Ափոքալիփտիքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Apocalypticaից)
Jump to navigation Jump to search
Ափոքալիփտիքա
Apocalyptica - Festival Wacken Open Air 2005.jpg
Ափոքալիփտիքա
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀելսինկի, Ֆինլանդիա
Ժանրերթավջութակային մետալ, սիմֆոնիք մետալ, ինստրումենտալ ռոք, փրոգրեսիվ մետալ, հեվի մետալ
Գործունեություն1996–ներկա
ԼեյբլMCA Music, Inc., Zen Garden, GUN records,Mercury, 20-20, Jive Records, Zomba Label Group, Sony BMG
Կայքapocalyptica.com
Անդամներ
Eicca Toppinen
Paavo Lötjönen
Perttu Kivilaakso
Mikko Sirén
Նախկին անդամներ
Max Lilja
Antero Manninen
Apocalyptica Վիքիպահեստում

Ափոքալիփտիքան (ֆիններեն՝ Apocalyptica) Ֆինլանդիայում հիմնված մետալի խումբ է, որն օգտվում է թավջութակներից։ Խմբի անդամները համագործակցել են դեռևս 1993 թվականից՝ Մետալլիքայի երաժշտությունները թավջութակով կրկնօրինակելով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբը (1993-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոկալիպտիկայի նախնական կազմում ընդգրկված էին չորս թավջութակահարներ՝ Էիկա Թոփինենը, մակս Լիլյան, Պաավո Lյոթիոնեն և Անտերո Մաննինենը, որոնք ստացել էին դասական երաժշտական կրթություն: Երիտասարդները միասին սովորել էին կոնսերվատորիայում և «heavy metal»-ի (հեվի մետալ - ծանր մետալ) սիրահարներ էին: Հետագայում Մակս Լիլյան հիշում էր. «Մենք՝ «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտներս, միմյանց ճանաչում ենք արդեն տասը տարի: Մենք հաճախ հանդիպում էինք երաժիշտների ճամբարներում: Մինչ մենք կսկսեինք նվագել Metallica խմբի երգերը, արդեն հնչեցրել էինք Ջիմի Հենդրիքսի ստեղծագործություններն ու էլի մի քանի նման բաներ՝ երկու-երեք թավջութակով: Այնպես որ այս նվագարաններով ինչ-որ տարօրինակ ու անսովոր բան նվագելը մեզ համար արդեն բնավ նորություն չէր: Մենք բոլորս ծանր մետալի սիրահարներ ենք, իսկ Metallica-ն բոլորիս ամենասիրելի խումբն է: 1993 թվականի ամառն էր: Մենք զվարճալի ծրագիր էինք կազմել ամառային մի ճամբարի ընթացքում նվագելու համար և ուզում էինք ունկնդրին ինչ-որ առանձնահատուկ բան մատուցել: Այդպես, որոշեցինք մեր ընկերների, դասական երաժշտական կրթություն ունեցող երաժիշտների համար թավջութակներով նվագել մի քանի մետալ ստեղծագործություններ: Պետք է խոստովանեմ, որ մենք այն ժամանակ շատ զվարճացանք: Ավելին, նույնիսկ մեծ հաջողությամբ ընդունեցին մեզ»: Այդ ելույթից հետո թավջութակահարները միտք հղացան մետալ երաժշտության էքսպերիմենտներին ավելի լուրջ վերաբերվել: Նրանք երկու անգամ ելույթ ունեցան իրենց ակադեմիայի պատի տակ, իսկ հետո, երբ «Ապոկալիպտիկա»-ն դարձավ քառյակ, սկսեցին հանդես գալ Հելսինկիի ակումբներում: Իրենց խմբի անունը երաժիշտները կազմեցին «ապոկալիպսիս» և «Մետալիկա» բառերի միացմամբ: 1995 թվականից «Ապոկալիպտիկա»-ն սկսեց հանդես գալ մեծ բեմերին: Մեկ տարի անց նրանց համերգային եկամուտն արդեն կազմում էր 50 հազար:

Քավերների ժամանակաշրջանը (1995-2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի դեկտեմբերին տեղական Zen Garden Records ֆիրմայի ներկայացուցիչը խմբին առաջարկեց թողարկել մի ամբողջ ալբոմ՝ Metallica-ի երգերի հիման վրա: Դեբյուտային «Apocalyptica Plays Metallica by Four Cellos» («Ապոկալիպտիկա»-ն նվագում է «Մետալիկա» չորս թավջութակով) հրապարակվեց 1996 թվականին և մեկ տարվա ընթաքցում վաճառվեց 250 հազար օրինակով: Սկավառակից երկու ստեղծագործություն հնչեց ամերիկյան «Your Friends and Neighbours» ֆիլմում:

1998 թվականին «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտները ձեռնամուխ եղան «Inquisition Symphony» ալբոմի ձայնագրման աշխատանքներին, որը թողարկվեց ապրիլ ամսին: Առաջին անգամ, ի թիվս Metallica, Sepultura, Pantera և Faith No More խմբերի երգերի կատարումների, խումբը սկավառակում ներկայացրեց սեփական ստեղծագործությունները, որոնց հեղինակն էր Էիկա Թոփինենը: Այս ալբոմը սպառվեց մեծ քանակությամբ և Ֆինլանդիայում ընդգրկվեց ամենաշատը վաճառված սկավառակների առաջատար տասնյակում:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Live (2001)
  • Reflections Revised (2003)
  • The Life Burns Tour (2006)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apocalyptica (Christmas Single) (1996)
  • Harmageddon (1998)
  • Path Vol.2 (2001)
  • Hope Vol.2 (2002)
  • Faraway Vol.2 (2003)
  • Seemann (2003)
  • Bittersweet (2004)
  • Wie Weit/How Far/En Vie (2005)
  • Life Burns (2005)
  • Repressed (2006)
  • I’m not Jesus (2007)
  • S.O.S. (Anything But Love) (2007)
  • I Don’t Care (2008)
  • End Of Me (2010)
  • Not strong Enough (2010)[1]
  • Broken Pieces (2010)[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]