չափահասների համար նախատեսված) կայքում թողարկվեց Ich tu dir weh-ի տեսահոլովակը։
| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Rammlied" (Ռամերգ) | 5:19 |
| 2. | "Ich tu dir weh" (Ես քեզ ցավեցնում եմ) | 5:02 |
| 3. | "Waidmanns Heil" (Հաջողություն որսին / որսորդների ողջույնը) | 3:33 |
| 4. | "Haifisch" (Շնաձուկ) | 3:45 |
| 5. | "B********" (Bückstabü) | 4:15 |
| 6. | "Frühling in Paris" (Գարունը Փարիզում) | 4:45 |
| 7. | "Wiener Blut" (Վիեննական արյուն) | 3:53 |
| 8. | "Pussy" (Հեշտոց) | 4:00 |
| 9. | "Liebe ist für alle da" (Սերը բոլորի համար է) | 3:26 |
| 10. | "Mehr" (Ավելի) | 4:09 |
| 11. | "Roter Sand" (Կարմիր ավազ) | 3:59 |
- Թողարկվել է նաև կրկնակի 12" Վինիլը, և Սահմանափակ Թողարկումով կրկնակի 12" Վինիլը (Վարդագույն Վինիլ) (Երես A - 1-3, Երես B - 4-6, Երես C - 7-9, Երես D - 10, 11)
- Գերմանական տարբերակում Ich tu dir weh երգը փոխարինվել է 4 վայրկյան լռությամբ։ Կազմի վրա այն նշված է՝
Ich tu dir weh* *Entfernt nach Zensur durch die Behörden der Bundesrepublik Deutschland (Հեռացված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից գրաքննությունից հետո։).
| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Führe mich" (Առաջնորդիր ինձ) | 4:34 |
| 2. | "Donaukinder" (Դանուբի զավակները) | 5:18 |
| 3. | "Halt" (Կանգ առ) | 4:22 |
| 4. | "Roter Sand (Orchestral version)" (Կարմիր ավազ (նվագախմբային տարբերակ)) | 4:08 |
| 5. | "Liese" (Լի՛զե) | 3:56 |
- 2009-ի դեկտեմբերի 21-ին թողարկվեց նաև Deluxe box (Դելյուքս տուփ), որը ներառում է ալբոմի Special edition-ը, ձեռնաշղթա, քսուք, և վեց ֆալոիմիտատոր, և այդ ամբողջը ալյումինե տուփի մեջ։
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pussy
- Ich tu dir weh
- Haifisch
| ||||||