Ռիխարդ Քրուսպե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռիխարդ Քրուսպե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Richard Zven Kruspe |
Ի ծնե անուն | գերմ.՝ Sven Kruspe |
Ծնվել է | հունիսի 24, 1967 (57 տարեկան), Վիթենբերգ, ![]() Վիտենբերգե, Պրիգնից, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Neue Deutsche Härte, ինդաստրիալ-մետալ |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Motor Music Universal Music Group |
Անդամակցություն | Ռամշթայն, Emigrate և First Arsch? |
Կապված | Rammstein |
Ամուսին | Caron Bernstein? |
Կայք | rammstein.de |
![]() |
Ռիխարդ Ցվեն Քրուսպե (գերմ.՝ Richard Zven Kruspe; ծնվել է 1967 թ. հունիսի 24-ին Վիթենբերգում, Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Ռամշտայն ինդաստրիալ-մետալ խմբի հիմնադիրն է, սոլո-կիթառահար և բէք-վոկալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիխարդը ծնվել է բազմազավակ ընտանիքում, ունի եղբայր և քույր։ Ընտանիքում ամենակրտսեր երեխան է։ Մանկությունը անցել է Վիթենբերգում և հարևան Շվերինում։
Պատանեկության տարիներից հանդիսանում էր AC/DC և Kiss խմբերի երկրպագուն։
12 տարեկան հասակում ծնողների դրդմամբ սկսում է զբաղվել սպորտով՝ 7 տարի մասնագիտորեն ըմբշամարտ է պարապում։ Սակայն դա նրան չխանգարեց զբաղվել ամենասիրելի գործով՝ երաժշտությամբ։ 20 տարեկան հասակում Ռիխարդը երաժշտական կրթություն է ստանում ԳԴՀ-ն փազային դպրոցում (միակն է խմբում, ով երաժշտական կրթություն է ստացել)։ Նրա երազանքն էր ստեղծել ռոք-խումբ, որի համար շուտով մեկնում է Բեռլին։
Այստեղ պետք է նշել, որ Ռիխարդի Բեռլին տեղափոխվելուն ազդել է նաև ընտանեկան հանգամանքները։ Նա վաղ հասակից առանց հայր էր ապրում, մոր և խորթ հոր հետ, և մի քանի հարցազրույցներում ասում էր, որ երկու ծնողների հետ վատ հարաբերություններ ուներ։ Հայտնի է, որ առաջին անգամ նա իր մորը Ռամշտայնի համերգի է բերել 2001 թվականին։ Հայտնի է նաև, որ Ռիխարդը 12 տարեկան հասակում լուրջ հակամարտություն է ունեցել խորթ հոր հետ, երբ վերջինս երեխայի սենյակի պատից պոկել է Kiss խմբի պաստառը և ճղել։ Ապագա կիթառահարը ամբողջ գիշեր լաց է եղել, բայց երբ առավոտյան զարթնել է, տեսել է, որ նույն պաստառը կրկին կպցված է պատից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Kruspe (անգլ.) Internet Movie Database կայքում
- Emigrate Արխիվացված 2006-07-21 Wayback Machine @ RammImages.com
- (անգլերեն) Rammstein Official Website
- (գերմաներեն) Rammstein Official Website
- (անգլերեն) Emigrate Official Website Արխիվացված 2011-10-02 Wayback Machine
- (գերմաներեն) Emigrate Official Website Արխիվացված 2013-04-06 Wayback Machine
- (անգլերեն) RichardKruspe.com Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
- (թուրքերեն) Turkey Fan Website Արխիվացված 2014-12-20 Wayback Machine